Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բազկամարտի մասնաճյուղային առաջնություն

 Բազկամարտ

Մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներին հայտնում ենք, որ 2016թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզասրահում տեղի կունենա բազկամարտի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. նոյեմբերի 7-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:    

Տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

նիստ

2016թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը  13:30-ին,  Տնտեսագիտության ֆակուլտետի №12  լսարանում  տեղի  կունենա ֆակուլտետի գիտական  խորհրդի  նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. Ֆակուլտետի՝ 2016-2017 ուստարում  նախատեսված ավարտական  աշխատանքերի  (ըստ  ղեկավարների  և  ուսանողների  բաշխված  ցուցակների)  քննարկման  և  հաստատման  մասին:
  2. Ըստ ֆակուլտետում  իրականացվող  կրթական  ծրագրերի՝  ամփոփիչ  մասնագիտական  քննության  հարցաշարերի  քննարկման  և հաստատման  մասին:
    Զեկուցող՝  Ն. Խուդավերդյան
  1. Ընթացիկ հարցեր:

 

Տնտեսագիտության ֆակուլտետի  գիտական խորհուրդ

«Հոգեբանամանկավարժական շտկման  ուղղությունները» թեմայով բաց դաս

«Հոգեբանամանկավարժական շտկման  ուղղությունները» թեմայով բաց դաս

2016թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը  1040-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի 51 լսարանում տեղի կունենա «Հոգեբանամանկավարժական շտկման  ուղղությունները» թեմայով բաց դաս:

Դասը կվարի Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Էդիտա Սիմոնյանը:

Սիրով հրավիրում ենք:

 

Մանկավարժության և հոգեբանության ամբիոն

«ERASMUS+» ՄՐՑՈՒՅԹ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ERASMUS+»  ՄՐՑՈՒՅԹ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Erasmus+» ծրագրի շրջանակում Վառնայի Մենեջմենթի համալսարանը հայտարարում է մրցույթ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2016-2017 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:

Մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժին ներկայացնել ուսանողների փաստաթղթերը (անձնագրի պատճեն, ակադեմիական տեղեկագիր, CV Europass, մոտիվացիոն նամակ):

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Հայերենի ուղղագրության ավանդական (մեսրոպյան) համակարգը ներկայացնող տեսանյութ համացանցում

Ներկայացնում ենք Հայկական գիտական համագործակցության կայքում (http://armscoop.com/) տեղադրված` հայերենի ուղղագրության ավանդական (մեսրոպյան) համակարգի մասին պատմող տեսանյութը:

Տեսանյութի տեքստային տարբերակին հնարավոր է ծանոթանալ այստեղ։

Աղբյուրը՝ http://armscoop.com