Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Խորհրդատուի ընտրության մրցույթ

 kadrovyj-konsalting-1024x682

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հանրակրթության առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով ս.թ. ապրիլի 19-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից հայտարարված ‹‹Հասարակություն, հասարակական գիտություններ››, ‹‹Լեզուներ››, ‹‹Մշակույթ››, ‹‹Ֆիզիկական և անձնային զարգացում›› ոլորտների ուղղությամբ  խորհրդատուների ընտրության մրցույթի հայտարարությունների ժամկետները երկարացվել է մինչև 2019թ. հունիսի 7-ը, ժամը 17:00-ը:

 
Աղբյուրը` edu.am

Տեղի կունենա «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով համաժողով

unnamed

 Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի 10-ամյակի միջոցառումները շարունակվում են։
 
Հունիսի 14-ին Հայ-ռուսական համալսարանում տեղի կունենա ուսանողների և դասախոսների համաժողով  «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով։

 Նպատակն է քննարկման առարկա դարձնել արժանահավատ  որակավորումների շնորհումը և այդ համատեքստում ուսանողի հաջողության պլանավորումը,  շեշտադրել դասախոսի դերը արդյունավետ ուսուցման կազմակերպման գործում, խրախուսել իրենց աշխատանքը հետազոտող դասախոսներին և նպաստել հաջողված փորձի տարածմանը։ 

Աշխատաժողովի ընթացքում կքննարկում կծավալվի «Որակավորումների արժանահավատ շնորհում․ ուսանողի առաջընթացի պլանավորում», «Ո՞րն է ուսուցման մոտիվացիան» թեմաներով, կներկայացվի դասախոսի աշխատանքում որակի շարունակական բարելավման և ուսումնական գործընթացներում ուսանողների ներգրավման հայաստանյան առաջավոր փորձը։ 

Աշխատաժողովը բաց է մասնակցության համար։ Այն կհետաքրքրի դասախոսներին, որակի ապահովման մասնագետներին, կարիերայի կենտրոնների աշխատակիցներին, կրթության կառավարիչներին,  ուսանողներին։ 

Որպես մասնակից գրանցվելու համար անցեք հղմամբ՝
http://bit.ly/2HmPhMU :

Աղբյուրը՝ http://www.anqa.am

ԵՊՀ  ԻՋԵՎԱՆԻ  ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ  ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ  Է  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

45318120_1941500949261496_5774162309144379392_n

 2019թ. մայիսի 6-ին մեկնարկած բակալավրիատի 2019-2020 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի ընդունման առաջին փուլն ավարտվելու է հունիսի 1-ին: Մայիսի 26-ի դրությամբ ԵՊՀ ԻՄ-ում հայտագրվել է 141 դիմորդ:

Հիշեցնենք, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակալավրիատում ընդունելություն է կատարվում 13 կրթական ծրագրերով: Ընդունելության տեղերը և ուսման վարձավճարներ տե՛ս հետևյալ  հղումով:

Ս.թ. մայիսի 26-ի դրությամբ ամենաշատ հայտագրումներ եղել են «Ֆինանսներ», «Զբոսաշրջություն», «Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկա» և «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական  ծրագրերի, իսկ ամենաքիչ՝ «Ռուսաց լեզու և գրականություն», «Հոգեբանություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերի գծով:

Ընդունող հանձնաժողովը գտնվում է ք.Իջևան, Ուսանողական 1 հասցեում, աշխատում է ամեն օր, ժամը 09:00-16:00:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է  հունիսի 1-ը ներառյալ՝ ժամը 9:00-ից 18:00-ն:

Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ այստեղ

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (094) 33-14-38, (093) 20-65-05, (098)-398-311  հեռախոսահամարներով: 

Հավելենք, որ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրում ներառվել են 6 դասընթացներ «Ժուռնալիստիկա» մասնագիտությունից:

Հ.Գ. Իսկ ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտար երկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը (առանց հանգստյան օրերի):

ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրում ներառվել են «Ժուռնալիստիկա» մասնագիտությունից դասընթացներ

45318120_1941500949261496_5774162309144379392_n

 2019-2020 ուստարվա դիմորդներին սիրով տեղեկացնում ենք, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրում ներառվել են «Ժուռնալիստիկա» մասնագիտությունից հետևյալ դասընթացները՝  

  • «Հեռուստաքննադատություն»,
  • «Մշակութային լրագրություն»,
  • «Սոցիալական խնդիրների լրագրություն»,
  • «Առցանց մեդիա»,
  • «Ռազմական լրագրություն»,
  • «Մեդիա, հաղորդակցություն և մշակույթ»:

Սիրով սպասում ենք ձեր դիմում-հայտերին, որոնք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ կարող եք ներկայացնել մինչև 2019թ. հունիսի 1-ը (ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. առկա ուսուցման ընդունելության մասին մանրամասն տե՛ս այստեղ:

 

«Այսօրվա առաջնորդները հանդիպում են վաղվա առաջնորդների հետ» թեմայով սեմինարների բացմանը նվիրված միջոցառման հրավեր

                      25299038_574510916214642_1912389806213504800_n      530136_275639055849524_1149683769_n

 Սիրելի՛ համալսարանականներ, 2019թ. մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում կկայանա «Այսօրվա առաջնորդները հանդիպում են վաղվա առաջնորդների հետ» թեմայով սեմինարների բացմանը նվիրված միջոցառում, որը կազմակերպել են ԵՊՀ ԻՄի ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունը:

Սիրով հրավիրում ենք: