Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում

2015թ. նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան:

Սիրով հրավիրում ենք:

Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդ

Սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն` նվիրված Ուսանողների միջազգային օրվան

Սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն` նվիրված Ուսանողների միջազգային օրվան

2015թ. նոյեմբերի 18-ին` ժամը 15:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն` նվիրված Ուսանողների միջազգային օրվան:

Մասնակցել ցանկացողները մինչև նոյեմբերի 16-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Շախմատի մասնաճյուղային առաջնություն

branch-chess-championship-2015

2015թ. նոյեմբերի 19-ին` ժամը 15:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա շախմատի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև նոյեմբերի 18-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Միջազգային ամառային դպրոց շրջանավարտների համար

Միջազգային ամառային դպրոց շրջանավարտների համար

Նոր հետաքրքրաշարժ ծրագիր, որն ուսանողներին հնարավորություն է տալիս Լոնդոնի համալսարանական քոլեջում մասնակցել միջազգային ամառային դպրոցի,  3-6 շաբաթով` ընտրելով 36 տարբեր մոդուլներ ակադեմիական կրեդիտների համար:

Մոդուլները դուրս են բերված տարբեր ակադեմիական բաժիններից և կանցկացվեն 3 շաբաթվա ընթացքում՝ 45 ժամ /ընդհանուր/, երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Մոդուլներն ընդգրկում են դասախոսություններ, սեմինարներ, խմբային աշխատանքներ: 

Մանրամասները  Լոնդոնի համալսարանական քոլեջի կայքեջում՝ http://www.ucl.ac.uk:

Շնորհավորում ենք…

 

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է տնօրեն Սամվել Արշավիրի Առաքելյանին` ծննդյան 53-ամյակի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ ու վերելքներ վարչական և ուսումնագիտական իր երկարամյա արդյունավետ աշխատանքում ու կյանքում: