Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ի գիտություն ուսանողների

Gray and Black Dark Modern Desktop Wallpaper  (1) 

 Սիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պաշտոնական կայքի «Ուսանող» բաժնում տեղադրվել են «Ուսանողի ուղեցույց» ձեռնարկը և «Իրազեկ ուսանող» տեղեկատվական թերթիկը։

Հրապարակված փաստաթղթերի միջոցով կարող եք ծանոթանալ ձեր իրավունքներին և պարտականություններին, պատասխանատվությանը ուսումնական կագապահության խախտման դեպքում, բողոքարկման ձևերին, ԵՊՀ  ԻՄ-ի ռազմավարական զարգացման խնդիրներին, ֆակուլտետներին և մասնագիտություններին, մասնաճյուղի կողմից ուսման վճարի մասնակի փոխհատուցում (զեղչ) տրամադրելու կարգին ու պայմաններին, ուսանողներին տրվող անվանական կրթաթոշակների ցանկին և այլն։

«EyeReport երիտասարդական սոցիալական մեդիա ալիք» նախագծին մասնակցելու հրավեր

Նախագծի հայտ. նկարը 

 «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացների ծրագրի» շրջանակում ստեղծված և ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ը հայտարարում է մրցույթ «EyeReport երիտասարդական սոցիալական մեդիա ալիք» նախագծին մասնակցելու համար։

Ծրագիրը կմեկնարկի 2023թ. ամռանը և կավարտվի 2024թ մայիսին։ Մրցութային հանձնաժողովը, ըստ ներկայացրած հայտերի, կընտրի 15 երիտասարդների։

Նրանց սպասում է հետաքրքիր փորձառություն․

  • հագեցած քառօրյա դասընթաց՝ «Քաղաքացիական լրագրություն» թեմայով,
  • համատեղ աշխատանք՝ օգտագործելով Կենտրոնի տրամադրած սարքավորումներն ու մեդիա գործիքները,
  • սեփական սմարթ հեռախոսներով և համակարգիչներով մեդիա արտադրանքի ստեղծում,
  • սոցիալական ցանցերում այլընտրանքային բովանդակության, փոդքասթների, տեսանյութերի ստեղծում, որոնք կանդրադառնան համայնքային խնդիրներին:

 

Ցանկացողները պետք է մինչև 2023թ. փետրվարի 10-ը  լրացնեն հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/VkcXme4pRCA21Gjd8:

Մանրամասները տե՛ս այստեղ:

SAS BASE ծրագրավորման դասընթացներ – The Gurus LLC

315305625_23852579103240335_2646722648169446490_n Սիրելի՛ ուսանողներ, ս.թ. հունվարի 26-ից մեկնարկում է ծրագրավորման՝ 2023 թ․-ի առաջին դասընթացը, որն անցկացվելու է զուգահեռաբար 3 մասնաճյուղերում` Երևանում, Վանաձորում և Իջևանում:

Այն կանցկացվի շաբաթական 3 անգամ, ընդհանուր 5 շաբաթ տևողությամբ:

Դասընթացի  ժամանակ լինելու են միջանկյալ և ավարտական քննություններ։ Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները «Դը Գուրուս» ՍՊԸ կողմից կստանան վճարվող պրակտիկա անցնելու հնարավորություն, իսկ հետագա արդյունքների հիման վրա՝ նաև մշտական աշխատանք:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://thegurus.am/upcoming-trainings/:

Գրանցվել կարող եք այստեղ՝ https://lnkd.in/dKqrBNfT:  

«Հայ քաղցրահունչ բարբառները» խորագրով միջոցառմանը մասնակցելու հրավեր

Միջոց. հայտ. նկ. 2022թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14:10-ին, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 51 լսարանում տեղի կունենա «Հայ քաղցրահունչ բարբառները» խորագրով գրական-գեղարվեստական միջոցառում, որը կազմակերպել է Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լ.Թումանյանը:

Միջոցառման ընթացքում «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները կներկայացնեն ակնարկներ հայ բարբառների մասին, բարբառային ընթերցումներ, երգեր, ինչպես նաև կբեմադրվեն թատերական փոքրիկ ներկայացումներ տարբեր բարբառներով:

Սիրով հրավիրում ենք:

Գ. Բալասանյանի գրքի շնորհանդեսին մասնակցելու հրավեր

Գրքի շնորհ. հայտ. նկար 2022թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի կունենա պ.գ.թ., դոցենտ Գրիգոր Բալասանյանի «Խորհրդային Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները 1920-1927 թթ.» մենագրության շնորհանդեսը:

Բոլորին սիրով հրավիրում ենք