Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում

Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում 2016թ. մարտի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ  միջոցառում՝ նվիրված ֆրանկոֆոն ժողովուրդներին:

Միջոցառմանը ներկա էին Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ, ուսանողներ, ֆրանսիացի կամավոր Ժուլիեն Լըկուտուղիեն, մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

Մասնաճյուղում կայացավ ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում

Բացման խոսքով հանդես եկավ  երրորդ կուրսի ուսանողուհի Իրինա Աղաբեկյանը՝ ներկայացնելով, որ Իջևանը երկար տարիներ համարվում է ֆրանսախոս քաղաք, ինչի մասին է վկայում նրա և Վալանսի՝ քույր քաղաքներ լինելու հանգամանքը: Ուսանողուհին ընդգծեց, որ պարբերաբար կազմակերպվող միջոցառումները և ուսանողների  փոխանակման ծրագիրը նպաստում են ֆրանսերեն լեզվի ուսումնասիրմանն ու տարածմանը:

Մասնաճյուղում կայացավ ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում

Այնուհետև ֆրանսիացի կամավոր  Ժուլիեն Լըկուտուղիեն համապատասխան շնորհանդեսի ուղեկցությամբ, ուշագրավ փաստերով ներկայացրեց ֆրանկոֆոնիանիան ամբողջ աշխարհում, ֆրանսերեն լեզվի պատմությունը, նրա դերն ու կարևորությունը մեր օրերում:

Մասնաճյուղում կայացավ ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում

Ապա ելույթ ունեցավ Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Աիդա Մարդանյանը: Նա խոսեց հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մասին, ներկայացրեց այն բոլոր միջոցառումները, որոնք կազմակերպվել են ուսանողության շրջանում ֆրանսերենը բարձր մակարդակի հասցնելու համար: Երախտագիտությամբ հիշվեցին այն բարերարների անունները, որոնց շնորհիվ կահավորվել է ֆրանսերենի լսարանը:

Մասնաճյուղում կայացավ ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում

Խոսվեց «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության մասին, որը 2012 թվականից մեր ուսանողների կողքին է՝ կրթության ոլորտին վերաբերող իր ծրագրով: Այն ներառում է մի շարք դրույթներ` ուսանողների վերապատրաստում, վճարների փոխանցում, դպրոց-համալսարան կապի ամրապնդում, դասընթացների ու դասալսումների կազմակերպում, համապատասխան գրականության տրամադրում և այլն:

Նշվեց, որ 2012-2013թթ. «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպությունը կրթաթոշակ է տրամադրել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 10 ուսանողների, իսկ 2014թ.` 13 ուսանողների:

Հայաստանն արդեն երկար  տարիներ  է, ինչ համալրել է ֆրանսախոս երկրների շարքը, և մեզանում մեծ թափ է ստացել ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների կազմակերպումը: Հայաստանում ֆրանսերենի ուսուցումն ավելի կամրացնի Հայաստան-Ֆրանսիա ավանդական կապը:

 Այս միջոցառման շնորհիվ ևս մեկ անգամ կարևորվեց ֆրանսերեն լեզուն, վերհանվեց նրա հմայքն ու նրբությունը:

Մասնաճյուղում կայացավ ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում