Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բաց առցանց դասընթաց՝ «Գրաֆիկական դիզայնի հիմունքներ» թեմայով

«Գրաֆիկական դիզայնի հիմունքներ»

Գրաֆիկական դիզայնը մեզ շրջապատող աշխարհում ամենուր է` թե տպագրական, թե թվային աշխարհում, և քանի որ այն մեր կյանքում դառնում է էլ ավելի տեսանելի և գերակշռելի, գրաֆիկական դիզայնը գործնականում դառնում է շատ կարևոր:

Կալիֆորնիայի արվեստի ինստիտուտը (California Institute of Arts) coursera հարթակում առաջարկում է «Գրաֆիկական դիզայնի հիմունքներ» (Fundamentals of graphic design) թեմայով բաց առցանց դասընթաց: Դասընթացի մասնակիցները տեսողական օրինակների շնորհիվ կսովորեն գրաֆիկական դիզայնի հիմնական սկզբունքները՝ պատկերի պատրաստում, գրատպություն, կառուցվածք, աշխատանք գույնի ու ձևի հետ: Այսինքն՝ բոլոր այն հիմնական հմտությունները, որոնք ընդհանուր են գրաֆիկական դիզայնի բոլոր բաղադրիչների համար: Դասընթացը հաջողությամբ ավարտելու համար անհրաժեշտ է ունենալ Adobe Illustrator, Photoshop և InDesign ծրագրերին հասանելիություն և բազային գիտելիքներ: Դասընթացի մանրամասն ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնարկը․  դասընթացը մեկնարկում է հոկտեմբերի 3-ին
Տևողությունը․  4 շաբաթ
Մասնակցի ծանրաբեռնվածությունը․ շաբաթական 5-8 ժամ
Արժեքը․ անվճար
Հավաստագրի առկայություն․ տրվում է, արժեքը՝ $79
Լեզուն․ անգլերեն

Ինչպես մասնակցել դասընթացին

Անհրաժեշտ է գրանցվել coursera  հարթակում (ստեղծել անհատական հաշիվ), ապա մուտք գործել հարթակ և բացել ընտրված դասընթաց(ներ)ը։

 

Աղբյուրը՝ http://armscoop.com