Иджеванский филиал Ереванского государственного университета

Մրցույթներ` Հայաստանում Բոլոնիայի քարտուղարության նախարարական գագաթաժողովին ընդառաջ

Կրթական նյութերի հրատարակման մրցույթ
2015թ. մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի կազմակերպման համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2014թ. տեղեկատվական նյութերի մշակում, հրատարակում, որոնք վերոնշյալ գագաթաժողովի և ֆորումի մասնակից երկրներին կտրամադրեն ընդգրկուն և մանրամասն տեղեկատվություն ՀՀ կրթության և գիտության ոլորտի մասին: Մասնավորապես, նշված տեղեկատվական նյութերը պետք է ամփոփ ներկայացնեն ՀՀ բարձրագույն կրթության համակարգը, դրա առավելությունները և զարգացման հիմնական միտումները, ինչպես նաև Հայաստանում Բոլոնիայի գործընթացը և կրթական բարեփոխումները:

2014-2015թթ. ընթացքում նախատեսվում է որևէ ամսագրում հրատարակել հոդվածների շարք:

Մանրամասները տրված են ստորև.

1.  8-10 հոդված ՝ Բոլոնիայի գործընթացի գագաթաժովի և ֆորումի ակնկալիքների մասին (հայերեն լեզվով), յուրաքանչյուրը 3-4 էջ ծավալով,
2.  հրատարակել անգլերեն լեզվով հատուկ համար, համաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչների մասին՝ ներառելով հարցազրույցներ, որը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.
•    էջերի թիվը – մոտ 100,
•    թղթի չափը – A4,
• տպագրության թուղթը–115 գր/մ2 գրամայնությամբ, նախատեսված օֆսեթ տպագրության համար, ճերմակությունը  առնվազն 130% (ISO 2470), 99.5% պայծառությամբ,
•  կազմի թուղթը – 250 գր/մ2 գրամայնությամբ, թղթի մակերեսը մի կողմից պետք է լինի երեսապատված և փայլուն, հակառակ կողմի երեսապատումը անհրաժեշտ չէ, ճերմակությունը առնվազն 130% (ISO R457) պայծառությամբ, ունենա առնվազն 340 միկրոն հաստություն և հարմար լինի երեսապատման համար (լամինացիա)
•    տպաքանակը – 500 օրինակ:
Վերոնշալ աշխատանքների իրականացման համար հայտեր կարող են ներկայացնել այն  կազմակերպությունները, որոնք.
ա) ունեն նմանատիպ գործունեությամբ զբաղվելու իրավունք,
բ) ունեն նմանատիպ աշխատանքների իրականացման փորձ (գերադասելի է կրթության ոլորտում),
գ) ունեն անհրաժեշտ տեխնիկական և մարդկային ռեսուրսներ՝ բարձրագույն կրթության բնագավառի մասին հոդվածներ մշակելու և հրատարակելու համար:
Ներկայացվող հայտերն իրենց մեջ պետք է ներառեն.
1.պետական գրանցման վկայականը և կազմակերպության կանոնադրությունը՝ ի ապացույց Հայաստանի Հանրապետությունում օրինականորեն գործելու և ինքնուրույն իրավաբանական անձ լինելու,
2.տեղեկանք կազմակերպության մասին՝ ներառելով տեղեկություններ ստեղծման տարեթվի, գործունեության ոլորտների և նախկին ու ներկայումս իրականացվող աշխատանքների մասին,
3.տեղեկանք կրթական ոլորտին վերաբերող, նախկինում հրապարակված համանման հոդվածների և հրատարակումների մասին,
4.տեղեկանք պահանջվող աշխատանքների կատարման կարողությունների մասին, մասնավորապես նշելով կազմակերպության գործունեության հասցեն, զբաղեցվող տարածքը (քմ-ով), առկա սարքավորումների և այլ գույքի տեսակները, ինչպես նաև այս աշխատանքներում ներառվող հիմանական աշխատակազմի փորձը և որակավորումը (կցել անձնական թերթիկներ):Հայտերը ներկայացնել 2014 թվականի օգոստոսի 25-ից  սեպտեմբերի 1-ը ներառյալ, ՀՀ կառավարության №3 շենք, ՀՀ կրթության և գիտության նախարարություն /6-րդ հարկ/, 609 սենյակ:Հայտերն ուսումնասիրելու ընթացքում նախարարությունը իրավասու է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 010-52-56-62 հեռախոսահամարով:
_________________________________________________________________
Կրթական նորարարական նախաձեռնությունների մրցույթ
_____________________________
2015թ. մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի կազմակերպման համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2014թ. տեղեկատվական նյութերի մշակում, հրատարակում, որոնք վերոնշյալ գագաթաժողովի և ֆորումի մասնակից երկրներին կտրամադրեն ընդգրկուն և մանրամասն տեղեկատվություն ՀՀ կրթության և գիտության ոլորտի մասին:
Մասնավորապես, նշված տեղեկատվական նյութերը պետք է ամփոփ ներկայացնեն ՀՀ բարձրագույն կրթության համակարգը, դրա առավելությունները և զարգացման հիմնական միտումները, ինչպես նաև Հայաստանում Բոլոնիայի գործընթացը և կրթական բարեփոխումները:
2014-2015թթ. ընթացքում նախատեսվում է մշակել տեղեկատվական գրքույկ կրթության և գիտության ոլորտում Հայաստանի առաջանցիկ ձեռքբերումների և նորարարական նախաձեռնությունների մասին: Մանրամասները տրված են ստորև.
1.հավաքագրել տեղեկատվություն կրթության և գիտության ոլորտում Հայաստանի առաջանցիկ ձեռքբերումների և նորարարական նախաձեռնությունների մասին,
2.կատարել հավաքագրված տեղեկատվության վերլուծություն,
3.մշակել տեղեկատվական գրքույկ անգլերեն լեզվով,
4.իրականացնել գրքույկի դիզայնի աշխատանքի համակարգում և էլեկտրոնային տարբերակով ներկայացնել ԿԳ նախարարություն.
Վերոնշալ աշխատանքների իրականացման համար հայտեր կարող են ներկայացնել այն  կազմակերպությունները, որոնք.
ա) ունեն նմանատիպ գործունեությամբ զբաղվելու իրավունք,
բ) ունեն նմանատիպ աշխատանքների իրականացման փորձ (գերադասելի է կրթության ոլորտում),
գ) ունեն անհրաժեշտ կարողություններ՝  կրթության  և գիտության ոլորտում Հայաստանի առաջանցիկ ձեռքբերումների և նորարարական նախաձեռնությունների մասին վերլուծություն կատարելու և տեղեկատվական գրքույկ մշակելու համար:
Ներկայացվող հայտերն իրենց մեջ պետք է ներառեն.
1.պետական գրանցման վկայականը և կազմակերպության կանոնադրությունը՝ ի ապացույց Հայաստանի Հանրապետությունում օրինականորեն գործելու և ինքնուրույն իրավաբանական անձ լինելու,
2.տեղեկանք կազմակերպության մասին՝ ներառելով տեղեկություններ ստեղծման տարեթվի, գործունեության ոլորտների և նախկին ու ներկայումս իրականացվող աշխատանքների մասին,
3.տեղեկանք կրթության և գիտության ոլորտում Հայաստանի առաջանցիկ ձեռքբերումների և նորարարական նախաձեռնությունների վերաբերող նախկինում կատարած վերլուծությունների, մշակումների և նմանատիպ այլ աշխատանքների մասին,
4.տեղեկանք պահանջվող աշխատանքների կատարման կարողությունների մասին, մասնավորապես նշելով կազմակերպության գործունեության հասցեն և այս աշխատանքներում ներառվող հիմանական աշխատակազմի փորձը և որակավորումը (կցել անձնական թերթիկներ):Հայտերը ներկայացնել 2014 թվականի օգոստոսի 25-իցսեպտեմբերի 1-ը ներառյալ, ՀՀ կառավարության №3 շենք, ՀՀ կրթության և գիտության նախարարություն /6-րդ հարկ/, 609 սենյակ:Հայտերն ուսումնասիրելու ընթացքում նախարարությունը իրավասու է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 010-52-56-62 հեռախոսահամարով:
Աղբյուրը`  www.edu.am