Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Արձակ 2014» տարվա լավագույն պատմվածքի մրցույթ

«Անտարես» հոլդինգը և «Գրանիշ» գրական ակումբը հայտարարում են տարվա լավագույն պատմվածքի «Արձակ 2014» մրցույթի մեկնարկը:

Մրցույթի նպատակն է խթանել արդի հայ պատմվածքի զարգացումը և ընթերցանության հանդեպ հանրային հետաքրքրությունը:

Մրցույթի համար սահմանվում են Մեծ մրցանակ և երկու հատուկ մրցանակ, որոնք կորոշվեն մրցատյանի կողմից (մրցատյանի անդամների անունները չեն հրապարակվում):

Հաղթողներին որպես մրցանակ կշնորհվեն «Արձակ 2014» մրցանակի դափնեկրի վկայագիր և դրամական պարգև`

Մեծ մրցանակ – 200 000 դրամ

Հատուկ մրցանակներ – 100.000-ական դրամ

Բացի մրցատյանի սահմանած մրցանակային տեղերից, մրցանակ կտրվի նաև «Իմ հեղինակը» անվանակարգում, որը կորոշվի ընթերցողների առցանց քվեարկությամբ` Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Մրցույթին ներկայացված պատմվածքների համար մրցույթի գործընկերները կսահմանեն մրցանակներ և պարգևներ` առանձնացնելով այն հատկանիշներն ու չափանիշները, որոնք իրենք են կարևորում:

Մրցույթի վերջնաժամկետից հետո առցանց քվեարկության կդրվեն միայն մրցատյանի կողմից ընտրված պատվածքները (2011թ-ին դրանք 19-ն էին, 2012-ին՝ 16-ը. 2013-ին՝ 21-ը):

Լավագույն պատմվածքների ժողովածուն կհրատարակվի առանձին գրքով:
«Անտարես» հրատարակչությունը լույս կընծայի Մեծ մրցանակին արժանացած և միաժամանակ առցանց քվեարկությամբ հաղթած պատմվածքի հեղինակի գիրքը:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՈՒՄ ՆՇԵԼ`

– Հեղինակի անուն, ազգանունը, գրական կեղծանունը (եթե այդպիսին կա)

– Ծննդյան տարեթիվը (Տ-Ա-Օ)

– Հիմնական բնակության հասցեն

– Հեռախոսահամարները (աշխ., տուն, բջջային)

– Էլ-փոստի հասցեն

– Ներկայացվող պատմվածքի վերնագիրը

– Ծավալը նիշերով

– Ստեղծման ժամանակահատվածը

– Հրապարակվե՞լ է արդյոք որևէ տեղ, եթե այո` նշել որտեղ և երբ

– Հայցման ամսաթիվը

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Մասնակիցների տարիքային ներքին շեմը` 18 տարեկան:

Հայտատուի տարիքը սահմանվում է տվյալ տարվա հոկտեմբերի 15-ի դրությամբ:

Մրցույթին կարող են մասնակցել 2014 թվականի հունվարի 1-ից հետո ստեղծված հայերեն տպագիր և անտիպ պատմվածքները:

Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ պատմվածք, որի ծավալը չի գերազանցում 14.000 նիշը (ներառյալ բացատները): Մրցույթին ներկայացված պատմվածքը մինչև «Արձակ» մրցույթի ամփոփումը չպետք է ներկայացված լինի որև այլ մրցույթի:

Մրցույթին մասնակցելու համար ardzak.mrcuyt@yahoo.com փոստին ուղարկել ստեղծագործությունը և մասնակցության հայտի լրացված ձևը` նամակի վերնագրում նշելով «Արձակ 2014» արտահայտությունը:

Հայտերն ընդունվում են 2014թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

Մրցանակների շնորհման արարողությունը կկայանա արդյունքների ամփոփումից հետո` մինչ 2015 թվականի մարտի 31-ը:

Պատմվածքները կտեղադրվեն «Արձակ 2014»-ի կայքում (www.antares.am/ardzak):
Պարզաբանումների համար դիմել «Արձակ» մրցույթի կազմակերպչական խմբին:

Աղբյուրը`  granish.org