Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանրապետական գիտական նստաշրջան՝ նվիրված Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակին

Հանրապետական գիտական նստաշրջան՝ նվիրված Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակին

2015 թ. հոկտեմբերի 14-ից 15-ը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի կունենա հանրապետական գիտական նստաշրջան՝ նվիրված ակա­նավոր հայագետ Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակին:

Գիտաժողովը կմեկնարկի «Աբեղյանական ընթերցումներ» խորագիրը կրող ամենամյա գիտա­կան նստաշրջանների շարքում իրականացվող միջոցառմամբ, որ կազմակերպում են ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոնները:

Հանրապետական գիտաժողովի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝ էլ. փոստ  hlpambion@mail.ru, հեռ.  76-27 /ներքին/:

Աղբյուրը`  www.ysu.am

Փետրագնդակի բաց առաջնություն

 

2015թ. հոկտեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա բադմինթոնի բաց առաջնություն:

Խաղերի սկիզբը` ժամը 15-30-ին:

Մասնակցել ցանկացողները մինչև սեպտեմբերի 30-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վարդիթեր Պողոսյանին:

Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ/IPS)» ծրագրի շնորհանդես

 ԵՊՀ ԻՄ-ի գերմանախոս ուսանողներին տեղեկացնում ենք, որ 2015թ. հոկտեմբերի 5-ին` ժամը 13:00-ին, կարող են մասնակցել Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, կոնֆերանսների դահլիճ) անցկացվելիք «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի շնորհանդեսին:

Գերմանիայի Բունդեսթագը Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ ամեն տարի տրամադրում է կրթաթոշակներ շուրջ 41 երկրների բուհերի երիտասարդ շրջանավարտների համար:

Շուրջ 15 շաբաթների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում ծանոթանալու գերմանական խորհրդարանական համակարգին և գործնական փորձ ձեռք բերելու խորհրդարանական աշխատանքի բնագավառում:

Կրթաթոշակակիրները ամառային ուսումնական կիսամյակի ընթացքում հանդիսանում են Հումբոլդտի համալսարանի ունկնդիրներ և հնարավորություն են ունենում մասնակցելու Ազատ համալսարանի ու Տեխնիկական համալսարանի դասախոսություններին և ուսումնական միջոցառումներին:

Ծրագիրը նպատակ ունի խթանել և ամրացնել մասնակից երկրների հարաբերությունները Գերմանիայի հետ:

 

Շնորհավոր սեպտեմբերի 21

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է  Հայ ազգին` անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում  բոլոր հայ ընտանիքներին խաղաղություն ու բարօրություն, ստեղծագործ աշխատանք ու նորանոր ձեռքբերումներ բոլորին:

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

2015թ. սեպտեմբերի 22-23-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն:

Խաղերի սկիզբը` ժամը 15-30-ին:

Մասնակցել ցանկացողները մինչև սեպտեմբերի 21-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վարդիթեր Պողոսյանին: