Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է Անկախության 25-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ստեղծման մրցույթ

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է Անկախության 25-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ստեղծման մրցույթ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարում է Անկախության 25-ամյակի խորհրդանիշի (լոգոյի) և կարգախոսի մրցույթ: Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով, որը պետք է լինի գունավոր և սև-սպիտակ տարբերակներով, ներկայացվի` էլեկտրոնային կրիչի, ինչպես նաև 50×60 սմ ստվարաթղթի վրա: Խրախուսվում է նույն խորհրդանիշի տարբերակների ներկայացումը տարբեր ձևաչափերով (ծրար, ձևաթուղթ, գովազդ և այլն)՝ կարգախոսի օգտագործմամբ:

Առաջարկները կքննարկվեն հանձնաժողովի կողմից, և հավանության արժանացած տարբերակը կհամարվի հոբելյանական տարվա միջոցառումների պաշտոնական խորհրդանիշը և կարգախոսը:

Լավագույն աշխատանքների համար սահմանված են մեկ գլխավոր (500.000 դրամ) և մեկ խրախուսական (350.000 դրամ) մրցանակներ:

Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել ծածկագրի նշագրումով:

Ներկայացված աշխատանքին կցվում է փակ ծրար` նույն ծածկագրի նշագրումով:

Փակ ծրարի ներսում պետք է նշված լինի հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն և հեռախոսահամարը /ները/: Մրցույթի մասնակիցը կամ նրա լիազորված անձը հայտը հանձնելիս ստանում է ստացական՝ հանձնված աշխատանքների քանակի, ձևի, կրիչի և փակ ծրարի մասին տեղեկույթով:

Մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձման ենթակա չեն:

Հայտերն ընդունվում են մինչև 2016 թ. մարտի 10-ը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնում (hասցե՝ Կառավարական 2-րդ մասնաշենք, Վ. Սարգսյան 3):

Հեռախոս՝ (011) 52-39-22,

Էլեկտրոնային հասցե՝ general@mincult.am

 

Աղբյուրը՝ mincult.am

Մրցույթ 4 անվանակարգերում

Մրցույթ 4 անվանակարգերում

«Աջակցություն համաշխարհային տաղանդների բացահայտմանը 2016թ.» ծրագիրը հայտարարում է մրցույթ 4 անվանակարգերում`

  • Նորաձևություն
  • Աքսեսուարներ
  • Զարդեր
  • Գեղարվեստական նյութ

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016 թվականի մարտի 21-ը:

Մասնակցությունը կատարվում է առցանց եղանակով:

Տարբեր անվանակարգերով դիմելու համար պետք է օգտվեք հետևյալ հղումներից`

Նորաձևություն` http://www.itsweb.org/jsp/en/contest-fashion/index.jsp

Աքսեսուարներ` http://www.itsweb.org/jsp/en/contest-accessories/index.jsp

Զարդեր` http://www.itsweb.org/jsp/en/contest-jewelry/index.jsp

Գեղարվեստական նյութ՝ http://www.itsweb.org/jsp/en/contest-artwork/index.jsp

Հաղթողի ընտրությունը կկատարվի ապրիլի վերջին:

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2016թ. հուլիսին Իտալիայի Տրիեստե քաղաքում:

Հաղթողները կստանան դրամական պարգևներ և կծանոթանան տվյալ ոլորտի անվանի ներկայացուցիչների հետ:

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ կայքից`  www.itsweb.org,  www.facebook.com/itsweb.org:

 

Աղբյուրը՝ www.yafa.am

Ուսանողական խորհրդի համագումար նիստ

Ուսանողական խորհրդի համագումար նիստ

2016թ. փետրվարի 10-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի խորհրդակցությունների սենյակում, տեղի կունենա Ուսանողական խորհրդի համագումար նիստ, որին կմասնակցեն ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը, Ուսանողական խորհրդի նախագահության անդամները, ՈՒԽ-ի ակտիվիստներ, համալսարանի ուսանողական մյուս կառույցների ներկայացուցիչներ, կուրսերի ավագներ և ուսանողներ:

 

Նիստի օրակարգը հետևյալն է.

1

Ողջույնի խոսք

Ի. Շաղբաթյան

 

2

ՈՒԽ-ի նախագահի խոսք, ՈՒԽ-ի նախագահության տարեկան հաշվետվությունը

Ռ. Հովսեփյան

 

3

ՈՒԽ-ի նախագահության կազմի նորընտիր անդամների ներկայացում

Ռ. Հովսեփյան

4

Ուսանողական հարցումների արդյունքների հրապարակում

Ի. Շաղբաթյան

5

Առաջիկա պլանների մասին

Ի. Շաղբաթյան,

Ռ. Հովսեփյան

6

Հարց-պատասխան ուսանողի հետ

 

7

Ամփոփում (անակնկալ իրենց գործունեությամբ աչքի ընկած ուսանողներին)

 

 

ԵՊՀ ՈՒԳԸ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ 2016

Սիրելի՛ ուսանողներ և ասպիրանտներ,

ԵՊՀ ՈՒԳԸ-ն  2016 թ. ապրիլի 25-29-ը կազմակերպում է հերթական  տարեկան գիտական նստաշրջանը:

Զեկուցումների թեմատիկան ազատ է: 

Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.

  • Աշխարհագրություն և երկրաբանություն
  • Աստվածաբանություն
  • Արևելագիտություն
  • Դեղագիտություն և քիմիա
  • Ժուռնալիստիկա
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
  • Իրավագիտություն
  • Կենսաբանություն
  • Հայ բանասիրություն
  • Մաթեմատիկա և մեխանիկա
  • Միջազգային հարաբերություններ
  • Պատմություն
  • Ռադիոֆիզիկա
  • Ռոմանագերմանական բանասիրություն
  • Ռուս բանասիրություն
  • Սոցիոլոգիա
  • Տնտեսագիտություն և կառավարում
  • Փիլիսոփայություն և հոգեբանություն
  • Ֆիզիկա

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2016 թ. փետրվարի 29-ը լրացնել առցանց հայտաձևը:

Նույն ժամկետում անհրաժեշտ է ՈՒԳԸ էլ. փոստի հասցեին (sss@ysu.am) ուղարկել գիտական ղեկավարի կարծիք-երաշխավորագրի սքանավորված տարբերակը, առանց որի հայտը չի ընդունվի: Ըստ ԵՊՀ ՈՒԳԸ գիտաժողովների կազմակերպման կանոնակարգի` նստաշրջանի կազմկոմիտեն հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո 10 օրվա ընթացքում` մինչև 2016 թ. մարտի 9-ը, ներկայացված սեղմագրերի հիման վրա կհրապարակի զեկուցման համար ընտրված հայտատուների անունները: Գիտական նստաշրջանին ներկայացված այն զեկուցումները, որոնք կարժանանան համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանը, կտպագրվեն «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականում: Կից ներկայացնում ենք ՈՒԳԸ ժողովածուում տպագրվող գիտական հոդվածի չափորոշիչները:

Աղբյուրը` ysu.am

2015-2016 ուստարվա II կիսամյակի դասացուցակները

Հաստատվել են 2015-2016 ուստարվա II կիսամյակի դասացուցակները

Հարգելի՛ համալսարանականներ,  2015-2016 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասացուցակները  ըստ ֆակուլտետների տեղադրված են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում («Ֆակուլտետներ» բաժնի «Դասացուցակ» ենթաբաժիններում):

ԵՊՀ ԻՄ 2015-2016 ուստարվա II կիսամյակի դասացուցակներ