ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Ayvazyan & Partners» բիզնեսի կառավարման ընկերության հետ համագործակցության շրջանակներում 2015թ. փետրվարի 26-ից 28-ը կազմակերպում է 3-օրյա անվճար սեմինար-դասընթաց` «Վաճառքի պրակտիկ հմտությունները Հայաստանում» թեմայով:
Սեմինարի ընդհանուր նկարագիրը
- Գրագետ վաճառքի տեխնիկայի կիրառումը ՀՀ-ում
- Ինչպես հասնել զգալի վաճառքի աճի
- Ինչպես հաղթահարել մերժումները
- Վաճառքի պրակտիկ հնարքներ Հայաստանում
- Ինչպես է կազմակերպվում վաճառքը հայկական ընկերություններում
- 7 հաջողակ վաճառքի մեթոդ Հայաստանում
Սեմինարի նպատակը
Սեմինարի նպատակն է ապահովել պրակտիկ, տեխնիկական գիտելիքներ
վաճառքների վերաբերյալ:
Սեմինարի ձևաչափը
Սեմինարն ինտերակտիվ է, իր մեջ ներառում է պրակտիկ օրինակներ նաև դերային
խաղեր: Մասնակիցների թիվը` 30 :
Մասնակցության կարգը
Գրանցվելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեով` acc@ysu.am:
Սեմինարը կվարի «Ayvazyan & Partners» բիզնեսի կառավարման ընկերության կառավարող գործընկեր, բիզնես փորձագետ Վահե Այվազյանը:
Սեմինարի ավարտին բոլոր մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
Լրացուցիչ տեղեկություններ
Տևողությունը 3 օր` (1 դասաժամ տևողությամբ): Սեմինարը տեղի կունենա ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկի միջոցառումների դահլիճում, ժամը՝ 14:30-ից 15:30-ին: Դասընթացի լեզուն` հայերեն:
Դիմում հայտերի վերջնաժամկետն է 2014 թ-ի փետրվարի 25-ը: