Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտական խորհրդի նիստում

2013թ. սեպտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ, որը վարում էր տնօրեն Ս.Առաքելյանը: ԵՊՀ-ից նիստին մասնակցում էր  պրոռեկտոր Ա.Գրիգորյանը:

Նիստին հրավիրված էին Գծանկարի , գունանկարի ամբիոնի վարիչ Ա.Միրզոյանը, Անտառագիտության ամբիոնի վարիչ Ա.Ալավերդյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Ա.Սարհատյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչի տեղակալ Լ.Հարությունյանը, Հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանը:

Նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի 2014թ. բակալավրատի կրթական ծրագրով մասնագիտությունների ցանկին, անվանական կրթաթոշակի հավակնորդներին վերաբերող մի շարք հարցեր, որոնք հավանության արժանացան ԵՊՀ պրոռեկտոր Ա.Գրիգորյանի կողմից:

Որոշվեց ԵՊՀ գիտական խորհրդի հաստատմանը ներկայացնել ԵՊՀ ԻՄ 2014 թ. բակալավրատի կրթական ծրագրով մասնագիտությունների  նոր ցանկը, մասնավորապես ՝ ցանկում ընդգրկել “Քարտեզագրություն և կադաստրային գործ” մասնագիտությունը,  Կիրառական արվեստի ֆակուլտետը վերանվանել “Դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ”, 2014 թ.-ից չկազմակերպել “Կիրառական արվեստ“ մասնագիտությամբ մագիստրատուրայի և առկա ուսուցմամբ “էկոլոգիական քիմիա“ մասնագիտության ընդունելություն: