Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր շրջանավարտների համար աշխատանքի լավ հնարավորություն

«Կրթություն Հայաստան» ծրագրի ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2016թ. փետրվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա  հանդիպում «Կրթություն Հայաստան» ՀԿ-ի  հավաքագրման և ընտրության գծով տնօրեն Թենի Ավագյանի, տեղավորման և կառավարության հետ կապերի տնօրեն Արթուր Ղազարյանի հետ:

Նրանք կներկայացնեն  «Կրթություն Հայաստան» ծրագրի առաքելությունը, դիմելու կարգը, կպատասխանեն մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

«Կրթություն Հայաստան»-ը հավաքագրում և վերապատրաստում է համալսարանների շրջանավարտների որպես ուսուցիչներ և այնուհետև 2 տարով գործուղում նրանց Հայաստանի մարզային դպրոցներ, որտեղ կա նրանց մասնագիտությամբ ուսուցչի կարիք։

Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ պարտադիր չէ մասնակիցը լինի մասնագիտությամբ մանկավարժ, միայն հարկավոր է դասավանդելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ցանկություն, մյուս խնդիրները, ինչպիսիք են՝ վերապատրաստումը, աշխատանքի տեղավորումը մարզային դպրոցներում, վարձատրությունը, կլուծի ծրագիրը։

«Կրթություն Հայաստան»-ը կազմում է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի մասը, իսկ վերջինս ունի արդեն 25 տարվա փորձ և ավելի քան 38 անդամ կազմակերպություն, որոնք բոլորն ունեն մեկ միասնական նպատակ՝ հավասար կրթական հնարավորությունների ստեղծում բոլոր երեխաների համար։

«Կրթություն Հայաստան» ծրագրին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել՝ լրացնելով առցանց հայտադիմումը հետևյալ հղումով՝ http://teachforarmenia.org/hy/apply/:  

Ծրագրին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://teachforarmenia.org/hy/:

 

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ…

Շնորհավորում ենք...

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Արամ Էդուարդի Հովհաննիսյանին` ծննդյան 40-ամյակի կապակցությամբ, մաղթում է քաջառողջություն, երջանկություն, երկար տարիների ստեղծագործական բեղուն գործունեություն:

 

Գիտաժողով – Հասարակագիտություն առարկայի դասավանդման խնդիրները ԲՈՒՀ-ում և դպրոցում

Գիտաժողով - Հասարակագիտություն առարկայի դասավանդման խնդիրները ԲՈՒՀ-ում և դպրոցում

 

Կազմակերպիչներ՝

  • Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետ
  • Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ, ՀԿ

Վայրը՝

  • Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Նպատակը՝

  • Քննարկել հասարակագիտություն առարկայի դասավանդման խնդիրները
  • Առաջարկել դասավանդման ավելի արդյունավետ մեթոդներ
  • Զարգացնել համագործակցությունը հասարակագիտության առարկայով հետաքրքրված կառույցների, գիտնականների, ուսուցիչների միջև

Զեկուցողների հոդվածները տպագրվելու են առանձին ժողովածուի տեսքով

  • Հոդվածը պետք է ունենա A4 (210×297) չափի տպագիր մինչև 15 էջ ծավալ, վերևից, ներքևից, աջից և ձախից` 20 մմ:
  • Տառատեսակը՝ հայերենը` GHEA Grapalat, ռուսերենը և անգլերենը` Times New Roman, տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1.5, տողերի հավասարեցումը` աջ և ձախ կողմերին`առանց տողադարձի:
  • Հոդվածի վերնագիրը գրել գլխատառերով, վերնագրից հետո` հոդվածի հեղինակի անունը, հայրանունը, ազգանունը, բանալի բառերը` 10 բառից ոչ ավելի, որից հետո հոդվածի բովանդակությունը:
  • Բոլոր ծանոթագրություններն ու հղումները պետք է տրվեն տողատակում, յուրաքանչյուր էջից կատարելով հղման նոր համարակալում։
  • Հոդվածը պետք է ունենա հայերեն, ռուսերեն, անգլերեն ամփոփումներ:
  • Յուրաքանչյուր հոդվածի վերջում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով պետք է ներկայացված լինի հեղինակի մասին տեղեկատվություն՝ գիտական կոչում, աստիճան, պաշտոն, կազմակերպություն, գիտական հետաքրքրությունների շրջանակ, էլեկտրոնային հասցե:

Հոդվածներն ընդունվում են մինչև 06 մարտի, 2016 թ.

Հոդվածներն ուղարկել dhre.center@civitasarmenia.am էլեկտրոնային հասցեին:

Գիտաժողովը կազմակերպվում է «Ժողովրդավարության և մարդու իրավունքի կրթությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ:

Աղբյուրը՝ armacad.info

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

2016թ. փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև փետրվարի 24-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Թվայնացված հայկական պարբերականները համացանցում

21-րդ դար («Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, Երևան) – 2003-2014. կամ նույնը՝ այստեղ (3 համար պակասում է)

Ագիտ թերթիկ (Երևան) – 1932-1933

Ազատ բեմ (Ալեքսանդրիա, Կահիրէ) – 1904-1907

Ազատ խօսք (Փարիզ, Ալեքսանդրիա) – 1901-1908

Ազատ Հայաստան (Երեւան) – 1921 

Ազգ (Բոստոն) – 1916

Ազգագրական հանդէս (Շուշի, Թիֆլիս) – 1896-1916 

Ազգասէր (Կալկաթա) – 1845-1848

Ազգասէր Արարատեան (Կալկաթա) – 1848-1852

Ազդակ (Բուրջ Համուդ, Լիբանան, հերթական համարը միայն)

Ազդարար (Ամման, Քուվեյթ) – 2014

Ազդարար (Մադրաս) – 1794-1896 

Ալիք (Թիֆլիս) – 1906 

Ալիք (Կարին) – 1914 

Ակօս (Կ. Պոլիս) – 2013-2014

Աղբիւր (Թիֆլիս, երեխաների եւ դաստիարակների համար) – 1883 – 1918

Ամասիա (Ամասիա) – 1911-1912 

Ամերիկա (Բոստոն) – 1911 

Անահիտ (Սիվրիհիսար) – 1911

Անիւ (Բաքու) – 1908 

Անդրանիկ (Սեբաստիա) – 1910 

Անկախ մամուլ (Թիֆլիս) – 1907-1908 

Անկախ Տիգրիս (Շատախ) – 1909 

Աննամուս (Թիֆլիս, երգիծական) – 1907

Աշխատանքի դրօշակ (Բաքու) – 1917 

Աշխատանքի դրօշակ (Թիֆլիս) – 1918 

Ապագայ (Թիֆլիս) – 1907

Ապառաժ (Մարզուան) – 1911 

Ապտակ (Աթէնք, Լոնդոն) – 1894-1897

Առաւօտ (Բաքու) – 1909 

Առաւօտ (Կ. Պոլիս) – 1919-1924

Առեւտուր (Կ. Պոլիս) – 1908 

Առողջապահ (Թիֆլիս) – 1910-1912 

Առողջապահական թերթ (Երևան) – 1881-1884 

Առողջապահիկ թերթ (Թիֆլիս) – 1903-1905 

Առողջապահութիւն (Վառնա) – 1906

Ասիա. Թարգման հայրենեաց (Կ. Պոլիս) – 1872-1873

Աստղ Բեթլէհէմի (Կ. Պոլիս) – 1911-1912


Աստղաֆիզիկա (ՀՀ ԳԱԱ) – 1993-2014 

Աստղիկ (Վենետիկ) – 1911

Աստղիկ արեւելեան (Կ. Պոլիս) – 1855 

Արարատ (Թիֆլիս) – 1850-1851 

Արարատ (Սբ Էջմիածին) – 1868-1906

Արարատ ամսօրեայ (Նիւ Եորք) – 1892

Արաքս (Բոստոն, Նիւ Եորք) – 1905-1907

Արաքս (Ս. Պետերբուրգ) – 1887-1898 

Արեգ (Բաքու) – 1915 

Արեգ (Բաքու, համանուն պարբերականի յաւելուած) – 1915 

Արեւ (Ալեքսանդրիա, Կահիրէ) – 1915-1934

Արեւելեան դար (Կ. Պոլիս) – 1860 

Արեւելեան մամուլ (Զմիւռնիա) – 1871-1909 

Արեւելեան մամուլ (Զմիւռնիա, եռամսեայ) – 1908 
Արեւելք (Փարիզ) – 1855-1856

Արեւմուտք (Փարիզ) – 1859, 1865 

Արծիւ (Բոստոն) – 1905-1906, 1908 

Արծուի Վասպուրական (Վան, Վարագ) – 1855-1856,1858-1864


Արծուիկ Տարօնոյ (Մուշ) – 1863-1865

Արձագանք (Թիֆլիս) – 1891, 1895-1896, 1898 

Արմենիա (Մարսել) – 1885-1909, 1914-1915, 1918-1921 

Արյան շրջանառություն. Հավելում «Էքսպերիմենտալ և կլինիկական բժշկություն» հանդեսի (ՀՀ ԳԱԱ) – 1968-1992 

Արշալոյս (Բաքու) – 1905 

Արշալոյս (Թիֆլիս) – 1905-1906

Արշալոյս. պատկերազարդ յաւելուած (Թիֆլիս) – 1905-1906

Արշալոյս (Իզմիր) – 1907-1908 

Արշալոյս (Կահիրէ) – 1899-1900, 1908-12, 1914 

Արշալոյս Արարատեան – (Զմիւռնիա) 1841, 1849-1855, 1865-1868

Արտէմիս (Կահիրէ, հայ կանանց պարբերական) – 1902-1903

Արփի Արարատեան (Զմիւռնիա) – 1853-1855

Աւել (Կահիրէ, երգիծական) – 1908-1910

Աւետաբեր (Կ. Պոլիս) – 1876-1877, 1879-1880, 1885-1887, 1908

Աւետաբեր եւ շտեմարան պիտանի գիտելեաց (Կ. Պոլիս) – 1864-1865 

Բանասէր (Կ. Պոլիս) – 1851, 1859

Բանբեր հայագիտության (Երևան) – 2013

Բանբեր Հայաստանի արխիվների (Երևան) – 2012-2013

Բանբեր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Մեխանիկա, մեքենագիտություն, մեքենաշինություն – 2012-2013. Էլեկտրատեխնիկա, էներգետիկա – 2012-2013. Քիմիական և բնապահպանական տեխնոլոգիաներ – 2012-2013. Մետալուրգիա, նյութագիտություն, ընդերքօգտագործում – 2012-2013. Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա – 2012-2013)
Բանբեր Մատենադարանի (Երևան) – 1941-2014. կամ նույնը՝ ըստ 1-20 համարների 

Բանւոր (Բաքու) – 1917

Բանւոր (Թիֆլիս) – 1918 

Բարեգործականի ձայն (Պլովդիվ) – 2005-2006

Բարձրագույն ներվային գործունեության հարցեր (Երևան) – 1952-1961 

Բժշկական սեղմագրերի հայկական հանդես (Երևան) – 2002-2013

Բիբլիոգրաֆիական ամսագիր (Երևան) – 1941

Բիւզանդիոն (Կ. Պոլիս) – 1896-1903, 1905-1906, 1908, 1910-1914

Բիւրակն (Կ. Պոլիս) – 1882-1908

Բնագիտության և տեխնիկայի պատմությունից (Երևան) – 1960-1964 (1-4-րդ հատորներ)

Բնագիտության և տեխնիկայի պատմությունը Հայաստանում (Երևան) – 1967-1987 (5-8-րդ հատորներ)  

Բնական գիտություններ (ՀՍՍՌ ԳԱ) – 1943-1947

Բողբոջ (Կեսարիա) – 1914

Բուրաստան Սուրբ Սահակեան (Կ. Պոլիս) – 1851-1852http://grahavak.blogspot.com/2014/12/pdf.html

Գաղափար (Թեհրան) – 1925-1927

Գաղափար (Թիֆլիս) – 1916-1917

Գանձասար (Հալեպ) – 1998, 2010-2011, 2013-2014

Գաւառ (Գորիս) – 1909-1910

Գաւառի ձայն (Ալեքսանդրապոլ) – 1913-1916 

Գեղարուեստ (Թիֆլիս) – 1908-1909, 1911, 1913, 1917, 1921

Գեոլոգիական և աշխարհագրական գիտությունների սերիա (ՀՍՍՌ ԳԱ) – 1957

Գեոմեխանիկայի պրոբլեմներ (Երևան) – 1967-1988 

Գիտական հետազոտություններ (Գյումրի, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն) – 1998-2013 

Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիտորինգի կենտրոնի տեղեկագիր (Երևան) – 2010-2013

Գիտության աշխարհում (Երևան) – 2010-2013

Գիտություն (Երևան) – 1996-2000, 2002-2010, 2013

Գիտություններ երկրի մասին (ՀՀ ԳԱԱ տեղեկագիր) 1964-1993. 1994-2014

Գլոբուս (վերլուծական հանդես) (Երևան, «Նորավանք») – 2006-2014

Գլոբուս ազգային անվտանգություն (Երևան, «Նորավանք») – 2008-2012

Գլոբուս էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն (Երևան, «Նորավանք») – 2007-2012 

Գյուղատնտես (Երևան) – 1958-1991

Գյուղատնտեսական և արդյունաբերական միկրոբիոլոգիական հարցեր (Երևան) – 1953-1958 

Գործ (Բաքու, լրագիր) – 1914



Գործ (Բաքու, ամսագիր) – 1917
Գործ (Թիֆլիս) – 1908
Գործ (Շուշի, Թիֆլիս) – 1882-1884
Գործաւոր (Թիֆլիս) – 1919
Գործաւոր (Նիւ Եորք) – 1924
Գրական բանասիրական հետախուզումներ (Երևան) – 1946, 1948 
Գրական թերթ (Երևան) – 2014
Գրանիշ (Երևան) – 2011
Գրեթերթ (Երևան) – 2010-2013. կամ այստեղ 
Դայլայլիկ (Կ. Պոլիս) – 1914
Եկեղեցի Հայաստանեայց (Կ. Պոլիս, Մանչեստր) – 1888, 1900
Եւրոպա (Վիեննա) – 1850-1851, 1853 
Եղանակ Բիւզանդեան (Վենետիկ) – 1813, 1815-1820
Երկիր (Թիֆլիս) – 1906
Երկրաբանական և աշխարհագրական գիտությունների սերիա (ՀՍՍՌ ԳԱ) – 1958-1963
Երկրամաս (Еркрамас, Կրասնոդար) – 2012
Երևանի աստղադիտարանի բյուլետեն (Երևան) – 1938-1945 
Զանգ (Թիֆլիս) – 1906
Էմինեան ազգագրական ժողովածու (Մոսկվա) – 1901-1913 
Էջմիածին (Մայր Աթոռ Սբ Էջմիածին, լրագիր) – 1920
Էջմիածին (Մայր Աթոռ Սբ Էջմիածին, ամսագիր) – 1944-2007, 2009-2014. կամ Մայր Աթոռի կայքում՝ միայն 2010-2012 թթ.
Էքսպերիմենտալ և կլինիկական բժշկության հանդես (ՀԽՍՀ ԳԱ) 1962-1988
Ընկեր (Թիֆլիս) – 1906
Թախտաջյանիա (Тахтаджяния, Takhtajania, Երևան) – 20112013 
Ժամանակ (Կ. Պոլիս) – 1908-1913, 1924, 1926-1927, 1930
Ինքնավար Հայաստան (Բուխարեստ) – 1916 
Իրավունք (Երևան) – 2013-2014
Լեզվի և ոճի հարցեր (Երևան) – 1960-1988 
Լոյս (Վան) – 1913-1914
Լումայ (Թիֆլիս) – 1896-1912
Լրաբեր հասարակական գիտությունների (ՀՀ ԳԱԱ) – 1966-2002. 2003-2014
Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի աշխատություններ (Երևան) – 1950-1979 
Կադրերի համար (Երևան) – 1958-1970, 1972-1987, 1989-1990
Կկու (Հալեպ, մանկապատանեկան) – 2014 
Հ.Մ.Ը.Մ. (Ֆիլիպե, Բուլղարիա) – 1926
Հ.Մ.Ը.Մ. ամսօրեայ շրջաբերական (Երուսաղէմ) – 1938 
Հ.Ս.Խ.Հ. հայանդրհեռգործի փոստային ինֆորմացիոն բյուլլետեն (Երևան) – 1925-1926
Համալսարան (Փարիզ) – 1899-1902
Համբավաբեր (Մոսկվա) – 1923-1924
Համբաւաբեր (Թիֆլիս) – 1915-1917
Համբաւաբեր Ռուսիոյ (Մոսկվա) -1861-1864
Հայ (Բոստոն) – 1909-1910
Հայ աշխարհ (Կ. Պոլիս) – 1919
Հայ-Բարիզ (Փարիզ) – 1908
Հայ բժիշկ (Կ. Պոլիս) – 1919
Հայ բժշկության և պատմության սեկտոր. աշխատություններ (Երևան) – 1948-1949 
Հայ բուժակ (Կ. Պոլիս, Ալեքսանդրիա) – 1920-1925
Հայ գրականութիւն (Զմիւռնիա) – 1911-1914



Հայ դիտակ (Երուսաղէմ) – 1946
Հայ դպրոց (Կ. Պոլիս) – 1914
Հայ Եկեղեցի (Մանչեստր) – 1901
Հայ կեանք (Փարիզ) – 1913-1914 
Հայ կին (Կ. Պոլիս) – 1919-1926, 1928-1931
Հայ կին (Փարիզ) – 1947-1949
Հայ համայնք (Նոր-Նախիջեւան) – 1918-1919
Հայ հանդէս (Վենետիկ) – 1902-1903
Հայ հողագործ (Կ․ Պոլիս) – 1920
Հայ ձայն (Հալեպ) – 1919
Հայ միտք (Կ. Պոլիս) – 1919
Հայ ուսանող (Կ. Պոլիս) – 1910-1911
Հայ պատանի (Կ. Պոլիս) – 1921-1922
Հայ սկաուտ (Կ. Պոլիս, Փարիզ) – 1919-1922, 1929-1930, 1934-1935
Հայ վարժարան (Կահիրէ) – 1926
Հայ տպագրության տարեգիրք (Երևան) – 2009-2014
Հայագիտության հարցեր (Երևան) – 2014
Հայաստան (Երևան, «Նորավանք») -2004-2005 
Հայաստան (Թիֆլիս) – 1917-1918
Հայաստան (Լոնդոն) – 1888-1892
Հայաստան (Փարիզ) – 1919-1920
Հայաստանեան ճակատ (Բուխարեստ) – 1946-1949 
Հայաստանի բժշկագիտություն (ՀՀ ԳԱԱ) – 1995-1998. 1999-2014
Հայաստանի ԳԱԱ Զեկույցներ – 1944-1999. 2000-2014
Հայաստանի խորհրդի հաստատած օրէնքները 1918-1919 (Երեւան) – 1919 
Հայաստանի կենսաբանական հանդես (ՀՀ ԳԱԱ) – 1966-2005. 2006-2014
Հայաստանի կոոպերացիա (Երեւան) – 1923-1924. 1924-1925 
Հայաստանի կօօպերացիա (Երեւան) – 1919-1920
Հայաստանի Հանրապետութիւն. օրէնքների հաւաքածու (Երեւան) – 1919-1920
Հայաստանի ձայն (Փարիզ) – 1922-1923  
Հայաստանի մրցունակության տեղեկագիր / Armenia’s competitiveness newsletter (Երևան) – 2006-2010
Հայաստանի քիմիական ամսագիր (ՀՍՍՀ ԳԱ, ՀՀ ԳԱԱ) – 1966-1994
Հայաստանի քիմիական հանդես (ՀՀ ԳԱԱ) – 1995-1999. 2000-2014
Հայարտուն (Բաքու) – 1925
Հայելի (Թիֆլիս, երգիծական) – 1906-1907
Հայելի (Վառնա) – 1897-1901
Հայելի (Տրոյ, ԱՄՆ, երգիծական) – 1918
Հայկազեան հայագիտական հանդէս (Բեյրութ) – 1970-1974, 1977-1981
Հայկական աշխարհ (Թիֆլիս, Գանձակ, Շուշի, Բաքու, Երևան) – 1865-1871, 1874-1879
Հայկական աշխարհի կռունկ (Թիֆլիս) – 1864-1865
Հայկական բանակ (ՀՀ պաշտպանության նախարարություն)- 2007-2013 
Հայկական լրատու (Армянский вестник, Օդեսա) – 2010-2012
Հայկական սինեմա (Կահիրէ, երգիծական) – 1925-1926
Հայկաշէն (Թիֆլիս) – 1917-1918
Հայկունի (Մարզուան, պատանեկան) – 1910-1912 
Հայկօօպի տեղեկատու (Երևան) – 1922 
Հայոց ցեղասպանության, պատմության և պատմագրության հարցեր (Երևան) – 1999-2006  
Հայրենաշէն (Թիֆլիս) – 1925
Հայրենասէր (Զմիւռնիա) – 1843 
Հայրենասէր (Նիկոմեդիա) – 1852-1853
Հայրենիք (Կ. Պոլիս) – 1909
Հայրենիքի քնար (Կ. Պոլիս, Կալկաթա) – 1908 
Հայք (Նիւ Եորք) – 1891-1898
Հանդէս գրականական եւ պատմական (Մոսկվա) – 1888-1890, 1894-1896
Հանրագիտակ (Կ. Պոլիս) – 1896-1908
Հասկ (Անթիլիաս) – 2004-2008, 2010, 2012-2014
Հասկ (Երևան) – 2000-2002
Հասկեր (Թիֆլիս) – 1905-1917
Հասուն հասկ (Երևան) – 2002, 2011-2014
Հեռաձայն (Կ. Պոլիս) – 1913 
Հիւսիս (Ս. Պետերբուրգ) – 1863-1864
Հիւսիսափայլ (Մոսկվա) – 1858-1864
ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ. Աշխատություններ (Երևան) – 1998  
Հնչակ (Լոնդոն, Աթէնք, Փարիզ) – 1888-1908, 1910-1911, 1913-1915
Հնչակ (Լոնդոն) – 1896-1897
Հնչակ (Լոնդոն, Բոստոն) – 1903-1905, 1907
Հնչակ (Կ. Պոլիս, երգիծական) – 1887-1888
Հոգևոր հայրենիք (Երևան, ՀՀ Ազգային գրադարան) – 2004-2014
Հողդար (Սեբաստիա) – 1910-1914
Հոսանք (Թիֆլիս) – 1906-1907 
Հոսանք (Կահիրէ) – 1912
Հոսանք (Օդեսա) – 1918-1919
Հովիտ (Թիֆլիս) – 1910-1917
Հովիւ (Թիֆլիս) – 1906-1910
Հորիզոն (Թիֆլիս, գրական հանդէս) – 1894
Հորիզոն (Թիֆլիս) – 1909-1914
Հորիզոն (Թիֆլիս, համանուն լրագրի գրական յաւելուած) – 1914-1915
Հորիզոն (Մոնրեալ) – 2013-2014
Հորիզոն (Ֆիլադելֆիա) – 1923-1924
ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր բժշկական գիտությունների – 1961
ՀՍՍՌ ԳԱ փիլիսոփայության սեկտոր. Աշխատություններ (Երևան) – 1950 
ՀՍՍՌ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտ. գիտական աշխատություններ (Երևան) – 1948-1950
Հրազդան (Վառնա) – 1923-1924
Հրավիրակ (Երևան) – 1925-1926
ՀՕԿ (Կահիրէ) – 1926
Ձայն (Թիֆլիս) – 1906-1907
Ձայն (Կ. Պոլիս) – 2004
Ձայն (Ֆիլադելֆիա) – 1961-1962, 1974-1975, 1977
Ձայն Աւստրալա-Հայ Ընկերակցութեան (Սիդնեյ) – 1976, 1980, 1982, 1985
Ձայն Կիլիկիոյ հայոց (Երևան) – 2012-2013
Ձայն համշենական (Երևան) – 2004-2014
Ձայն հայրենեաց (Նիւ Եորք, Բոստոն, Կ․ Պոլիս) – 1900-1910
Ձայն Սեբաստիոյ (Նիւ Եորք) – 1961
Ձիթենի (Րուսճուք, մանկապատանեկան) – 1903-1904
Ձկնորս բանվոր (Նոր Բայազետ) – 1925-1926
Ձուլող (Ալավերդի) – 1957-1970, 1976-1989
Ղարաբաղ (Շուշի) – 1911-1912
Մաթեմատիկա (ՀՀ ԳԱԱ տեղեկագիր) – 1966-2000. 2001-2014
Մասեաց աղաւնի (Փարիզ) – 1855-1858 
Մասիս (Կ. Պոլիս) – 1853, 1856-1857, 1865-1866
Մարդկայնութիւն (Ալեքսանդրապոլ) – 1919
Մեխանիկա (ՀՀ ԳԱԱ տեղեկագիր) – 1966-2005. 2006-2014
Մեր գործը (Բաքու) – 1917
Միկրոբիոլոգիական ժողովածու (Երևան) – 1943-1951
Միկրոբիոլոգիայի հարցեր (Երևան) – 1961-1981 
Միտք (Թիֆլիս) – 1908
Մշակ (Թիֆլիս) – 1895-1898, 1901, 1903, 1911-1921
Մունետիկ (Զմիւռնիա) – 1909
Մուրճ (Թիֆլիս) –  1890-1897, 1899-1902
Յառաջ (Բաքու) – 1917
Յառաջ (Թիֆլիս) – 1906
Յաւերժահարս (Զմիւռնիա) – 1862



Յոյս (Արմաշ) – 1864-1866, 1869-1877
Յոյս (Թիֆլիս) – 1906
Յոյս (Կ. Պոլիս) – 1913
Յորձանք (Թիֆլիս) – 1920
Յորձանք (Վան) – 1908
Յուշարար (Թիֆլիս, Բաքու) – 1907-1909, 1912-1913
Նոր գաղափար (Թեհրան) – 1926
Նոր-Դար (Թիֆլիս) – 1884-1887, 1900
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագիր (Երևան) – 2005-2008 
Նպատակ (ՀՀ ԳԱԱ պաշտոնաթերթ) – 1994-1995
Շարժում (Տրապիզոն) – 1910
Շեքսպիրական (Երևան) – 1966-1985 
Պատմա-բանասիրական հանդես (ՀՀ ԳԱԱ) – 1958-2005. 2006-2014
Պոլիտեխնիկ (Երևան) – 1957-1968  
Պուլկարահայ ձայն (Սոֆիա) – 1927
Վերածնունդ (Փարիզ) – 1917
Վերնատուն / Вернатун (Օդեսա) – 2012-2014
Վերջին լուր (Կ. Պոլիս) – 1915-1916
Տարածաշրջան (Երևան, «Նորավանք») – 2004-2005 
Տեխնիկական գիտությունների սերիա (ՀՀ ԳԱԱ տեղեկագիր) – 1957-1999. 2000-2014 
Տեղեկագիր բիոլոգիական գիտությունների (ՀՍՍՌ ԳԱ) – 1960-1965
Տեղեկագիր բիոլոգիական և գյուղատնտեսական գիտությունների (ՀՍՍՌ ԳԱ) – 1949-1959
Տեղեկագիր ՍՍՌՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի – 1940-1942
Փեթակ (Կ. Պոլիս, դպրոցական) – 1912-1914
Փորձարարական և կլինիկական բժշկություն (ՀԽՍՀ ԳԱ) – 1989-1994
Քիմիական գիտություններ (ՀՍՍՌ ԳԱ տեղեկագիր) – 1957-1965 
Քրիստոնյա Հայաստան (Սբ Էջմիածին) – 2010-2014
Ֆիզիկա (ՀՀ ԳԱԱ տեղեկագիր) – 1966-1999. 2000-2014
Ֆիզիկո-մաթեմատիկական, բնական և տեխնիկական գիտություններ (ՀՍՍՌ ԳԱ տեղեկագիր) – 1948-1956

21st Century (Երևան, «Նորավանք») – 2007-2014. կամ այստեղ
AGBU Armenia Newsletter (Նյու Յորք) – 2009-2014
AMAA News (Paramus, USA) – 2002-2007, 2011, 2013
Aramazd: Armenian Journal of Near Eastern Studies (Երևան) – 2011
Ararat (Բուխարեստ) – 1942, 2003-2011
Armenia (Szamosújvár – Գեռլա) – 1887-1900, 19044 1907
Armenia’s competitiveness newsletter / Հայաստանի մրցունակության տեղեկագիր (Երևան) – 2006-2010 
Armenian Journal of Mathematics (Երևան) – 2008-2014
Armenian Journal of Physics (Երևան) – 2008-2014
Armenian Voice (Լոնդոն) – 2005-2014
Awedis (Վարշավա) – 2009-2014 
La voix de l’Arménie (Փարիզ) – 1918-1919
The New Armenian Medical Journal (Երևան) – 2007-2014

21-й век (Երևան, «Նորավանք») – 2005-2014. կամ այստեղ
Анив (Մոսկվա) – 2010-2013
Армянскій вѣстникъ (Մոսկվա) – 1916-1918
Армянский вестник (Կիև) – 2009
Армянский вестник (Օդեսա) – 2010-2012
Бюраканская оптико-механическая лаборатория (Երևան)- 1971-1979 
Бюллетень Ботанического сада (Երևան) – 1939-1989 
Бюллетень по инженерной сейсмологии (Երևան) – 1970-1989
Вернатун / Վերնատուն (Օդեսա) – 2012-2014
Записки армянского отделения всесоюзного минералогического общества (Երևան) – 1959-1987
Зоологический сборник (Երևան, ԳԱ) – 1939-1987
Лаборатрия индуцированного мутагенеза растений. Институт экспериментальной биологии (Երևան, ԳԱ) – 1971-1978
Математические вопросы кибернетики и вычислительной техники=Mathematical problems of computer science (Երևան, ՀՀ ԳԱԱ) – 1963-2014
Сообщения института математики и механики АН Армянской ССР (Երևան) – 1947-1949
Сообщения лаборатории агрохимии / Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտի հաղորդումներ (Երևան, ՀՀ ԳԱԱ) – 1948-2009
Тахтаджяния / Takhtajania (Երևան) – 20112013 
Труды Армянского филиала АН СССР. Биологическая серия (Երևան) – 1939
Труды Ботанического института (Երևան, ԳԱ) – 1941-1987
Труды Геологического института (Երևան, ԳԱ) – 1940
Труды Севанской озерной станции (Երևան) – 1927-1932
Труды Севанской гидробиологической станции (Երևան) – 1938-1985
Флора, растительные ресурсы Армянской ССР (Երևան) – 1938-1988 (մինչև 11-րդ հատորը). կամ այստեղ
Флора, растительность и растительные ресурсы Армении (Երևան) – 1999-2009 (12-րդ հատորից). կամայստեղ

Արեգ (أریک – Կահիրէ, արաբերէն) – 2010-2014


ԳԱԱ-ի թվայնացված գիտական ամսագրերը մեկտեղ՝ այստեղ և այստեղ

Աղբյուրը`  grahavak.blogspot.com