Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ուսուցիչների վերապատրաստման դասընթացները կսկսվեն սեպտեմբերի 5-ից

Ուս. վերապ. հայտ. նկար (1)
 Սիրելի՛ ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, հանրակրթության ոլորտի մասնագետներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները կիրականացվեն 2022թ. սեպտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով՝   https://forms.gle/3RBHW3YtUDE2i41p8 :

Գրանցման վերջնաժամկետը հուլիսի 29-ն է:

Դասընթացները կանցկացվեն ԵՊՀ ԻՄ-ի, ինչպես նաև հանրապետության և մարզի առաջատար ու արհեստավարժ մասնագետների կողմից՝ նպատակ ունենալով զարգացնելու ուսուցիչների՝ աշակերտակենտրոն մանկավարժական մոտեցումներով և նորարարական արդյունավետ մեթոդներով դասավանդման հմտությունները:

Վերապատրաստումները տեղի կունենան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, փող. Ուսանողական 3)՝ ժամանակակից տեխնիկական ու նյութական միջոցներով հագեցած սրահներում ու լսարաններում: Համապատասխան խմբերի ձևավորման դեպքում նախատեսված է, որ մեր մասնագետները կգործուղվեն Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներ՝ տեղում դասընթացները կազմակերպելու նպատակով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները կիրականացնի բոլոր բաղադրիչներով հետևյալ առարկաների համար.

  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսերեն,
  • պատմություն,
  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • աշխարհագրություն,
  • տեխնոլոգիա,
  • նախնական զինվորական պատրաստականություն,
  • տարրական դասարաններ,
  • կերպարվեստ,
  • անգլերեն,
  • ֆրանսերեն,
  • հասարակագիտություն,
  • ֆիզիկական կուլտուրա,
  • ինֆորմատիկա:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 094 40 60 32 կամ 093 93 71 11:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կազմակերպում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումներ

Ուս. վերապ. հայտ. նկար

Սիրելի՛ ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, հանրակրթության ոլորտի մասնագետներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը արդեն 2-րդ անգամ՝ 2022 թվականին, կազմակերպում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:

Վերապատրաստումները կիրականացվեն առկա եղանակով, ԵՊՀ ԻՄ-ի, ինչպես նաև հանրապետության և մարզի առաջատար ու արհեստավարժ մասնագետների կողմից՝ նպատակ ունենալով զարգացնելու ուսուցիչների՝ աշակերտակենտրոն մանկավարժական մոտեցումներով և նորարարական արդյունավետ մեթոդներով դասավանդման հմտությունները:

Դասընթացները կանցկացվեն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, փող. Ուսանողական 3)՝  ժամանակակից տեխնիկական ու նյութական միջոցներով հագեցած սրահներում ու լսարաններում: Համապատասխան խմբերի ձևավորման դեպքում նախատեսված է, որ մեր մասնագետները կգործուղվեն Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներ՝ տեղում դասընթացները կազմակերպելու նպատակով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները կիրականացնի բոլոր բաղադրիչներով հետևյալ առարկաների համար.

  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսերեն,
  • պատմություն,
  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • աշխարհագրություն,
  • տեխնոլոգիա,
  • նախնական զինվորական պատրաստականություն,
  • տարրական դասարաններ,
  • կերպարվեստ,
  • անգլերեն,
  • ֆրանսերեն,
  • հասարակագիտություն,
  • ֆիզիկական կուլտուրա,
  • ինֆորմատիկա:

Վերապատրաստվող ուսուցիչների գրանցման և դասընթացների կազմակերպման ժամկետների մասին ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով լրացուցիչ կտեղեկացնենք:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով՝  https://forms.gle/3RBHW3YtUDE2i41p8 :

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 094 40 60 32 կամ 093 93 71 11:

 

ԵՊՀ ԻՄ-ի կողմից նախորդ տարի կազմակերպված վերապատրաստումների բարեհաջող իրականացումն ու գոհացուցիչ արդյունքները, վերապատրաստված ուսուցիչների բազմաթիվ դրական կարծիքներն ու արձագանքները միաժամանակ ոգևորում և պարտավորեցնում են՝ գրանցելու ավելի բարձր արդյունքներ:

 

«ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում կառավարման դասընթաց

Без названия

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը 2022թ․-ի մայիսի 1-ից իրականացնում է «Այլընտրանքային ուսանողական ակումբի ձևավորում» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է արտաուսումնական, ոչ ֆորմալ կրթության միջոցով աջակցել ԵՊՀ ԻՄ ուսանողական համայնքի մշակութային կյանքի, գործնական հմտությունների և կարողությունների զարգացմանը։

Ծրագրի նպատակին հասնելու համար առաջ են քաշվել հետևյալ խնդիրները՝

  1. Ստեղծել ուսանողական ոչ ֆորմալ կրթության հարթակ։
  2. Ապահովել ուսանողների գործնական հմտությունների և կարողությունների տրամադրումը։

Առաջին խնդրի համատեքստում նախատեսվում է գործողությունների շարք, որն իր մեջ ներառում է համահամալսարանական ուժերով ստեղծել հինգից յոթ ուսանողներից բաղկացած ուսանողական ակումբ և անհրաժեշտ ռեսուրսների հավաքագրելուց հետո ապահովել աշխատանքային պատշաճ պայմաններ։

Երկրորդ խնդրի շրջանակներում նախատեսվում է ոլորտային դասընթացի կազմակերպում, որում կներգրավվեն նաև փորձագետներ։ Վերջիններիս օգնությամբ մասնակիցները ընդհանուր տեսական պատկերացում կկազմեն թեմայի, ինչպես նաև անցկացվող միջոցառումների, մասնավորապես, նախատեսվող ճանաչողական այցի, երթուղու, դրա տևողության և այլնի մասին: Ճանաչողական այցը՝ էքսկուրսիան, նախատեսվում է անցկացնել 2022թ-ի հունիսի 27-ին: Այս գործողությունների շնորհիվ առնվազն 30 ուսանողներ ձեռք կբերեն տեսական գիտելիքներ և տեղեկություն հավաքագրելու և թվայնացնելու գործում գործնական հմտություններ։ Բացի դրանից, որպես արդյունք, կհրատարակվի «Խորհուրդներ սկսնակ գիդերին» խորագրով ուղեցույցը:

Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը («Ռեստարտ» հիմնադրամ), Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան) և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը։

 

2022-2023 ուստարվա կրթավճարների դիմումների ընդունում

4090 Charity «4090 Բարեգործական» հիմնադրամը հայտարարել է 2022-2023 ուստարվա կրթավճարների դիմումների ընդունման գործընթացը:

Կարող են դիմել և՛ առկա, և՛ հեռակա հիմունքներով սովորող բոլոր ուսանողները, ովքեր մասնակցել են 2016 կամ 2020 թթ. պատերազմներին:

Դիմումները կարող եք ուղարկել՝ հետևելով   այս հղմանը՝  https://bit.ly/3wu8ohX

Մանրամասների համար կարող եք զանգահարել  +374 33 01 40 90 հեռախոսահամարով։

 

«Moodle էլեկտրոնային ուսուցման համակարգի կիրառման միջազգային փորձը» առցանց վերապատրաստման դասընթացին մասնակցելու հրավեր

E Learning Composition Template

 Հարգելի´ համալսարանականներ, 2022թ. մայիսի 25-ին՝ ժամը 18:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը Օտար լեզուների ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Ս.Մինասյանի աջակցությամբ կազմակերպում է «Moodle էլեկտրոնային ուսուցման համակարգի կիրառման միջազգային փորձը» առցանց վերապատրաստման դասընթացը, որը կվարեն Բոլոնիայի համալսարանի մասնագետները՝ Բոլոնիայի համալսարանի CLA լեզվաբանական կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Վանիո Պրետին, դասախոսներ Սիմոնա Բերարդին և Լյուդմիլա Բուգլագովան:

Դասընթացի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

Վերապատրաստման ընթացքում գործընկեր համալսարանի մասնագետները կներկայացնեն Moodle համակարգը և նրա հետ աշխատելու սկզբունքները, համակարգի հիմնական առավելություններն ու թերությունները, սեփական փորձը:

Առցանց վերապատրաստմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/eK5wMoWxMXf7E1dT9:

Դասընթացին միանալու հղումը կուղարկվի գրանցված մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեներին: