Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մրցույթ ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան կրթաթոշակ նշանակելու համար

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության, մաթեմատիկայի և մեխանիկայի  ֆակուլտետների, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի Տնտեսագիտության մագիստրոս ծրագրի  և Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողներին ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան կրթաթոշակ նշանակելու համար:

3-isahakyan scholar 1

3-isahakyan scholar 2

 

3-isahakyan scholar 3

Իսահակ Իսահակյանի կրթաթոշակ PDF 

Աղբյուրը՝ https://www.abcfinance.am

Թափուր աշխատատեղ

Արեգակ

Վարկային գործակալ

«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ

ՎԱՅՐԸ՝ Ալավերդու մասնաճյուղ/Նոյեմբերյանի ներկայացուցչություն, ք. Նոյեմբերյան,

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ վարկառուների հետ,
  • գնահատել վարկառուների գործարարությունը և իրականացնել մոնիտորինգ,
  • կազմակերպել վարկերի տրամադրման և հավաքագրման աշխատանքները,
  • կազմել և վարել վարկային փաստաթղթերն ու գործերը,
  • աջակցել գրասենյակի վարչական և գործառնական կառավարմանը,
  • աջակցել կազմակերպության առաքելության իրագործմանն ու ռազմավարության զարգացմանը,
  • ներկայացնել պահանջվող հաշվետվությունները,
  • իր իրավասության սահմաններում կատարել կազմակերպության քաղաքականության, կանոնակարգերի և ներքին իրավական այլ ակտերի պահանջները:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական),
  • նախապատվությունը  տրվելու է  ֆինանսաբանկային համակարգում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող հավակնորդներին,
  • ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
  • կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու կարողություններ,
  • ֆինանսական և վիճակագրական տվյալներ վերլուծելու ունակություններ,
  • հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • համակարգչից օգտվելու բավարար գիտելիքներ և հմտություններ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Մանրամասն լրացված (ծննդյան տարեթիվ, փաստացի բնակավայր, հեռախոսահամար, կրթություն, աշխատանքային փորձ և այլն) ինքնակենսագրություն (ռեզյումե):

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2016թ. հոկտեմբերի 23-ը:

Հետաքրքրված անձինք կարող են դիմել vacancy@aregak.am էլ. փոստով կամ «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ Ալավերդու մասնաճյուղ՝ ք. Նոյեմբերյան, Զ. Անդրանիկի փող. 6 և 6/2 , հեռ.՝ (0253) 2-43-04, 2-43-06:

Խնդրում ենք որպես վերնագիր նշել “Ալավերդու մասնաճյուղի/Նոյեմբերյանի ներկայացուցչության վարկային գործակալ” պաշտոնի անվանումը, հակառակ դեպքում Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:
Հարցազրույցի հրավիրվելու են փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ ֆինանսական ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում: Կազմակերպության գլխամասային գրասենյակը գտնվում է Երևան քաղաքում: Կազմակերպության գործունեությանը կարող եք ծանոթանալwww.aregak.am պաշտոնական կայքում:

Աղբյուրը՝ http://youthcanal.do.am/

Հանրապետական գի­տա­ժողով՝ նվիրված անվանի լեզվաբան ակադեմիկոս Գ. Ա. Ղափանցյանի ծննդյան 130-ամյակին

 Հանրապետական գի­տա­ժողով՝ նվիրված անվանի լեզվաբան ակադեմիկոս Գ. Ա. Ղափանցյանի ծննդյան 130-ամյակին

Հարգելի՛ համալսարանականներ,

ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնը նախաձեռնում է հանրապետական գի­տա­ժողով՝ նվիրված անվանի լեզվաբան ակադեմիկոս Գ. Ա. Ղափանցյանի ծննդյան 130-ամյակին, որը տեղի կունենա 2017 թ. փետրվարի 28-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆա­կուլտետի մասնաշենքի դահլիճում:

Հասցեն՝ Աբովյան 52ա:

Գիտաժողովի հայտերը կըն­դունվեն մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը ներառյալ, դրույթները՝ մինչև 2017 թ. հուն­վա­րի 31-ը ներառյալ:

Ուշագրավ զեկուցումները (դրանք կընտրի մասնագի­տական հանձ­­նա­­խում­բը) կտպագրվեն:

Գիտաժողովին առնչվող ընթացիկ հարցերի մասին լրա­­ցուցիչ կտեղեկացվի:

 

Գիտաժողովի կազմկոմիտե

Միջազգային գիտաժողով՝ «Բայրոն, ժամանակ և տարածություն» խորագրով

«ԲԱՅՐՈՆ, ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ»

Երևանի պետական համալսարանը և ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը Բայրոնի ընկերակցությունների միջազգային միության հետ համատեղ կազմակերպում են Ջորջ Գորդոն Բայրոնին նվիրված 43-րդ միջազգային գիտաժողովը՝ «Բայրոն, ժամանակ և տարածություն» խորագրով:

Գիտաժողովը տեղի կունենա 2017 թ. հունիսի 29-ից հուլիսի 4-ը Երևանի պետական համալսարանում:

Գիտաժողովը նվիրվում է հայերի հետ Բայրոնի ունեցած առնչությունների 200-ամյա տարելիցին:

Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է:

Զեկուցման թեզիսների ներկայացման վերջին ժամկետը՝ 2017 թ. փետրվարի 1- ն է:

 

Առավել մանրամասն այստեղ:

Աղբյուրը՝  http://ysu.am

«ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ՌԴ ԻԱՀ – 2016» ՄՐՑՈՒՅԹ

 14-11-2016

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Ռուսաստանի Դաշնության «Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն աջակցության հիմնադրամը», 2016 թ. հունիսի 27-ին կնքված «Համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում, նպատակ ունենալով նպաստել կիրառական հետազոտությունների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանը, հայտարարում են կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ՌԴ ԻԱՀ – 2016» ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտերը ներկայացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե, աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ)՝  մինչև  2016 թվականի նոյեմբերի 14-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչության գիտական արդյունքի առևտրայնացման և ինովացիոն ծրագրերի բաժնում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 – 17:00 (հեռախոս՝ 21-01-40 (105)):

Մրցույթի հրավերի փաթեթը

Աղբյուրը՝ http://scs.am