Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է հետևյալ թափուր աշխատատեղերի մասին`

Մասնակիցների հայտագրում՝ «ՄԿԾ. ակնկալվող ելքային արդյունքներ և ուսանողի գնահատում» թեմայով դասընթացի համար

Դասընթաց, թրեյնինգ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) կազմակերպում է եռօրյա դասընթաց «Մասնագիտական կրթական ծրագիր. ակնկալվող ելքային արդյունքներ և ուսանողի գնահատում» թեմայով:

Այն տեղի կունենա 2017 թ. հունվարին, ՈԱԱԿ գրասենյակում:

Դասընթացը նախատեսված է բարձրագույն ուսումնական հաստատությունների ՄԿԾ պատասխանատուների, ամբիոնների վարիչների, դասախոսների համար: Դասընթացի շրջանակներում տեսական ու գործնական պարապմունքների միջոցով անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին՝  ուսանողի առաջընթաց. գնահատում, դասավանդում, ուսումնառություն; գիտելիքի յուրացման փուլերը; առարկայի ակնկալվող ելքային արդյունքների մշակում; ուսանողի գնահատման մինիմալ շեմի սահմանում. գնահատման սանդղակ և չափանիշներ; կրեդիտների բաշխում; հորիզոնական և ուղղահայաց համաձայնեցում և այլն:

Գրանցման վերջնաժամկետը հունվարի 20-ն է: 

Մանրամասները`  www.anqa.am -ում:

ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառում

ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառում

Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնը հրավիրում է Ձեզ մասնակցելու  ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա 2016 թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 12:30-ին, ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի 51-րդ լսարանում:

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔ`
ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ ՎԱՉԱԳԱՆ ԱՎԱԳՅԱՆ

1. ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ

1. Գրիգոր Նարեկացին Հրանտ Թամրազյանի գնահատմամբ
Զեկ.` ՎԱՉԱԳԱՆ ԱՎԱԳՅԱՆ, բ. գ. թ., դոցենտ

2. Եղիշե Չարենցը Հրանտ Թամրազյանի գնահատմամբ
Զեկ.` ՄՈՒՇԵՂ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ, բ. գ. թ., ասիստենտ

3. Հրանտ Թամրազյան-Սերո Խանզադյան առնչությունները
Զեկ.` ՎԱՀԱՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ, բ. գ. թ., ասիստենտ

4. Հրանտ Թամրազյան. «Հուշերիս հետ», 
Զեկ.` ԱԼԻՍԱ ՀԱՍԱՆՅԱՆ, բ. g. թ., ասիստենտ

5. Այլ զեկուցումներ

2. ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԱՍ

Ուսանողների կատարմամբ կհնչեն Հրանտ Թամրազյանի սիրած երգերից:

Սիրով հրավիրում ենք:

Տեղի կունենա անգլերեն լեզվով կինոդիտում և քննարկում

Տեղի կունենա անգլերեն լեզվով կինոդիտում և քննարկում

2016թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, №50 լսարանում տեղի կունենա անգլերեն լեզվով կինոդիտում և քննարկում, որը կազմակերպել է Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը:

Կներկայացվի Չ.Դիկկենսի «Սուրբ ծննդյան տաղ» վիպակի՝ Դիսնեյի “A Christmas Carol”  (2009) անիմացիոն ադապտացիան:

Մուտքն ազատ է:

Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնը հրավիրում է հերթական դասախոսության

 

Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնը հրավիրում է հերթական դասախոսության

2016թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12:30-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի №28 լսարանում տեղի կունենա Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Մոդուլի վերջնարդյունքների մշակում» թեմայով դաս-քննարկումը, որը կվարի Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ., տնօրենի խորհրդական Ա. Հ. Մակարյանը:

Սիրով հրավիրում ենք: