Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

2016-2017 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ

2015-2016 թթ. ուստարվա կրթաթոշակի մրցույթ` վճարովի համակարգում սովորող ուսանողների համար

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2016-2017թթ նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2016 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ 1-ին կուսի մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15, 7  կամ 74 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել http://www.aefweb.org/scholarships/?page_id=23 կայքից, և 2016 մայիսի 18-ից մինչև հունիսի 6-ը (10:30-ից մինչև 17:30-ը )  ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Մաշտոցի 13, Դերասանի տուն):

Մանրամասն պարզաբանումների համար կարող եք դիմել Արմինե Հարոյանին հետևյալ հեռախոսահամարով` (374 10) 53 14 85 (զանգեն միայն ուսանողները և ոչ ծնողները) կամ գրել aefscholarships@gmail.com հասցեին:

Աղբյուրը՝ www.aefweb.org

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի` 2016թ. առկա ուսուցման ընդունելություն

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2015թ. հեռակա ուսուցման ընդունելություն

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2016թ. առկա ուսուցման ընդունելություն` հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
  • Քարտեզագրություն և կադաստրային գործ,
  • Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
  • Պատմություն,
  • Հայոց լեզու և գրականություն,
  • Հոգեբանություն,
  • Անգլերեն լեզու և գրականություն,
  • Ֆրանսերեն լեզու և գրականություն,
  • Համակարգչային գրաֆիկա,
  • Դիզայն (գեղար),
  • Տնտեսագիտության տեսություն,
  • Սերվիս:

Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին` այստեղ

Ուսման տևողությունը 4 տարի է:

Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի դիպլոմ 

Փաստաթղթերն ընդունվում են  ս.թ. մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել  (093) 41-51-22, (093) 20-65-05, (096)-98-76-54  հեռախոսահամարներով կամ գրել  vahanagha@yandex.ru  

էլեկտրոնային հասցեին:

Ուշադրություն. Փաստաթղթերի ընդունման և ձևակերպման (1500 դրամ), ինչպես նաև յուրաքանչյուր ներբուհական քննության (1500-ական դրամ) համար նախատեսված գումարը պետք է վճարել «Արդշինբանկ»-ում բացված ԵՊՀ ԻՄ-ի հետևյալ հաշվեհամարին՝ 247610017094:

Բանկում կատարած վճարման անդորրագիրը փաստաթղթերի հետ միասին ներկայացնել մասնաճյուղի ընդունող հանձնաժողով:

“D’Black Blues Orchestra” խմբի համերգի հրավեր

 

UWC_Dilijan

Հարգելի՛ համալսարանականներ, “UWC Dilijan” քոլեջը սիրով հրավիրում է մասնակցելու քոլեջի հիմնադիր գործընկերներից մեկի՝ հայտնի գործարար, բարերար և երաժիշտ Վլադիմիր Ավետիսյանի ու նրա “D’Black Blues Orchestra” խմբի համերգին, որը տեղի կունենա մայիսի 28-ին, ժամը 19:30-ին, Դիլիջանի քաղաքային մարզադաշտում:

Համերգը նվիրված է քոլեջի առաջին շրջանավարտների ավարտական միջոցառմանը:

Այս տոնական երեկոն քաղաքի բնակիչների ու հյուրերի համար անմոռանալի նվեր կլինի Դիլիջանի քոլեջի հիմնադիրներից:

D’Black Blues Orchestra-ն ընդգրկում է տաղանդավոր երաժիշտների՝ աշխարհի տարբեր երկրներից:

2008 թվականից Վլադիմիր Ավետիսյանը խմբի մենակատարն է, ում երգացանկը ներառում է տարբեր ռիթմերի ու ոճերի կատարումներ՝ հիմնականում ջազ, սոուլ, ֆանք:

Մուտքն ազատ է:

«ԱՐՓԱ»-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

«ԱՐՓԱ»-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ԱՐՓԱ ինստիտուտը հայտարարում է նորարարության աﬔնամյա մրցույթ ՀՀ մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների (ներառյալ ուսանողների) համար:

Առաջին մրցանակ՝ $ 2.000, 2-րդ՝ $ 1.000, 3-րդ՝ $ 600 և 4-րդ մրցանակ՝ $ 400:

Մրցանակների հանձման հանդիսավոր արարղությունը տեղի կունենա Երևանում:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2016 թ. մայիսի 31-ն է:

Ընդունման պայմաններին ծանոթանալու համար այցելել ԱՐՓԱ-ի կայքէջ՝  http://www.ARPAinstitute.org:

Հարցերի դեպքում դիմել՝ info@ARPAinstitute.org  կայքեջին:

Ներկայացված հայտերը կարժևորվեն բարձրակարգ մասնագետների կողմից:

Լավագույն կհամարվի այն հայտը, որը լիովին կհամապատասխանի հետևյալ պայմաններին՝

ա) Ներկայացված աշխատանքը պետք է ապացուցի աշխարհում առկա նմանօրինակ ծրագրերի նկատմամբ իր գերազանցությունը,

բ) հայտի բացատրականին պետք է կցվեն բավարարաչափ փորձարարական արդյունքներ եւ հաշվարկներ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Աղբյուրը` www.ysu.am

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Վաճառքի և սպասարկման դպրոց» վերապատրաստման նոր ծրագիր

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Վաճառքի և սպասարկման դպրոց»  վերապատրաստման նոր ծրագիր

Հարգելի՛ ուսանողներ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է «Վաճառքի և սպասարկման դպրոց» նոր վերապատրաստման ծրագրի մասին:

Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ:

Ծրագիրը ներառելու է երկօրյա դասընթաց, այնուհետև 4 շաբաթ տևողությամբ պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ բոլոր մարզերի գրեթե բոլոր քաղաքների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև սույն թվականի հուլիս ամսվա վերջը:

Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից, իսկ լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսման և կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոնների համար դիտարկվելու նպատակով:

Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ են ունենալ հետևյալ որակավորումները, կարողություններն ու մասնագիտացումները.

  1. Հմուտ հաղորդակցում:
  2. Դրական մոտեցում/էնտուզիազմ:
  3. Տեղեկատվությունն արագ ընկալելու և յուրացնելու կարողություն:
  4. Հարգանք/էթիկայի նորմերի պահպանում:
  5. Բարձր առաջադիմությունը, տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացումը և/կամ օտար լեզուների իմացությունը դիտարկվելու են որպես առավելություններ:
  6. Ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում (8-ժամ) ներգրավվածությունը ծրագրի կիրառական մասին կդիտարկվի որպես առավելություն:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրականը և կից նամակ, որի մեջ պետք է պատատասխանել հետևյալ հարցին՝ «Ի՞նչ կփոխեի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում», ինչպես նաև պարտադիր պետք է նշել բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել ծրագրին:

Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց`ըստ վերը նշված պահանջների: Ծրագրին կարող են դիմել բուհի 3-րդ, 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողները:

Անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 31-ը դիմումներն ուղարկել vc-mtsschool@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջված փաստաթղթերը: