Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն

Սեղանի թենիս

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներին հայտնում ենք, որ 2016թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ-ում տեղի կունենա սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև նոյեմբերի 24-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: 

«Ուսանողը որպես հասարակության շարժիչ ուժ» թեմայով էսսեների մրցույթ

«Ուսանողը որպես հասարակության շարժիչ ուժ» թեմայով էսսեների մրցույթ

Ուսանողի տոնին ընդառաջ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը կազմակերպում է «Ուսանողը որպես հասարակության շարժիչ ուժ» թեմայով էսսեների մրցույթ, որին կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի բոլոր (առկա և հեռակա ուսուցման համակարգերի) ուսանողները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2016թ. նոյեմբերի 16-ը էսսեն ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԽ-ի սենյակ (Հումանիտար գիտությունների ֆակուլտետ, 57 լսարան), փոխանցել ֆակուլտետային ՈՒԽ-ի նախագահին կամ ուղարկել ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԽ-ի էլեկտոնային փոստին՝ ysu.ib.sc@gmail.com հասցեով:

Ներկայացված էսսեի  մեջ պետք է նշվի ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը, մասնագիտությունը և կուրսը:

Լավագույն աշխատանքները կխրախուսվեն:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական  խորհրդի  նիստ

 նիստ

2016թ. նոյեմբերի  8-ին` ժամը  13:30-ին, տեղի  կունենա  Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական  խորհրդի  նիստ`  հետևյալ  օրակարգով.

  1. Ավարտական և կուրսային աշխատանքների կատարման ընթացքի մասին

Զեկուցող՝  Ա. Ներսիսյան

  1. Առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքների ամփոփում

Զեկուցող՝  Ա. Ներսիսյան

  1. Ընթացիկ հարցեր: 

 

Մասնաճյուղում ստեղծվել է Գործնական հոգեբանության ակումբ

Մասնաճյուղում ստեղծվել է Գործնական հոգեբանության ակումբ

Հարգելի՛ համալսարանականներ, 2016թ. նոյեմբերից ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից ստեղծվել է Գործնական հոգեբանության ակումբ, որի ծրագրում ընդգրկված են Թրեյնինգների, Գիտական, Հոգեթերապիայի բաժինները:

Թրեյնինգների բաժինը ներառում է հոգեվերլուծության տեսություն և պրակտիկա, անալիտիկ թերապիա, հոգեսոմատիկ թերապիա և արտթերապիա:

Գիտական բաժնում ընդգրկված են գիտական սեմինարներ (ուսանողների մասնակցությամբ), քննարկումներ արդի հիմնախնդիրների շուրջ, զեկուցումներ, գիտաժողովներ:

Հոգեթերապիայի բաժինը պարունակում է անվճար հոգեբանական խորհրդատվություն, հոգեբանական աջակցություն, անհատական հոգեթերապիա, հոգեբանական շտկում, սուպերվիզիա:

Գործնական հոգեբանության ակումբի ծրագիրը տե՛ս այստեղ, ծրագրի ժամանակացույցը՝ այստեղ:

Բազկամարտի մասնաճյուղային առաջնություն

 Բազկամարտ

Մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներին հայտնում ենք, որ 2016թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզասրահում տեղի կունենա բազկամարտի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. նոյեմբերի 7-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: