Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատուի լիազորությունները սահմանվում են ՀՀ օրենքներով, ՀՀ նախագահի հրամանագրերով, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումներով, ՀՀ կրթության և գիտության նախարարի, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի հրամաններով և այլ իրավական ակտերով:

ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատուի հիմնական գործառույթներն են.

  • ԵՊՀ ԻՄ-ի, նրա կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, տնօրենի, այլ պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ հասարակայնության իրազեկումը մասնաճյուղի պաշտոնական կայքի /ijevan.ysu.am/ միջոցով,
  • հասարակական միավորումների (արհբյուրո, ուսանողական գիտական ընկերություն, ուսանողական խորհուրդ և այլն) ու այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը, համատեղ աշխատանքային միջոցառումների ծրագրումը և իրականացումը,
  • մասնաճյուղի տեղեկատվական քաղաքականության իրականացման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության և այլ պաշտոնական կայքերից անհրաժեշտ տեղեկությունների, նյութերի ձեռքբերումն ու հարկ եղած դեպքում դրանց լուսաբանումը,
  • մասնակցությունը ԵՊՀ ԻՄ-ում անցկացվող նիստերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումներին,
  • իր առջև դրված խնդիրները պատշաճ իրականացնելու համար համագործակցությունը  Երևանի պետական համալսարանի համապատասխան ստորաբաժանումների հետ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատուն է բան. գիտ. թեկն., ասիստենտ  Հասմիկ Սամվելի Վանյանը:

ՀՀ Տավուշի մարզ ք. Իջևան Ուսանողական փող. 3

Հեռ.` +374 77 31 00 37

Էլ. հասցե` hasmik.vanyan@yandex.com

 

Հասմիկ Սամվելի Վանյան

Ծննդյան թիվը

16.09.1987թ.

Կրթությունը

2010-2013թթ. ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
2008-2010թթ. Երևանի պետական համալսարանի մագիստրատուրա
2004-2008թթ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
1994-2004թթ. Իջևանի թիվ 3 միջնակարգ դպրոց

Աշխատանքային գործունեությունը

2010 թվականից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս
2012-ից համատեղության կարգով մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու

Գիտական գործունեությունը

2013թ.  բան. գիտ. թեկնածու

Հեղինակ է մեկուկես տասնյակ գիտական հոդվածների և մեկ մենագրության

Մասնակցել է մի շարք հանրապետական գիտաժողովների

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն

Ընտանեկան դրությունը

Ամուսնացած չէ