Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ՄԽԿ/ IPS) 2017» ծրագիրը Հայաստանի բուհերի շրջանավարտների համար

Գերմանիայի Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը

Գերմանիայի Բունդեսթագը Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ միասին, երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին 5 ամսով հրավիրում է Բեռլին՝ մասնակցելու Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագրին:

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակը նախատեսված է բարձր որակավորում ունեցող և քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդ աղջիկների ու տղաների համար, ովքեր մտադիր են ծրագրի ավարտից հետո վերադառնալ հայրենիք և ակտիվորեն ու պատասխանատվության զգացումով մասնակցել նրա ժողովրդավարական ապագայի կերտմանը:

Ծրագիրը տևում է 2017թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը:

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ 2016Թ․ ՀՈՒԼԻՍԻ 31-Ն Է։

Ծրագրի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, այդ թվում մասնակցության նախադրյալներն ու մրցութային փաստաթղթերի ցանկը, կարող եք գտնել տեղեկատվական թերթիկում։

Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում զետեղված են գերմաներենի գիտելիքները հաստատող լրացման թերթիկը, հավակնորդներին անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև մրցույթին վերաբերող հարցաթերթիկը։

Ծրագրով հետաքրքրվող հավակնորդները կարող են կապ հաստատել դեսպանության հետ՝ դիմելով պարոն Ռայներ Վիլքեին կամ տիկին Գոհար Մկրտչյանին։

Աղբյուրը` www.bundestag.de/ips
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն

ՍԻՐՈՎ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ…

 

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գուրգեն Հովհաննիսյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթում քաջառողջություն, երջանկություն, ուսումնագիտական ու մանկավարժական գործունեության մեջ անսպառ եռանդ, անձնական ու մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ

 

Նիստ

2016թ.  հուլիսի  1-ին`  ժամը  1200-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ  28  լսարանում   տեղի  կունենա  ֆակուլտետի  գիտական  խորհրդի  ընդլայնված նիստ`  հետևյալ  օրակարգով.

  1. 2015-2016 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքների  քննարկում և ամփոփում:
    Զեկուցող՝  Ա. Ներսիսյան

  2. Ֆակուլտետի դեկանի  ամփոփ  հաշվետվությունը՝ 2015-2016 ուստարվա վերաբերյալ: 
    Զեկուցող՝  Ա. Ներսիսյան

  3. Ֆակուլտետի մասնագիտական ամբիոնների  անհատական  ծանրաբեռնվածությունների  քննարկում: 
    Զեկուցող՝  Ա. Ներսիսյան

  4. Ընթացիկ  հարցեր:

Կիրառական արվեստի  ֆակուլտետի  գիտական  խորհրդի ընդլայնված նիստ

 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

2016թ.  հուլիսի  1-ին`  ժամը  1200-ին, Բնական գիտությունների ֆակուլտետի թիվ  3  լսարանում   տեղի  կունենա Կիրառական արվեստի  ֆակուլտետի  գիտական  խորհրդի  ընդլայնված նիստ`  հետևյալ  օրակարգով.

  1. 2015-2016 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքների  քննարկում և ամփոփում:
    Զեկուցող՝  Ա.Մարգարյան
  1. Ֆակուլտետի դեկանի  ամփոփ  հաշվետվությունը՝ 2015-2016 ուստարվա վերաբերյալ: 
    Զեկուցող՝  Ա.Մարգարյան
  1. Ֆակուլտետի մասնագիտական ամբիոնների  անհատական  ծանրաբեռնվածությունների  քննարկում: 
    Զեկուցող՝  Ա.Մարգարյան
  1. Ընթացիկ հարցեր: