Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ամառային հետազոտական դպրոց․ Wolfram Research – Հայաստան

 

Ամառային հետազոտական դպրոց․ Wolfram Research – Հայաստան

Կրթական ու մասնագիտական զարգացման եզակի հնարավորություն՝ սովորելու և հետազոտական նախագծեր իրականացնելու գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ասպարեզում:

Ե՞րբ7-20-ը օգոստոսի, 2016 թ․ (երկու շաբաթ)
Որտե՞ղԹումո կենտրոն, Երևան
Լեզուն․ անգլերեն   
Մասնակցությունն անվճար է  

Տեղեկատվական աջակից՝ ArmScoop գիտակրթական ցանց

Դիմել մասնակցության համար

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նորարար հետազոտությունների համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը՝ Wolfram Research-ը, իր կրթական ծրագրերի շրջանակներում Հայաստանում կկազմակերպի հետազոտական ամառային դպրոց։ Երկշաբաթյա ամառային դպրոցը եզակի հնարավորություն է՝ իրականացնելու հետազոտական կամ տեխնոլոգիական որևէ նախագիծ, գաղափարները վերածելու արտադրանքի և նոր ընկերությունների հիմքի, զարգացնելու կրթական գործիքները և ավելին։

Բրիտանացի մաթեմատիկոս և ծրագրավորող Սթիվեն Վոլֆրամի կողմից 1987 թ․ հիմնադրված Wolfram Research ընկերությունը ծրագրային ապահովման և գիտական ու տեխնոլոգիական նորարար մշակումների ոլորտներում աշխարհի ամենահեղինակավոր ընկերություններց է։ 2015 թ․ սեպտեմբերի 26-27-ը «Վոլֆրամ» ընկերության տարածաշրջանային գրասենյակի կողմից Դիլիջանում անցկացվել է տեխնոլոգիական համաժողով։

Ամառային դպրոցին կարող են մասնակցել կրթական, մշակութային և մասնագիտական տարբեր փորձառությամբ մարդիկ՝ առանց տարիքային սահմանափակումների։ Նախընտրելի է ավագ դպրոցի աշակերտների, ուսանողների, ինչպես նաև եռանդուն, ակտիվ մասնագետների մասնակցությունը։ 

Դպրոցին կարող են մասնակցել ինչպես հայաստանցի, այնպես էլ միջազգային դիմորդներ։ Կազմակերպիչները նախատեսում են մրցակցային սկզբունքով ընտրել ընդհանուր առմամբ շուրջ 25 մասնակցի։ Տեղերի սահմանափակությունը հաշվի առնելով՝ խրախուսվում է մասնակցության համար հնարավորինս շուտ դիմելը։ Վաղ ընդունված հայտերը առավելություն կունենան։

Ամառային դպրոցի ընթացքում մասնակիցները կկարողանան իրենց նախագծերի համար օգտագործել «Վոլֆրամ» ընկերության տեխնոլոգիաները և տեխնոլոգիական վերջին զարգացումները (ինչպես օրինակ՝ տվյալների գիտությունը կամ մեքենայական ուսուցումը)՝ հնարավորություն ստանալով լուծելու գիտության և տեխնոլոգիաների արդիական խնդիրները։ Նման հետազոտությունների արդյունքները հաճախ վերածվում են մասնագիտական ավարտաթեզերի ու հոդվածների և կարող են նոր ուղղություն դառնալ մասնակիցների հետազոտական աշխատանքներում։ Ծրագրի վերջում մեկնարկային գաղափարը դառնում է աշխատանքային նախատիպ, որը հնարավորություն կտա մասնակիցներին իրագործելու իրենց գաղափարները։

Ամառային դպրոցին մասնակցելուց առաջ անհրաժեշտ է հանձնել Mathematica ծրագրի ուսանողական հավաստագրման քննություն։ Ամառային դպրոցի ծրագիրը՝ այստեղ։

Մասնակցության կարգի և պայմանների վերաբերյալ հավելյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Աղբյուրը՝ http://armscoop.com

Կիրառական արվեստի ֆակուլտետի՝ 2015-2016 ուստարվա շրջանավարտների ավարտական աշխատանքները

Հարգելի՛ համալսարանականներ,

սիրով տեղեկացնում ենք, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պաշտոնական կայքէջի «Պատկերասրահ» բաժնում տեղադրվել են Կիրառական արվեստի ֆակուլտետի՝ 2015-2016 ուստարվա շրջանավարտների ավարտական աշխատանքները

Մաղթում ենք ձեզ հաճելի դիտում:

 

Գրահավաք. թվայնացված հայերեն ձեռագրերը համացանցում

Khorenatsi-2«Գրահավաք» բլոգը ներկայացրել է համացանցում հայերեն թվայնացված ձեռագրերի բավական արժեքավոր մի ցուցակ՝ համապատասխան հղումներով։ Այստեղ կգտնեք համացանցում առկա այն ձեռագրերը, որոնք հնարավոր է դիտել, անգամ հաճախ ամբողջությամբ ներբեռնել։ Սրանցում կան նաև Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի նկարազարդումներով մատյաններ։ Ձեռագրերը գտնվում են աշխարհի տարբեր գրադարաններում։

Թվայնացված այս ձեռագրերը հատկապես օգտակար կարող են լինել նրանց, ովքեր գրաբար են սովորում և ցանկանում վարժվել գրաբարյան տեքստերի ձեռագրային օրինակների ընթերցմանը։

Աւետարաններ

Աւետարան, 887 թ. (Աւետարան ըստ թարգմանութեան նախնեաց մերոց գրեալ ՅԼԶ թ. հայոց եւ յամի Տեառն 887. լուսատիպ հրատարակութիւն գրչագրի Լազարեան Ճեմարանի Արեւելեան Լեզուաց, Մոսկուա, 1899)
Աւետարան, Թ կամ Ժ դար (ձեռագիր, պահպ. վայրը՝ Չիկագոյի համալսարանի գրադարան)
Աւետարան, 966 թ. (ձեռագիր, գրիչ՝ Սարգիս, պահպ. վայրը՝ ԱՄՆ, Բալտիմոր, Walters Art Museum)
Աւետարան, Հռոմկլայ, 1193 թ. (ձեռագիր, պահպ. վայրը՝ ԱՄՆ, Բալտիմոր, Walters Art Museum)
Գանձասարի Կարմիր Աւետարան, ԺԲ կամ ԺԳ դար (ձեռագիր, պահպ. վայրը՝ Չիկագոյի համալսարանի գրադարան)
Ութ մանրանկարիչների Աւետարան, ԺԳ դարի 60-70-ական թթ. (ձեռագիր, գրիչ՝ Գրիգոր, պահպ. վայրը՝ ՄՄ Մատենադարան)
Աւետարան, Հռոմկլայ, 1262 թ. (ձեռագիր, ծաղկող՝ Թորոս Ռոսլին, պահպ. վայրը՝ ԱՄՆ, Բալտիմոր, Walters Art Museum)
Աւետարան, Կիպրոս, 1284-1312 թթ. (ձեռագիր, պահպ. վայրը՝ Չիկագոյի համալսարանի գրադարան)
Աւետարան, 1302 թ. և 1406 թ. (ձեռագիր, ծաղկող՝ Մոմիկ, պահպ. վայրը՝ ՄՄ Մատենադարան). միայն մանրանկարներով էջեր
Աւետարան, Գլաձոր, 1313 թ. (ձեռագիր, գրիչ՝ Պօղոս վրդ., պահպ. վայրը՝ ՄՄ Մատենադարան). միայն մանրանկարներով էջեր
Աւետարան, Խիզան, 1455 թ. (ձեռագիր, պահպ. վայրը՝ ԱՄՆ, Բալտիմոր, Walters Art Museum)
Աւետարան, Վան?, 1475 թ. (ձեռագիր, գրիչ՝ Արիստակէս, պահպ. վայրը՝ ԱՄՆ, Բալտիմոր, Walters Art Museum)
Աւետարան, Եկեղեաց գաւառ, 1488 թ. (ձեռագիր, պահպ. վայրը՝ ԱՄՆ, Բալտիմոր, Walters Art Museum)
Աւետարան, Հալեպ, ԺԵ դ. (ձեռագիր, պահպ. վայրը՝ Չիկագոյի համալսարանի գրադարան)
Աւետարան, ԺԵ դ. (ձեռագիր, գրիչ՝ Մկրտիչ, պահպ. վայրը՝ ՄՄ Մատենադարան)
Աւետարան, ԺԵ-ԺԶ դդ. (ձեռագիր, Չիկագոյի համալսարանի գրադարան)
Աւետարան, Վերին Նորավանք, 1532 թ. (կայքում սխալ թուական է գրուած) (ձեռագիր, գրիչ՝ Գրիգոր, պահպ. վայրը՝ ԱՄՆ Կոնգրեսի գրադարան)
Աւետարան, Ամիդ, 1600-1625 թթ. (ձեռագիր, պահպ. վայրը՝ ԱՄՆ, Բալտիմոր, Walters Art Museum)
Աւետարան, Հայաստան, 1609 թ. (ձեռագիր, պահպ. վայրը՝ Չիկագոյի համալսարանի գրադարան)
Աւետարան, Հալեպ, 1624 (ձեռագիր, պահպ. վայրը՝ Չիկագոյի համալսարանի գրադարան)
Աւետարան, Նոր Ջուղա, 1635 թ. (ձեռագիր, գրիչ՝ Ղազար, պահպ. վայրը՝ Բեռլինի պետական գրադարան)
Աւետարան, Կ. Պոլիս, 1654 թ. (ձեռագիր, պահպ. վայրը՝ Չիկագոյի համալսարանի գրադարան)
Աւետարան, 1661 (ձեռագիր, գրիչ՝ Վարդան, պահպ. վայրը՝ Չիկագոյի համալսարանի գրադարան)
Աւետարան, Թոքատ, 1666 թ. (ձեռագիր, պահպ. վայրը՝ ԱՄՆ, Բալտիմոր, Walters Art Museum)
Աւետարան, Շամխոր, 1670 (ձեռագիր, պահպ. վայրը՝ Չիկագոյի համալսարանի գրադարան)
Աւետարան, ԺԷ դար (ձեռագիր, պահպ. վայրը՝ Չիկագոյի համալսարանի գրադարան)
Աւետարան, ԺԷ դար (ձեռագիր, ծաղկող՝ Յովհաննէս, պահպ. վայրը՝ ԱՄՆ, Բալտիմոր, Walters Art Museum)

Այլ գրքեր

Հեթում Բ-ի ճաշոցը, Հռոմկլայ, 1286 թ. (ձեռագիր, պահպ. վայրը՝ ՄՄ Մատենադարան)
Երգարան, Սիւնիք, 1337 թ. (ձեռագիր, պահպ. վայր՝ Բեռլինի պետական գրադարան)
Շարակնոց, Բաբերդ, 1559 թ. (կայքում սխալ թուական է գրուած) (ձեռագիր, պահպ. վայր՝ Ֆրանսիայի ազգային գրադարան)
Սիմէոն Լեհացի, Ուղեգրութիւն, [Լվով?], 1619-1636 թթ. (ձեռագիր, պահպ. վայրը՝ Biblioteka Narodowa)
Շարակնոց, 1640 թ. (ձեռագիր, պահպ. վայր՝ Ֆրանսիայի ազգային գրադարան)
Ժողովածոյ, 1640 թ. Պատարագամատոյց, Խրատք ոգեշահ[ք] յաղագս նորընծայ քահանայից, Ժամամուտ պահոց (ձեռագիր, պահպ. վայր՝ Բեռլինի պետական գրադարան)
Պատմութիւն Աղեքսանդրի (Կեղծ Կալիսթենէսի), 1646 թ. (ձեռագիր, պահպ. վայր՝ Ֆրանսիայի ազգային գրադարան)
Երեմիա Քէօմիւրճեանի Կոնդակ Ս. Կարապետ եկեղեցւոյ ի Կրետէ, Կ. Պոլիս, 1670 թ. (ձեռագիր, ինքնագիր, պահպ. վայր՝ Ֆրանսիայի ազգային գրադարան)
Շարակնոց, 1678 թ. (ձեռագիր, պահպ. վայրը՝ ԱՄՆ, Բալտիմոր, Walters Art Museum)
Գիրք առաքինութեանց, Նոր Ջուղա, 1692/1693 (ձեռագիր, պահպ. վայրը՝ Բեռլինի պետական գրադարան)
Շարակնոց, Կ. Պոլիս, ԺԷ-ԺԸ դդ. (ձեռագիր, գրիչ՝ Աւետ, պահպ. վայրը՝ ԱՄՆ, Բալտիմոր, Walters Art Museum)
Շարակնոց, 1710 թ. (ձեռագիր, պահպ. վայր՝ Բեյրութ, Near East School of Theology)
Ժողովածոյ (Ma XIII 92). Դիոնեսիոս Արիոպագացի, Ն. Շնորհալու Թուղթ ընդհանրականը, Նիկիական կանոնները, Անանիա Սանահնեցի եւն (ձեռագիր, պահպ. վայր՝ Թիւբինգենի համալսարանի գրադարան)
Ժողովածոյ (Ma XIII 93), 1701-1800 թթ.։ Միքայէլ Ասորու պատմութիւնը, Գրիգոր վրդ. Ժամակարգութեան մեկնութիւնը, Սամուէլ Անեցու պատմութիւնը, աւետարանական խօսքերի մեկնութիւններ, Հարցումն տաճկաց եւ պատասխանի մերոց վարդապետաց եւ այլն (ձեռագիր, պահպ. վայր՝ Թիւբինգենի համալսարանի գրադարան)
Ժողովածոյ (Ma XIII 94), 1701-1800 թթ։ Զանազան պատմութիւններ, վարքեր եւն (ձեռագիր, պահպ. վայր՝ Թիւբինգենի համալսարանի գրադարան)
Յովհաննէս Զօհրապեան, Լվովի եւ Տրիեստի հայերէն ձեռագրերի ցուցակը, 1820 թ. (ձեռագիր, պահպ. վայր՝ Ֆրանսիայի ազգային գրադարան)

Աղբյուրը՝ http://armscoop.com

Է. Աղայանի «Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը (կառուցվածքային վերլուծություն)» աշխատությունը համացանցում

558

Հարգելի՛ համալսարանականներ, Ձեզ ենք ներկայացնում  Աղայանի «Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը (կառուցվածքային վերլուծություն)» (Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1967) աշխատությունը:

Աշխատանքը ներբեռնելու համար անցեք հղմամբ:

Աղբյուրը՝ http://armscoop.com

Ինչպես գրել և հրապարակել գիտական հոդված

Ինչպես գրել և հրապարակել գիտական հոդված

Ֆրանսիայի առաջատար պոլտեխնիկական բուհը՝ Ecole Polytechnique-ը Coursera հարթակում առաջարկում է զանգվածային բաց առցանց դասընթաց (MOOC) «Ինչպես գրել և հրապարակել գիտական հոդված» (“How to Write and Publish a Scientific Paper”) թեմայով։ Դասընթացը վարում է Ecole Polytechnique-ի ֆիզիկայի դեպարտամենտի ասիստենտ-պրոֆեսոր Մատիս Պլապը (Mathis Plapp):

Դասընթացը նախատեսված է այն ուսանողների համար, որոնք ակադեմիական հետազոտության փորձ ունեն. մասնակիցները պետք է ստացված խորհուրդ-հանձնարարականները կիրառեն իրենց անհատական հետազոտական նախագծի համար։ Եթե դուք նոր եք սկսել ձեր թեկնածուական թեզը կամ պարզապես ցանկանում եք հրապարակել ձեր գիտական հոդվածը, ապա այս դասընթացը ձեզ համար է։

Մեկնարկը․  դասընթացը մեկնարկում է հունիսի 6-ին (հասանելի է նաև ուշ միանալու դեպքում)
Տևողությունը․  4 շաբաթ
Մասնակցի ներգրավվածությունը․ շաբաթական 7-10 ժամ ուսուցում, 10 ժամ ակտիվնախագծային աշխատանք
Արժեքըանվճար կամ  ամբողջական փաթեթով
Հավաստագրի առկայություն․ տրվում է, արժեքը՝ $49 
Լեզուն․ անգլերեն

Փոխներգործուն (ինտերակտիվ) դասընթացը տեսական և գործնական բաղադրիչների միջոցով մասնակիցներին հնարավորություն կտա ուրվագծել գիտական հոդված գրելու առանձնահատկությունները, ընտրել ավարտված հոդվածի հրապարակման համար համապատասխան գիտական հանդես և նախապատրաստել սեփական ստուգացանկ, որը հեղինակին հնարավորություն կտա ինքնուրույնաբար ստուգել՝ արդյո՞ք հոդվածը պատրաստ է հրապարակման ուղարկելու համար։ Դասընթացը բաղկացած է 5 մոդուլից, յուրաքանչյուրը ներառում է տեսանյութ-դասախոսություններ և ստուգողական հարցեր, որոնք թույլ կտան մասնակցին գնահատել նյութի յուրացման իր աստիճանը։ Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դասընթացին հնարավոր է մասնակցել երկու տարբերակով՝անվճար եղանակով, որի դեպքում հասանելի են դասընթացի հիմնական նյութերը, և ձեռք բերելով ամբողջական փաթեթը (արժեքը՝ $49), որը հնարավորություն կտա նաև ձեռք բերել գնահատվող նյութերը, ստանալ ամփոփիչ գնահատական և ստանալ հավաստագիր։ Մանրամասները՝ այստեղ։

Ինչպես մասնակցել դասընթացին

Անհրաժեշտ է գրանցվել coursera հարթակում (ստեղծել անհատական հաշիվ), ապա մուտք գործել հարթակ և բացել ընտրված դասընթաց(ներ)ը։ 

Աղբյուրը՝ http://armscoop.com