Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Քաղաքացիական պաշտպանության շտաբ

1997թ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ձևավորվել է Քաղաքացիական պաշտպանության (ՔՊ) շտաբը:

ԵՊՀ ԻՄ-ի քաղաքացիական պաշտպանության շտաբի հիմնական գործառույթներն են.

ա) մասնաճյուղի ՔՊ գծով պլանների մշակումը,

բ) ՔՊ պլաններին համապատասխան միջոցառումների մշակումը և իրականացումը,

գ) անձնակազմի և ուսանողների կազմավորումների ուսուցման կազմակերպումը` ՔՊ և ՀՀ ԱԻՎ-ի մասնագետների ներգրավմամբ,

դ) օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացումը:

Շտաբը, լինելով մասնաճյուղի քաղաքացիական պաշտպանության գործի կազմակերպիչ, ոլորտում իրականացնում է առանձնահատուկ գործունեություն` ուսուցման կազմակերպում, կազմավորումների ստեղծում, ՔՊ գույքի ձեռքբերման ուղիների մատնանշում, անձնակազմի և ուսանողների պատսպարման և տարհանման հարցերի ներկայացում և լուծում, ուսումնական վարժանքների պլանավորում և իրականացում և այլն:

Քաղաքացիական պաշտպանության շտաբի պետն է Գեղամ Վոլոդյայի Գուլակյանը: