ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը`
1. ղեկավարում է ԵՊՀ ԻՄ կրթական, գիտական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը,
2. կազմակերպում է ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը,
3. հրավիրում է ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի և տնօրենության նիստերը,
4. տարեկան հաշվետվություն է ներկայացնում ԵՊՀ ԻՄ և ԵՊՀ գիտական խորհուրդներին,
5. ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի քննարկմանն է ներկայացնում եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, զարգացման ռազմավարական ծրագրերը, ԵՊՀ ԻՄ կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու որոշման նախագծերը,
6. ապահովում է ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի և տնօրենության որոշումների կատարումը,
7. ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ առաջարկություններ,
8. ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում` օրինակելի), կանոնակարգերը, ԵՊՀ ԻՄ ներքին կարգապահական կանոնները, ներքին իրավական այլ ակտերը,
9. սույն կանոնադրությանը համապատասխան` կազմավորվում է ԵՊՀ ԻՄ գիտական խորհուրդը և կառուցվածքային ստորաբաժանումների կոլեգիալ կառավարման մարմինները, սահմանում է ԵՊՀ ԻՄ հաստիքացուցակը, աշխատողների լիազորությունները, պաշտոնական պարտականությունները,
10. արձակում է ուսանողների ընդունելության, հեռացման, վերականգնման, համապատասխան արձակուրդ ձևակերպելու, խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր կիրառելու, որակավորման աստիճան շնորհելու, ուսանողական նպաստ հատկացնելու և ԵՊՀ ԻՄ գործունեությանն առնչվող այլ հրամաններ,
11. ԵՊՀ ռեկտորի համաձայնությամբ աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում փոխտնօրեններին,
12. աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունը,
13. աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր, կազմակերպում է աշխատողների ատեստավորում,
14. կնքում է աշխատանքային պայմանագրեր ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և գիտամանկավարժական համակազմի աշխատողների հետ,
15. արհեստակցական կազմակերպության նախագահի հետ կնքում է կոլեկտիվ պայմանագիր,
16. կասեցնում է ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման մարմինների այն որոշումները, որոնք չեն բխում նրանց իրավասությունից, հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը` նշանակելով դրանց վերաքննարկում,
17. իր բացակայության ժամանակ տնօրենի պարտականությունների կատարումը հանձնարարում է փոխտնօրեններից մեկին,
18. տալիս է ԵՊՀ ԻՄ անունից հանդես գալու լիազորագրեր, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,
19. իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և ԵՊՀ ԻՄ կառավարման այլ մարմիններին չվերապահված լիազորություններ,
20. փոխտնօրենները նշանակվում են տնօրենի հրամանով, ԵՊՀ ռեկտորի համաձայնությամբ և իրականացնում են ԵՊՀ ԻՄ գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարում` տնօրենի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:
ԵՊՀ ԻՄ-ի տնօրենն է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անուշավան Հայկարամի Մակարյանը:
Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական փող. 3
Հեռ.` (0263) 4-00-50 (*1-01)
Fax` (0263) 3-22-02
Էլ. հասցե` a.makaryan@ysu.am, anushmak@mail.ru