Տարբերանշանի մասին՝ այստեղ:
2020թ. հունվարի 8-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում ստեղծվել է «Տավուշ» հետազոտական կենտրոնը:
Կենտրոնն իրականացնում է հետևյալ գործառույթները.
- կազմակերպում և իրականացնում է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության ապահովմանն ուղղված կիրառական և հիմնարար հետազոտություններ,
- բացահայտում է տարածաշրջանի հետազոտական կարիքները և ձևավորում գիտական հետազոտությունների ծրագրեր, այդ թվում՝ երկարաժամկետ,
- իրավաբանական և ֆիզիկական անձնաց համար կազմակերպում է գիտական հետազոտությունների և մշակումների պատվերների կատարում,
- կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպում է ծրագրային փաստաթղթերի փորձաքննություն, կազմակերպում է ներհամալսարանական դրամաշնորհների փորձաքննություն,
- խթանում է դասախոս-ուսանող համատեղ հետազոտական աշխատանքների կատարումը,
- հետազոտական գործունեության իրականացմանը ներգրավում է գիտնականների և փորձագետների,
- նպաստում է անհրաժեշտ տեղեկատվական և նյութատեխնիկական բազայի ձևավորմանն ու զարգացմանը, ստեղծում է տարածաշրջանի և Կենտրոնի հետաքրքրությունների շրջանակներում գտնվող այլ հետազոտությունների էլեկտրոնային բազա և պարբերաբար համալրում այն,
- կազմակերպում է հետազոտությունների արդյունքների հրապարակումը։
«Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավարն է Հովսեփ Իսրայելի Մովսեսյանը:
Բաժնի կազմը.
Հովսեփ Իսրայելի Մովսեսյան | «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար |
Տիգրան Ավետիքի Ղուշչյան | կենտրոնի մասնագետ |
Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ ԻՄ
Հեռ.՝ (0263) 4-04-50 (*1-03)
Էլ. փոստ՝ Tavushysuib@ysu.am: