Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

2015-2016 թթ. ուստարվա կրթաթոշակի մրցույթ` վճարովի համակարգում սովորող ուսանողների համար

 

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2015-2016թթ. նոր ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից հովանավորվող մասնագիտություններով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2015 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15 կամ 74 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել  այստեղից, և 2015 մայիսի 4-ից մինչև հունիսի 15-ը (13:00-ից մինչև 17:30-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ ( Մաշտոցի 13, Դերասանի տուն):

Մարզերի բուհերում սովորող ուսանողները կարող են դիմում-հայտն առցանց ուղարկել aefscholarships@gmail.com էլ. հասցեին:

Մանրամասն պարզաբանումների համար խնդրում ենք դիմել Արմինե Հարոյանին (374 10) 53-14-85 հեռախոսահամարով՝ 13:00-ից մինչև 17:00-ը (զանգեն միայն ուսանողները և ոչ թե ծնողները ) կամ գրել armineharoyan@gmail.com էլեկտրոնային փոստով:

Դիմումները ևս պետք է ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ 13:00-ից մինչև 17:30-ը:

Աղբյուրը` www.aefweb.org

Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման ՄՐՑՈՒՅԹ

Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման ՄՐՑՈՒՅԹ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն հայտարարում է «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման ՄՐՑՈՒՅԹ»:

Մրցույթին մասնակցելու հայտերը ներկայացվում են առձեռն, աշխատանքային օրերին, ժամը 10:00 – 13:00 և 14:00 – 17:00 կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ եւ խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 – 17:00 (հեռ.` 21-01-40 (113)):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ. հուլիսի 13-ը:

Մրցույթի հրավերի փաթեթը տեղադրված է ԳՊԿ
կայքում՝ հետևյալ հղումով՝
http://scs.am/files/hraver-mrcuyt-sarqer-sarqavorumner-11.05.2015-14aq.doc

«Մաթևոսյան կրթավճար» առաջին կուրս ընդունվածների համար, ՀՕՖ

«Մաթևոսյան կրթավճար» առաջին կուրս ընդունվածների համար, ՀՕՖ

Հայ Օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր՝

ա) ընդունվել են

ԵՊՀ- Մաթեմատիկայի և մեխանիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, դեղագիտության և քիմիայի, կենսաբանության, միջազգային հարաբերությունների /քաղաքագիտություն, հանրային կառավարում/, սոցիոլոգիայի /սոցիալական աշխատանք/, փիլիսոփայության և հոգեբանության /հոգեբանություն/, հայ բանասիրության և ժուռնալիստիկայի ֆակուլտետները:

ՀՊՏՀ- Կառավարման, ֆինանսական, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետները:

ՀՊՃՀ- Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի, կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի, ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետները:

ՀԱԱՀ- Ագրոբիզնեսի և շուկայաբանության, տնտեսագիտական, անասնաբուժական և անասնաբուժական բժշկագիտության, ագրոնոմիկայի ֆակուլտետներ:

բ)    ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով և ընդունվել վճարովի ուսուցման համակարգ,

գ)    սոցիալապես անապահով ընտանիքներից են,

դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:

«Մաթևոսյան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը

Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո 2015թ. հուլիսի 16-ից օգոստոսի 5-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից, ԲՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովից),
  • անձնագրի պատճեն,
  • 1 լուսանկար (3×4 սմ չափսի),
  • միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
  • բուհում հանձնած քննությունների գնահատականների մասին տեղեկանք,
  • ՀՀ ԿԳ նախարարության բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի, ԲՈՒՀ-ի տեղեկանքը համապատասխան ֆակուլտետ ընդունվելու վերաբերյալ, կամ ԲՈՒՀ ընդունվելու մասին ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված ցուցակի պատճեն,
  • ընտանիքի սոցիալական անձնագրի պատճենը (առկայության դեպքում),
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ,եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն,
  • հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն:

Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:

Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.

  1. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարած ընտրություն,
  2. Առաջին փուլն անցած ուսանողների տուն կատարած այցերի արդյունքների ամփոփում,
  3. Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում:

Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել   060526660 հեռախոսահամարով:

Աղբյուրը` armacad.info

ANSEF 2016 թ. գիտական մրցույթի հրավեր

ANSEF  2016 թ. գիտական մրցույթի հրավեր

Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ) Հայաստանի Հանրապետության գիտնականներին և հետազոտողներին հրավիրում է 2016թ. գիտական դրամաշնորհի մրցույթի:

Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2016թհունվարին:

Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին`  help@ansef.org:

Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը մինչև 5000 ԱՄՆ դոլար է:

Գիտական դրամաշնորհի մրցույթի մասնակիցների դիմումներն ընդունվում են ԳԿՀԱՀ համացանցային պորտալի միջոցով, որը տեղակայված է կայքի ենթաբաժիններում  (www.ansef.org) կամ անմիջապես համացանցային հետևյալ կայքի միջոցով`  ansef.herokuapp.com մինչև 2015թօգոստոսի 31-ը:

ԳԿՀԱՀ 2016 մրցույթի շրջանակներում կտրամադրվի 31 դրամաշնորհ, որից հինգը սահմանված է ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի  և մեկը Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերության կողմից:

ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի   կողմից հատկացրած 5 դրամաշնորհը կտրվի կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, տեխնիկական և երկրի մասին գիտությունների   բնագավառներում գիտական աշխատանքներ իրականացրած մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներին:

Մրցույթին մասնակցելու կարգին մանրամասն ծանոթանալու համար դիտեք պորտալում տեղադրված ուսուցողական տեսանյութը:

Եթե նախկինում դիմել եք ԳԿՀԱՀ գիտական դրամաշնորհին համացանցային մեր կայքի միջոցով, ապա կարող եք օգտվել կայքում Ձեր նախորդ գրանցման հաշվից` նոր դիմում ներկայացնելու համար:

Եթե մոռացել եք Ձեր գաղտնաբառը, կայքի պորտալը թույլատրում է ընտրել նորը և մուտք գործել նոր գաղտնաբառով:

Այսպիսով, Ձեզ հնարավորություն է ընձեռվում նոր դիմումի համար ունենալ նախկինում Ձեր կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը:

Եթե Դուք նոր դիմորդ եք և նախկինում չեք օգտվել ԳԿՀԱՀ-ի կայքի պորտալից, ապա նախ և առաջ պետք է գրանցվեք պորտալում:

Այնուհետև կստանաք Ձեր նոր գրանցման հաշիվը հաստատող էլէկտրոնային նամակ և հնարավորություն կունենաք մոտք գործել պորտալ:

ԳԿՀԱՀ-ի պորտալի հետ կապված այլ տեխնիկական հարցերի պարզաբանման համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին` website@ansef.org:

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ

Աղբյուրը`  armacad.info

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի` 2015թ. առկա ուսուցման ընդունելություն

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2015թ. առկա ուսուցման ընդունելություն` հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
  • Քարտեզագրություն և կադաստրային գործ,
  • Պատմություն,
  • Հայոց լեզու և գրականություն,
  • Հոգեբանություն,
  • Անգլերեն լեզու և գրականություն,
  • Ֆրանսերեն լեզու և գրականություն,
  • Կիրառական արվեստ,
  • Դիզայն (գեղար),
  • Տնտեսագիտության տեսություն,
  • Սերվիս:

Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին` այստեղ

Ուսման տևողությունը 4 տարի է:

Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի դիպլոմ 

Փաստաթղթերն ընդունվում են  ս.թ. մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել  (093) 41-51-22, (093) 20-65-05  հեռախոսահամարներով կամ գրել dimord.ysuib@gmail.com էլեկտրոնային հասցեին:

 Ուշադրություն. Փաստաթղթերի ընդունման և ձևակերպման (1500 դրամ), ինչպես նաև յուրաքանչյուր ներբուհական քննության (1500-ական դրամ) համար նախատեսված գումարը պետք է վճարել «Արդշինբանկ»-ում բացված ԵՊՀ ԻՄ-ի հետևյալ հաշվեհամարին՝ 247610017094:

Բանկում կատարած վճարման անդորրագիրը փաստաթղթերի հետ միասին ներկայացնել մասնաճյուղի ընդունող հանձնաժողով: