Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Թափուր աշխատատեղ Իջևանում

Թափուր աշխատատեղ Իջևանում

Գանձապահ

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ

Աշխատանքի վայրը` ք. Իջևան:

Աշխատանքի նպատակը՝ Գանձապահը ապահովում է կազմակերպության տվյալ մասնաճյուղում դրամարկղային ծառայությունների մատուցում և հաճախորդների սպասարկում:

Հիմնական աշխատանքային պարտականությունները՝

  • Իրականացնել դրամական միջոցների ընդունման, տրամադրման, հաշվառման և պահպանման գործարքներ և հաստատել մուտքի և ելքի անդորագրերը,
  • Իրականացնել դրամական միջոցների փոխարկում,
  • Իրականացնել գրավ հանդիսացող կնքված պարկերի ընդունման և հանձնման գործընթացը,
  • Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին մասնակցել կանխիկ դրամական միջոցների ստուգմանը և համապատասխանեցմանը համակարգի տվյալներին,
  • Իրականացնել դրամարկղի ամփոփում, դրամարկղային մատյանի տվյալների լրացում,
  • Գրասենյակի ֆինանսական բաժնին ապահովել անհրաժեշտ տեղեկություններով ըստ պահանջի,
  • Պատասխանատու լինել մասնաճյուղի արխիվի համար:

Պահանջվող մասնագիտական գիտելիքները և աշխատանքային փորձը՝

Բարձրագույն կամ տեխնիկական կրթություն,
Ֆինանսական հաստատությունում կամ կանխիկ դրամի հետ աշխատանքային փորձը առավելություն է

Պահանջվող գիտելիքներ, հմտություններ և կարողություններ՝

  • Դրամական միջոցների ճշգրտությունը ապահովող տարբերանշանների իմացություն,
  • Թվերի հետ աշխատելու ունակություն,
  • Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն,
  • Ճնշման տակ աշխատելու կարողություն,
  • Ակտիվ գործելու ընդունակություն, բարձր աշխատունակություն,
  • Հաճախորդների և կազմակերպության աշխատակիցների հետ կոնտակտ հաստատելու և արդյունավետ համագործակցելու կարողություն,
  • Հրահանգները ճշգրիտ կատարելու ունակություն,
  • Ծառայություններ մատուցելու հմտություններ,
  • Սեփական գործունեությունը պլանավորելու, կոորդինացնելու և վերահսկելու, աշխատանքային ժամանակը ռացիոնալ օգտագործելու ունակություն,
  • Գործնական շփման էթիկա,
  • Սահուն հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է:

Ցանցային և Համակարգչային գիտելիքներ՝

MS Office ծրագրային փաթեթի (Word, Excel) և AS Bank համակարգի իմացությունը առավելություն է:

Դիմելու կարգը՝

Ցանկացողները կարող են ներկայացնել իրենց ինքնակենսագրականները էլեկտրոնային փոստի cvijevan@sef.am հասցեին կամ ֆաքսի միջոցով հետևյալ հեռախոսահամարին՝ (+3741) 20 28 21:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 10 հոկտեմբերի 2016թ.:

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպության գործունեությանը ծանոթացեք պաշտոնական կայքում` sefmicro.org

 

Աղբյուրը՝ http://youthcanal.do.am

Բաց առցանց դասընթաց՝ «Գրաֆիկական դիզայնի հիմունքներ» թեմայով

«Գրաֆիկական դիզայնի հիմունքներ»

Գրաֆիկական դիզայնը մեզ շրջապատող աշխարհում ամենուր է` թե տպագրական, թե թվային աշխարհում, և քանի որ այն մեր կյանքում դառնում է էլ ավելի տեսանելի և գերակշռելի, գրաֆիկական դիզայնը գործնականում դառնում է շատ կարևոր:

Կալիֆորնիայի արվեստի ինստիտուտը (California Institute of Arts) coursera հարթակում առաջարկում է «Գրաֆիկական դիզայնի հիմունքներ» (Fundamentals of graphic design) թեմայով բաց առցանց դասընթաց: Դասընթացի մասնակիցները տեսողական օրինակների շնորհիվ կսովորեն գրաֆիկական դիզայնի հիմնական սկզբունքները՝ պատկերի պատրաստում, գրատպություն, կառուցվածք, աշխատանք գույնի ու ձևի հետ: Այսինքն՝ բոլոր այն հիմնական հմտությունները, որոնք ընդհանուր են գրաֆիկական դիզայնի բոլոր բաղադրիչների համար: Դասընթացը հաջողությամբ ավարտելու համար անհրաժեշտ է ունենալ Adobe Illustrator, Photoshop և InDesign ծրագրերին հասանելիություն և բազային գիտելիքներ: Դասընթացի մանրամասն ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնարկը․  դասընթացը մեկնարկում է հոկտեմբերի 3-ին
Տևողությունը․  4 շաբաթ
Մասնակցի ծանրաբեռնվածությունը․ շաբաթական 5-8 ժամ
Արժեքը․ անվճար
Հավաստագրի առկայություն․ տրվում է, արժեքը՝ $79
Լեզուն․ անգլերեն

Ինչպես մասնակցել դասընթացին

Անհրաժեշտ է գրանցվել coursera  հարթակում (ստեղծել անհատական հաշիվ), ապա մուտք գործել հարթակ և բացել ընտրված դասընթաց(ներ)ը։

 

Աղբյուրը՝ http://armscoop.com

Մասնագիտական ֆիլմի դիտում և քննարկում

Մասնագիտական ֆիլմի դիտում և քննարկում

Հարգելի՛ համալսարանականներ, 2016թ. սեպտեմբերի 30-ին՝  ժամը  15:00-ին,  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիվ 51 լսարանում տեղի կունենա մասնագիտական ֆիլմի դիտում, որը կազմակերպել է Մանկավարժության և հոգեբանության ամբիոնը:

Ֆիլմի դիտումից հետո ելույթ կունենան ամբիոնի դասախոսները, կկայանա քննարկում:

Եվրոպական լեզուների միջազգային օրվան նվիրված մրցույթ

european day of languages

Հարգելի՛ համալսարանականներ, 2016թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13:40-ին, ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն լսարանում տեղի կունենա   «Միսս օտար լեզու» լեզվի գեղեցկության մրցույթ՝ նվիրված Եվրոպական լեզուների միջազգային օրվան:

Մրցույթին կարող եք մասնակցել նաև դուք՝ ներկայանալով օտար լեզվով գեղեցիկ ելույթով:

 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի

ԱԼԳ», «ՖԼԳ» մասնագիտությունների) ուսանողներ

 

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում

 

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում

2016թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության   25-ամյակին:

Բոլորին սիրով հրավիրում ենք:

Միջոցառման ծրագիր 

  • Բացման խոսք (ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Ս. Ա. Առաքելյան):
  • Ելույթ՝ «25-ամյա անկախություն. ձեռքբերումներն ու բացթողումները» (Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ, պ.գ.դ., պրոֆեսոր Ա. Ա. Ներսիսյան):
  • Գրական-երաժշտական ցերեկույթ (Ուսանողական խորհուրդ):