Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ 2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ 2015

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» Հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգեւ` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` (2016թ. մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսին: Մրցանակները կշնորհի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը) լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ յոթ բնագավառներում`

• բնական գիտություններ

• տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ 

• ֆիզիկա 

• բժշկագիտություն 

• արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ և արվեստի այլ ձևեր)

• գրականություն (գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական)

• հումանիտար գիտություններ 

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել, կառուցվել-ավարտվել են 2013-2015թթ. ընթացքում:

Ներկայացվող աշխատանքը պետք է ունենա միասնական, ընդհանրական ուղղվածություն:

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

• Մրցույթին չեն կարող ներկայացվել բառարաններ, փաստաթղթերի ժողովածուներ, հուշագրություններ, դասագրքեր, ատենախոսություններ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներ, մենագրություններ, որոնց հիմքում ընկած են ատենախոսության նյութեր:

• Եթե աշխատանքը կամ նրա մի մասն ընդգրկված է եղել նախորդ տարիներին ներկայացված աշխատանքում, ապա այն չի կարող մասնակցել մրցույթին:

• Մրցույթին ներկայացվող մեկ հայտում մրցանակի հավակնորդների թիվը չպետք է գերազանցի հինգը:

• Մրցույթին մասնակցելու հայտ չի կարող ներկայացվել մահացած անձի համար:

• ՀՀ Նախագահի մրցանակ տրվում է միայն մեկ անգամ:

Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ: Հայտատուն կարող է ներկայացնել միայն մեկ հայտ: 

Հայտերն ընդունվում են 2015 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի հունվարի 29-ը ներառյալ:

Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ Հիմնադրամի կայքից՜

Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` տ-ն Աիդա Խաչիկյանին:

Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); է-փոստ` aida@himnadram.org
0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն, Կառավարական 3-րդ մասնաշենք,2-րդ հարկ:

Աղբյուրը՝ youthcanal.do.am

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է…

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է իր երկարամյա նվիրված աշխատակցուհուն` Գոհար Եգանյանին` ծննդյան 55-ամյակի կապակցությամբ, մաղթում առողջություն, երջանկություն, գարնանային թարմ ու պայծառ տրամադրություն, ամենալավն ու բարին:

«Մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականություն» թեմայով սեմինար-քննարկում

«Մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականություն» թեմայով սեմինար-քննարկում

2015թ. դեկտեմբերի 16-ին` ժամը 13:30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 50 լսարանում տեղի կունենա «Մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականություն» թեմայով սեմինար-քննարկում:

Այն կիրականացվի ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցության շրջանակներում:

Մասնակցության համար կարող եք դիմել ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոն կամ զանգահարել 098 92 19 13 հեռախոսահամարին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է …

Շնորհավորում ենք...

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ծննդյան տարեդարձի կապակցությամբ սիրով շնորհավորում է Վարչատնտեսական վարչության պետ Կ.Այվազյանին և սպասարկող անձնակազմի աշխատակից Համլետ Քոչարյանին` նրանց մաղթելով քաջառողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ աշխատանքում և կյանքում:

Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս

Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս

2015թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 15:00-ին, Տավուշի մարզային գրադարանում տեղի կունենա Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս:

Այն կվարի ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Վահան Աղաբաբյանը:

Սիրով հրավիրում ենք: