Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիր 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի համար

Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիր  2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի համար

«ԱՄՔՈՐ Հայաստան» կազմակերպությունը 2012 թվականից սկսել է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը» (առավելագույնը մինչև 100 000 դրամի փոխհատուցում յուրաքանչյուր կիսամյակի համար), որին մասնակցել են «ԱՐԵԳԱԿ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները (այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները):

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը շարունակում է   «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը» 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի համար:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. UMCOR Հայաստան մասնաճյուղի կողմից իրականացվող <<Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագրին>> կարող են դիմել ԱՐԵԳԱԿ-ի  վարկառուներ, որոնք ակտիվ են /վարկ ունեն/ ծրագրի դիմելու պահին, ունեն առնվազն մեկ տարվա վարկային պատմություն, ՀՀ և ԼՂՀ-ի պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, նվազագույնը մեկ կիսամյակ ավարտած ուսանողներ:

Փոխհատուցվող կիսամյակի ուսման վճարը կազմելու է առավելագույնը 100,000 ՀՀ դրամ և ծրագիրը լինելու է շարունակական տարեկան երկու անգամ, երկու ուսումնական կիսամյակների համար:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել Դիմում, 3*4 նկար, ուսանողի անձնագրի պատճեն, ուսանողի ստուգման գրքույկի պատճեն /լրացված էջեր պարունակող/, տեղեկանք ընտանիքի անդամների կազմի վերաբերյալ, ԱՐԵԳԱԿ-ի վարկառուի անձնագրի պատճեն, եթե ընտանիքում կա հաշմանդամ, ապա հաշմանդամության գրքույկի պատճեն, եթե ուսանողը ծնողազուրկ է, ապա համապատասխան փաստաթղթեր, եթե ընտանիքում կա վճարովի ուսումնական համակարգում սովորող մեկից ավելի ուսանող, ապա համապատասխան տեղեկատվությունը հավաստող փաստաթուղթ ուսումնական հաստատությունից.

Դիմումների ընդունման վերջնաժամկետներն են՝ ուսումնական առաջին կիսամյակի համար՝ հուլիսի 31-ը, իսկ ուսումնական երկրորդ կիսամյակի համար՝ հունվարի 31-ը:

Մանրամասների համար զանգահարել (010) 24 81 41, 28 29 77 հեռախոսահամարներով: