Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Անգլերենի անվճար դասընթացներ ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում

Հայտ. նկ. (2) ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում ֆինանսավորվող և «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» շրջանակում ստեղծված և ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում անվճար հիմունքներով կազմակերպվում են անգլերենի դասընթացներ, որոնք նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ անգլերենի միջին մակարդակ ունեցող անձանց համար: Դրանք նաև լավ հնարավորություն են բարձրացնելու մեր ուսանողների անգլերենի իմացության մակարդակը և զարգացնելու նրանց հաղորդակցման հմտությունները:

Դասընթացները կիրականացվեն 2022թ. հոկտեմբերից 2023թ սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, շաբաթական 2 հանդիպումով, հիմնականում օրվա երկրորդ կեսին (ըստ ձևավորված յուրաքանչյուր խմբի անդամների զբաղվածության):

Կձևավորվի երեք խումբ՝ յուրաքանչյուր խմբում ներառելով 20 մասնակից: Դասընթացներից երկուսը կանցկացվի առկա ձևաչափով, մեկը՝ առցանց հարթակում։

Կենտրոնն ապահովում է ուսումնառության համար անհրաժեշտ բոլոր նյութերը։ Դասընթացի վերջում մասնակիցները կստանան ավարտական վկայականներ:

Դասընթացներին կարող են դիմել 18 և բարձր տարիքի անձինք: Գրանցման վերջնաժամկետն է 2022թ. սեպտեմբերի 23-ն է:

Դասընթացին դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/Wucgv4jLMZM3izJ9A:

Տեղերը սահմանափակ են, շտապեք, քանի որ մասնակցելու հնարավորություն կունենան առաջին գրանցվողները:

Ծրագրում ընդգրկված լինելու և իրենց խմբի դասընթացի գրաֆիկի մասին շահառուները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով կամ հեռախոսազանգով:

Հարցերի դեպքում կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել կենտրոնի համակարգողներին հետևյալ հեռախոսահամարներով՝ (+374 98) 565121 (Էդիտա), (+374 98) 515828 (Սյուզաննա):

ԵՊՀ ԻՄ-ը հայտարարում է 2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն

Մագ.-ընդ.-նկ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2022-2023 ուստարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելություն՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով:

Հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ-ի մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։ Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է հարցազրույցով:

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերը ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 9: Ընդունելության քննություններն անցկացվելու են ընթացիկ տարվա հոկտեմբերի 13ին և 14ին: Ընդունող հանձնաժողովը կաշխատի ժամը 10:00-ից մինչև 16:00-ն։ Փաստաթղթերը կարելի է ուղարկել sci_ib@ysu.am էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի ընդունող հանձնաժողով (հասցե՝ Ուսանողական 3):

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Դիմում-հայտն առցանց լրացնելուց  առաջ  պետք  է նախօրոք ունենալ վերոնշյալ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները (բնօրինակները)։ Բնօրինակն առցանց կցվում է, իսկ ընդունվելուց հետո ներկայացվում է ընդունող հանձնաժողովին։

Լրացուցիչ տեղեկությունները կտեղադրվեն ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի «Դիմորդ» բաժնում:

 

2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

  1. Դիմում-հայտ (դիմում-հայտի օրինակը տե՛ս այստեղ)
  2. Բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակներն ու պատճենները
  3. 2լուսանկար (3×4 սմ չափսի)
  4. Զինվորականգրքույկի բնօրինակը (առկայության դեպքում) ու պատճենը (1-7-րդ և 18-19-րդ էջերը)
  5. Անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակն ու պատճենը
  6. Ընդունելությանծառայությունների համար գանձվող 1500 ՀՀ դրամ վճարման անդորրագիրը:

Կազմակերպություն

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

         Բանկ

«Արդշինբանկ» ՓԲԸ

Հաշվեհամար (ՀՀ դրամ)

   247610017094
         Նպատակ

«Մագիստրատուրայի ընդունելության ծառայությունների վճար»

ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԵԼ ՆԱԵՎ

դիմորդի անուն, ազգանուն, հայրանունը

Մագիստրատուրայի ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մագիստրատուրայի ընդունելության քննության հարցաշարին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ուսման տևողությունը 1.5 տարի է:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 3:

Կայքէջ՝ ijevan.ysu.am

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՊՀ ԻՄ-ի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի համակարգող Ա.Մարգարյանին (հեռ՝ 093 206505): 

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2023 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելություն

Հեռ. ընդուն. հայտ. նկ.

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2022-2023 ուտարվա հեռակա ուսուցման ընդունելություն՝ հետևյալ կրթական ծրագրերով․

  • Հայոց լեզու և գրականություն,
  • Հոգեբանություն,
  • Պատմություն,
  • Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
  • Ֆինանսներ (ըստ ոլորտի),
  • Զբոսաշրջություն:

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի  5-25ը (մինչև ժամը 18:00-ն): Ընդունելության քննությունները կանցկացվեն ս.թ. հոկտեմբերի 20-27-ը:

Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում է մասնագիտությունները (կրթական ծրագրերը) և տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների (կրթական ծրագրերի) վճարովի մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Դիմում-հայտն առցանց լրացվում է dimord.am կայքում:

Անհրաժեշտ  է նախօրոք ունենալ ներքոնշյալ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները (բնօրինակները): Բնօրինակն առցանց կցվում է, իսկ ընդունվելուց հետո ներկայացվում է ընդունող հանձնաժողովին: Դիմորդը դիմում-հայտ լրացնելու համար դիմում է ընդունող հանձնաժողով, պատասխանատու քարտուղարը գրանցում է դիմորդի տվյալները, ստուգում քննությունների համար փոխանցված համապատասխան անդորրագրի առկայությունը և տալիս ԳԹԿ-ի կողմից տրամադրված անձնական համար:

Լրացուցիչ տեղեկություններ կտեղադրվեն ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի (ijevan.ysu.am) «Դիմորդ» բաժնում:

2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ 

  1. Ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ` միջուկի հետ),
  2. 4 լուսանկար (3×4 սմ չափսի):
  3. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական):
  4. Զինվորական գրքույկ՝ առկայության դեպքում (բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին:
  5. 2022թ. հեռակա ընդունելության կարգի կանոնների 4143-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության 40 կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները)), առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ):
  6. Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում):
  7. Տեղեկանք տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ (առկայության դեպքում):
  8. «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (միասնական քննության դրական գնահատականը պահպանելու դեպքում):
  9. Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը:
  10. Սահմանված կարգով պետության կողմից նպաստի ձևով ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու համար (առկայության դեպքում) ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, ՀՀ կառավարության՝ 2014թ. դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու մասին տեղեկանք, մարտական գործողություններին մասնակցությունը հավաստող տեղեկանք, եթե զինվորական գրքույկում համապատասխան նշում առկա չէ:
  11. Վճարելու վերաբերյալ անդորրագիր: Դիմորդը դիմում-հայտ լրացնելուց հետո ԳԹԿ-ին է փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:

Անկախ քննության արդյունքից` վճարված գումարը չի վերադարձվում:

Ընդունելության մասնագիտությունները, քննությունները, տեղերը և վարձաչափերը տե՛ս այստեղ:

Ընդունելության կարգը տե՛ս այստեղ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը (ըստ բուհերի և մասնագիտությունների այս տարվա հեռակա ուսուցման ընդունելության տեղերի վերաբերյալ) տե՛ս այստեղ:

Ուսման տևողությունը 5 տարի է: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման:

Հասցեն՝ Տավուշի մարզքաղաք ԻջևանՈւսանողական 1:

Կայքէջ՝ ijevan.ysu.am

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՊՀ ԻՄ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար  Վ.Աղաբաբյանին (096 987 654 /Viva Cell/, 096 557 556 /Beeline/):

 

ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել է 2022-2023 ուստարվա թափուր տեղերի մրցույթը

Մրցույթի հայտ. նկ.

 Հարգելի՛ դիմորդներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա բակալավրի առկա համակարգի կրթական ծրագրով ընդունելության թափուր տեղերի մրցույթը:

Միասնական քննությունների արդյունքում դրական գնահատականներ ստացած, սակայն ընդհանուր մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ում առկա թափուր տեղերի մրցույթին՝ ընտրելով այնպիսի մասնագիտություն, որը համապատասխանում է հանձնած միասնական քննություններին:

Այս փուլում դիմորդը կարող է ընտրել մինչև վեց կրթական ծրագիր:

Թափուր տեղերի մրցույթին չեն կարող մասնակցել այն դիմորդները, ովքեր միասնական քննություններից ունեն առնվազն մեկ անբավարար գնահատական:

Լրացուցիչ փուլի մրցույթը տեղի կունենա ս.թ. հուլիսի 19-26-ը https://dimord.am/ կայքի միջոցով:

ՀՀ պետական և ոչ պետական բուհերի՝ 2022թընդունելության կարգը տե՛ս այստեղ:

Հարցերի և խորհրդատվության համար կարող եք զանգահարել 096987654 հեռախոսահամարով:

Հրավիրում ենք 2021-2022 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը  

Դիպլոմների հանձնման հայտ. նկար

2022թ. հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա 2021-2022 ուստարվա առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Բուն միջոցառումը կիրականացվի ԵՊՀ ԻՄ-ի բակում, ոչ պաշտոնական մասը կսկսվի ժամը 19:00-ին Թևրայում:

Սիրով բոլորին հրավիրում ենք: