Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2017թ. հեռակա ուսուցման ընդունելություն

ԵՊՀ ԻՄ

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2017թ. հեռակա  ուսուցման ընդունելություն` հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
  • Քարտեզագրություն և կադաստրային գործ,
  • Բնապահպանություն և բնօգտագործում,
  • Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
  • Պատմություն,
  • Հոգեբանություն,
  • Ֆինանսներ (ըստ ոլորտի),
  • Զբոսաշրջություն

Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին` այստեղ

Ուսման տևողությունը 5 տարի է:

Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի դիպլոմ 

Փաստաթղթերն ընդունվում են  ս.թ. օգոստոսի 25ից մինչև սեպտեմբերի 25ը:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել  (093) 41-51-22, (093) 20-65-05, (096)-98-76-54  հեռախոսահամարներով: