ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է իր վաստակավոր աշխատակցուհու` Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ, փետրագնդակի միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Սովետական միության (1980թ.), Եվրոպայի չեմպիոն (Գերմանիա, 1980թ.), Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն (Ֆրանսիա, 1981թ.), Համահայկական 5-րդ և 6-րդ խաղերի ոսկե մեդալակիր (2011 և 2015 թթ.) Վարդիթեր Պողոսյանի ծննդյան տարեդարձը, մաղթում առողջություն, երջանկություն, նվիրական իղձերի և նպատակների իրականացում, նորանոր նվաճումներ կյանքում և աշխատանքում:
Հայտարարություններ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ 2015
Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» Հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգեւ` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:
Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` (2016թ. մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսին: Մրցանակները կշնորհի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը) լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ յոթ բնագավառներում`
• բնական գիտություններ
• տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
• ֆիզիկա
• բժշկագիտություն
• արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ և արվեստի այլ ձևեր)
• գրականություն (գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական)
• հումանիտար գիտություններ
Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել, կառուցվել-ավարտվել են 2013-2015թթ. ընթացքում:
Ներկայացվող աշխատանքը պետք է ունենա միասնական, ընդհանրական ուղղվածություն:
ԾԱՆՈՒՑՈՒՄ
• Մրցույթին չեն կարող ներկայացվել բառարաններ, փաստաթղթերի ժողովածուներ, հուշագրություններ, դասագրքեր, ատենախոսություններ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներ, մենագրություններ, որոնց հիմքում ընկած են ատենախոսության նյութեր:
• Եթե աշխատանքը կամ նրա մի մասն ընդգրկված է եղել նախորդ տարիներին ներկայացված աշխատանքում, ապա այն չի կարող մասնակցել մրցույթին:
• Մրցույթին ներկայացվող մեկ հայտում մրցանակի հավակնորդների թիվը չպետք է գերազանցի հինգը:
• Մրցույթին մասնակցելու հայտ չի կարող ներկայացվել մահացած անձի համար:
• ՀՀ Նախագահի մրցանակ տրվում է միայն մեկ անգամ:
Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ: Հայտատուն կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:
Հայտերն ընդունվում են 2015 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի հունվարի 29-ը ներառյալ:
Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ Հիմնադրամի կայքից՜
Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` տ-ն Աիդա Խաչիկյանին:
Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); է-փոստ` aida@himnadram.org
0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն, Կառավարական 3-րդ մասնաշենք,2-րդ հարկ:
Աղբյուրը՝ youthcanal.do.am
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է…
«Մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականություն» թեմայով սեմինար-քննարկում
2015թ. դեկտեմբերի 16-ին` ժամը 13:30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 50 լսարանում տեղի կունենա «Մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականություն» թեմայով սեմինար-քննարկում:
Այն կիրականացվի ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցության շրջանակներում:
Մասնակցության համար կարող եք դիմել ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոն կամ զանգահարել 098 92 19 13 հեռախոսահամարին: