Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոն

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հիմնական նպատակն է նպաստել մասնաճյուղի վերաբերյալ տեղեկատվության տարածման և տարածաշրջանի ուսումնական հաստատությունների հետ կապի զարգացմանը, աշխատանքային շուկայում մասնաճյուղի ուսանողների և շրջանավարտների մրցունակության աճին, շրջանավարտների և մասնաճյուղի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը:

Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կարևորագույն գործառույթներից է մասնաճյուղի առջև առաջադրված որակի ապահովման խնդիրների լուծմանը նպաստելը. մասնաճյուղում ստացած կրթությունից բավարարվածության վերաբերյալ շրջանավարտների և շրջանավարտների մասնագիտական որակների վերաբերյալ  արտաքին շահակիցների  հարցման իրականացումը, արդյունքների մշակումը և վերլուծությունը:

 Այն հիմնադրվել է 2009 թվականի դեկտեմբերի 28-ին մասնաճյուղի Գիտական Խորհրդի որոշմամբ:

Կենտրոնն իր առջև դրված խնդիրների լուծման, իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով համագործակցում է Տավուշի մարզպետարանի կրթության և գիտության վարչության, ինչպես նաև ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և այլ կազմակերպությունների հետ:

 Կենտրոնի  աշխատանքները 2016թ. դեկտեմբերից համակարգում է Արփինե Բաբկենի Եգանյանը:

 Հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, ՈՒսանողական փող. 3

Հեռ.` +374 7 703 10 65

Էլ. հասցեն` shrjanavartysuib@gmail.com