Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում մեկնարկել է 2015թ. ընդունելության թափուր տեղերի մրցույթը

 

Մասնաճյուղում մեկնարկել է 2015թ. ընդունելության թափուր տեղերի մրցույթը

 

Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-ից մինչև 20-ն (ժամը 18:00-ն) ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` ներկայանալով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ և լրացնելով նոր դիմում-հայտ:

 

Թափուր տեղերի համար մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 25-ին:

 

Ստորև ներկայացնում ենք «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի թափուր տեղերն` ըստ մասնագիտությունների.

 

ijevan-place

 

Թափուր աշխատատեղեր «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում

Թափուր աշխատատեղեր «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում

ԵՊՀ ԻՄ-ի հարգելի՛ շրջանավարտներ և ավարտական կուրսերի ուսանողներ, «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը հայտարարում է թափուր աշխատատեղերի մասին Դիլիջան և Նոյեմբերյան քաղաքներում (1 վարկային մասնագետ Դիլիջանում) և 2 վարկային մասնագետ, 1 վարկային հետգործառնական մասնագետ Նոյեմբերյանում):

Վարկային մասնագետներ ` Դիլիջան և Նոյեմբերյան մասնաճյուղերում

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

 • Իրականացնել մարքեթինգ և ներկայացնել «ՖԻՆՔԱ»-ի ապրանքանիշը և ծառայությունները,

• Ներգրավել պոտենցիալ հաճախորդներ,

• Կատարել բիզնես վերլուծություն և այցելել հաճախորդի բնակարան՝ վերջինիս  ֆինանսական կարգավիճակը գնահատելու նպատակով,

• Ստուգում անցկացնել պոտենցիալ հաճախորդի ռիսկերի վերլուծության նպատակով,

• Վերլուծել ստուգման արդյունքները՝ օգտագործելով ֆինանսական գործակիցները և հաճախորդների վարկային պատմությունը,

• Գնահատել հաճախորդների վարկային ռիսկը մինչև վարկային կոմիտեն,

• Պատրաստել և ներկայացնել պահանջվող հաշվետվությունները և փաստաթղթերը վարկային կոմիտեին,

• Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորողներին իրենց իրավունքների և պարտավորվածությունների մասին,

• Ապահովել ժամանակին և ճիշտ հետվճարումների կատարումը:

ՊԱՀԱՆՋՆԵՐ՝

  • Բարձրագույնկրթություն, նախընտրելի է ֆինանսականկամ  տնտեսագիտական,
  • Վերլուծականմտածելակերպ և խնդիրներլուծելուունակություն,
  • Հաղորդակցվելու և  բանակցելուզարգացած հմտություն,
  • Կազմակերպչական և թիմային  աշխատանքներկատարելուունակություն,
  • Լարված աշխատանք կատարելու ունակություն,
  • Հայերենի գերազանց իմացություն,  ռուսերենի և/կամ անգլերենի իմացություն:

 ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ`

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝hr@finca.am` էլ. նամակի “Subject” դաշտում լրացնելով`  «Credit Specialist –Քաղաքը – Անուն Ազգանունը»:

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ`  26.07 .2015

Վարկային հետգործառնական մասնագետ`
 Նոյեմբերյան քաղաքում

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • Ստուգել հաճախորդների տվյալները նախքան վարկային կոմիտեն,
  • Գրանցել հաճախորդի և վարկի տվյալները համապատասխան բազայում,
  • Պատրաստել ինոգուրացիայի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը,
  • Հետևել վարկային փաստաթղթերի ամբողջականությանը և համապատասխանությանը,
  • Պատրաստել վարկային  պայմանագրերը (ինոգուրացիայի փաստաթղթերը),
  • Ղեկավարել ինոգուրացիան. նախքան վարկի տրամադրումը, ստուգել հաճախորդի ինքնությունը և բացատրել վարկառուներին և երաշխավորներին վարկի տրամադրման հիմնական պայմանները,
  • Ընդունել և ստուգել վարկառուների փաստաթղթերի փաթեթները, հետևել դրանց հետագա պահպանմանը և արխիվացմանը,
  • Աջակցել վարկային բաժնի աշխատակիցներին բոլոր ադմինիստրատիվ առաջադրանքների կատարման գործում:

ՊԱՀԱՆՋՆԵՐ՝

  • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտական կամ  ֆինանսական,
  • MS Word և MS Excel ծրագրերի գերազանց իմացություն, Հայկական ծրագրերի իմացությունը առավելություն է,
  • Շփման գերազանց հմտություններ,
  • Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը առավելություն է:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ`

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝hr@finca.am` էլ. նամակի “Subject” դաշտում լրացնելով`  «Credit Back Office Specialist – Նոյեմբերյան – Անուն Ազգանունը»:

ԴԻՄԵԼՈւ  ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ`   26.07.2015

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 095 95 39 15հեռախոսահամարով:

Հրապարակվել են ընդունելության քննությունների արդյունքները

Հրապարակվել են ընդունելության քննությունների արդյունքները

Հարգելի՛ դիմորդներ, այսօր` 2015թ. հուլիսի 15-ին, հրապարակվել են ընդունելության քննությունների արդյունքները, որոնց կարող եք ծանոթանալ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում կամ  «Դիմորդ» բաժնի «Ընդունելության արդյունքները» էջում:

 




«Տեղեկատվական անվտանգություն. գովազդից մինչև գաղափարախոսության հարցեր» խորագրով ամառային դպրոց

«Տեղեկատվական անվտանգություն. գովազդից մինչև գաղափարախոսության հարցեր» խորագրով ամառային դպրոց

2015թ. հուլիսի 16-17-ը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում կազմակերպվում է ամառային դպրոց «Տեղեկատվական անվտանգություն. գովազդից մինչև գաղափարախոսության հարցեր» խորագրով։

Ամառային դպրոցին կարող են մասնակցել թեմայով հետաքրքրված բարձր կուրսի կամ մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ, դասախոսներ, քաղծառայողներ, լրագրողներ, ինչպես նաև ոլորտի մասնագետներ։

Ըստ մասնակիցների ակտիվության՝ ավարտին կտրամադրվեն մասնակցության վկայականներ «Նորավանք» ԳԿՀ-ի կողմից։

Ցանակցողները կարող են դիմել մինչև սույն թվականի հուլիսի 13-ը՝tatevik@noravank.am էլեկտրոնային փոստին ուղարկելով իրենց ինքնակենսագրությունը և մասնակցության շարժառիթի նկարագրությունը (մոտ 50 բառ)։

Հարցերի համար դիմել 010 44 38 46 հեռախոսահամարով Տաթևիկ Քարաուղլանյանին։

«Նորավանք» ԳԿՀ հասցեն՝ ք. Երևան, 0026, Գարեգին ՆԺդեհի 23/1

Աղբյուրը՝ armscoop.com

Անվճար բաց դասեր բարձր դասարանների աշակերտների համար

Անվճար բաց դասեր բարձր դասարանների աշակերտների համար

2015թ. հուլիսի 27-29-ը ԵՊՀ ԻՄ-ի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Ռ.Ռ.Քամալյանը բարձր դասարանների աշակերտների համար կանցկացնի «Հավասարումների համակարգերի լուծում» թեմայով անվճար բաց դասեր:

Դասերը կսկսվեն ժամը 11:00-ին, կտևեն 90 րոպե:

Մասնակցել ցանկացողները մինչև հուլիսի 26-ը կարող են դիմել Ռ.Քամալյանին (էլեկտրոնային հասցե` rrkamalian@yahoo.com, հեռախոս` 055-011-284):