Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանողական շաբաթ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունում

Ուսանողական շաբաթ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունում

Հայ երիտասարդներին մասնագիտորեն աջակցելը և կարիերայի հնարավորություններ ընձեռելը մշտապես եղել է Սիներջի ընկերության կարևորագույն առաքելություններից մեկը:

Այսօր Սիներջին հանդես է գալիս երիտասարդական նոր նախաձեռնությամբ:

Ապրիլի 18-22-ը ընկերությունը հրավիրում է ծրագրավորման կամ տեխնիկական ֆակուլտետների ուսանողներին վարպետաց դասընթացների: Մեկ շաբաթ շարունակ ուսանողները հնարավորություն կունենան ունկնդրելու և շփվելու ոլորտում կայացած փորձառու մասնագետների հետ հետևյալ թեմաներով՝

–         Java-ն որպես ծրագրավորման լեզու

–         Ինչպես գրել մաքուր կոդ

–         RDBMS համակարգեր, MS SQL Server և Oracle

–         Front-end ծրագրավորում

–         Վեբ ծրագրավորման արդի մարտահրավերները

–         UX

–         Version controls (GIT, SVN)

–         Software Architecture

Հանդիպումներից մեկի ժամանակ ուսանողները նաև կծանոթանան Սիներջի ընկերության ամենամյա ՏՏ ամառային դպրոցի գործունեությանը, ընդունելության չափանիշներին և հետագայում ընկերությունում աշխատանք ձեռք բերելու հեռանկարներին:

Վարպետաց անվճար դասընթացներին դիմելու համար, խնդրում ենք դիմել այստեղ՝ http://bit.ly/1TI2IrM.

Աղբյուրը՝ http://heh.am

«Երեք սերունդ» խորագրով ցուցահանդես

«Երեք սերունդ» խորագրով ցուցահանդես

2016թ. ապրիլի 14-ին՝ ժամը 13:00-ին, Իջևանի քաղաքային պատկերասրահում տեղի կունենա ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝ «Երեք սերունդ» խորագրով:

Բոլորին սիրով հրավիրում ենք:

«Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին» խորագրով կոնֆերանս

 «Հայաստանի անդամակցությունը ԵՏՆ-ին» խորագրով կոնֆերանս

2016թ. ապրիլի 15-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի օնլայն լսարանում տեղի կունենա «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին» խորագրով կոնֆերանս, որի ընթացքում Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները կներկայացնեն զեկուցումներ:

Կոնֆերանսը կազմակերպել է ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը՝ Ընհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Հ.Մարզպանյանի ղեկավարությամբ:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ էսսեների մրցույթ

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ էսսեների մրցույթ

Մեդիամաքսը հայտարարում է էսսեների մրցույթ, որի համար առաջարկվում է երկու թեմա։

1.    «Մենք հաղթել ենք․ օգնենք մյուսներին էլ հաղթել»

Կարո՞ղ է ընդամենը 25 տարի առաջ իր անկախությունը վերականգնած Հայաստանը օգնել մյուսներին։

Հայ խաղաղապահները Աֆղանստանում, հայ փրկարարները երկրաշարժից տուժած Վանում՝ քաղաքական կոռեկտության տո՞ւրք են, թե՞ օգնելու անկեղծ ցանկություն։

Հայազգի ֆրանսիացի գիտնականը, որը գնացքում վնասազերծեց ահաբեկչին, համազգային հպարտության օրինա՞կ է, թե՞ հայերը, ինչպես միշտ, չափազանցնում են։

Պե՞տք է արդյոք հայերն օգնեն Իրաքում «Իսլամական պետության» գործողությունների հետեւանքով տուժած եզդիներին։

2.     «Երկրորդ շանս կամ ո՞ւմ է պատկանում Հայկական աշխարհը»

Մենք իսկապե՞ս կորցրել ենք Հայկական աշխարհը եւ մեր սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի գիտակցումը:

Ի՞նչն է ժամանակակից աշխարհում որոշում մարդու պատկանելությունը հայ ազգին, ի՞նչ հնարավորություններ է դա ընձեռնում կամ ի՞նչ պատասխանատվություն է ենթադրում։

Ինչպիսի՞ն է լինելու Սփյուռքը 20 կամ 30 տարի անց։ Ի՞նչն է միավորելու մեզ․ անկախ հայկական պետությո՞ւնը, Արեւմտյան Հայաստանի մասին երազանքնե՞րը, հայոց լեզուն ու մշակո՞ւյթը, թե՞ քրիստոնեական արժեքները։

Էսսեների հեղինակները պետք է ներկայացնեն իրենց տեսլականն առ այն, թե ինչպես Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող հայերը կարող են երկխոսություն հաստատել միմյանց միջեւ եւ դառնալ Հայկական աշխարհի նյութական եւ ոչ նյութական ահռելի ժառանգության իրական տերերը։ 

Պայմաններ

Նախագծին կարող են մասնակցել 18-40 տարեկան ՀՀ քաղաքացիները։ Կարող են մասնակցել նաեւ Հայաստանում հատուկ կացության կարգավիճակով բնակվող հայերը։

Էսսեի առավելագույն ծավալը 800 բառ է։ Նշված ծավալը գերազանցող էսսեները նախագծին չեն մասնակցի։

Էսսեներն ընդունվում են հայերենով։ Միայն բացառիկ դեպքերում էսսեները կարող են  ընդունվել ռուսերեն ու անգլերեն լեզուներով:

Նախագծի անցկացման ժամկետն է մարտի 21-ից մինչեւ ապրիլի 10-ը (ներառյալ)։

Նախագծի հաղթողը կհայտարարվի ապրիլի 15-ին Mediamax.am կայքում։ Նախագծի հաղթողը կստանա դրամական պարգեւ՝ 1 000 000 դրամի չափով։

Հաղթողին ընտրելու է Մեդիամաքսի եւ 100LIVES նախագծի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը։

Այն դեպքում, եթե չի հաջողվի ընտրել բացարձակ հաղթողին, հանձնաժողովն իրեն իրավունք է վերապահում մի քանի մասնակիցների հրավիրել հարցազրույցի, որի արդյունքում կարող է որոշում կայացվել դրամական պարգեւը մի քանի մասնակցի միջեւ բաշխելու մասին։

Հանձնաժողովը նաեւ իրեն իրավունք է վերապահում որոշում կայացնել լրացուցիչ պարգեւի/պարգեւների շնորհման մասին։ Նման որոշման դեպքում լրացուցիչ պարգեւի/պարգեւների մասին կհայտարարվի առանձին։

Մասնակիցները երաշխավորում են, որ իրենք են ներկայացված էսսեների իրական հեղինակները։ Հեղինակային իրավունքի խախտման բացահայտման դեպքում մասնակիցը որակազրկվում է։

Ներկայացված էսսեները չպետք է պարունակեն բացահայտ քաղաքական կոչեր եւ ցուցադրեն հեղինակի հնարավոր քաղաքական կամ կուսակցական պատկանելությունը։ Այս պայմանին չհամապատասխանող էսսեները չեն մասնակցելու նախագծին։

Նախագծի ընթացքում էսսեները հրապարակվելու են Mediamax.am կայքի հատուկ բաժնում՝ բացի այն աշխատանքներից, որոնք․

– չեն համապատասխանում կազմակերպիչների ներկայացված թեմաներին;
– պարունակում են վիրավորական եւ այլ արտահայտություններ, որոնք հակասում են ՀՀ օրենսդրությանը։

Հեղինակները պետք է ուղարկեն էսսեները contest@mediamax.am էլեկտրոնային հասցեին՝ թեմայում նշելով «Երկրորդ շանս»։ Էսսեին հեղինակները պետք է կցեն իրենց անձնագրի սքանավորված տարբերակը, լուսանկարը (էսսեի հետ կայքում հրապարակելու համար) եւ կոնտակտային տվյալները։ Առանց անձնագրի պատճենի, լուսանկարի եւ կոնտակտային տվյալների ուղարկված էսսեները չեն ընդունվելու։

Յուրաքանչյուր հեղինակ կարող է էսսե ներկայացնել միայն մեկ թեմայով։

Աղբյուրը՝  armacad.info

«Հող և հայրենիք» թեմայով քննարկում

 Բանավեճի ակումբի առաջին քննարկումը

2016թ. ապրիլի 15-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի օնլայն լսարանում տեղի կունենա Բանավեճի ակումբի քննարկումը՝ «Հող և հայրենիք» թեմայով:

Ստորև ներկայացնում ենք քննարկվելիք հարցերի մոտավոր շրջանակը.

  1. Կյանքի իմաստը:
  2. Պատիվ, խիղճ, արժանապատվություն:
  3. Ինչպե՞ս հասկանալ «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ անմահություն» թևավոր խոսքը:
  4. Ի՞նչ է «Հայրենիքը»:
  5. Հայրենասիրությունը որպես կյանքի իմաստի դրսևորում:
  6. Հողի և հայրենիքի կապը: