Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կրթաթոշակներ և դրամաշնորհներ երիտասարդ հայ գիտանականներին «Գ. Գյուլբենկյան հիմնադրամից»

«Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության» Հայկական ծրագրերի բաժինը երկար տարիներ է՝ օժանդակում է հայ և հայագիտական ակադեմիական նախաձեռնություններին։

Այս տարի, մասնավորապես, հայտարարվել են մի քանի կրթաթոշակներ, որոնք նպատակ ունեն խթանել հայ երիտասարդ գիտնականների ակադեմիական մոբիլությունն ու նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը։

Ստորև ներկայացնում ենք այդ կրթաթոշակների, դրամաշնորհների տեսակները և դրանց մանրամասներն ու ArmScoop-ի անունից կոչ անում ակտիվորեն մասնակցել միջազգային որակյալ գիտաժողովների ու Հայաստան բերել աշխարհի գիտական դպրոցների լավագույն փորձը և տեղում դրանք հարստացնել մեր ներդրումով։ Գիտությունը չի կարող զարգանալ փակ շրջանում։

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՒ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՅՑԵՐԻ ՀԱՄԱՐ

(հայաստանցի ուսանողների ու երիտասարդ գիտնականների համար)

Այս դրամաշնորհն ուղղված է Հայաստանում բնակվող երիտասարդ գիտնականներին, որպեսզի վերջիններս իրենց հետազոտական աշխատանքները ներկայացնեն միջազգային գիտաժողովներին ու հանդիպումներին՝ նպատակ ունենալով խթանել ակադեմիական փոխգործակցությունը և գիտելիքի փոխանակումը։ Այս դրամաշնորհը մեծամասամբ նախատեսված է հայաստանաբնակ հետազոտողների համար, սակայն որոշ քանակությամբ ճանապարհորդական դրամաշնորհներ են նախատեսված նաև օտարազգի ուսանողների և երիտասարդ գիտնականների համար, որոնք պետք է մասնակցեն Հայաստանում անցկացվող գիտաժողովների։

Դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 2500 ԱՄՆ դոլլար։

Հատկացվող դրամաշնորհների քանակը (տարեկան)՝ շուրջ 40 դրամաշնորհ։

Ովքե՞ր կարող են դիմել. մագիստրոսներ և ասպիրանտներ, ինչպես նաև 40 տարին չլրացած գիտնականներ բոլոր գիտական ճյուղերից (առավելությունը կտրվի հումանիտար ուղղության ներկայացուցիչներին)։

Ե՞րբ դիմել. գիտաժողովի անցկացման օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ։

Այլ մանրամասներ տե՛ս այստեղ։

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ

Այս դրամաշնորհը նախատեսված է բոլոր նրանց համար, որոնք զբաղվում են հայագիտությամբ։ Դրամաշնորհը նպատակ ունի խթանել հայագետների մասնակցությունը միջազգային գիտական միջոցառումներին (գիտաժողով, սեմինար, ամառային դպրոցներ և այլն), որոնք առչվում են հայագիտությանը։

Դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 5000 ԱՄՆ դոլլար։

Ովքե՞ր կարող են դիմել. մագիստրոսներ և ասպիրանտներ, որոնք հայաստանաբնակ չեն (առավելությունը կտրվի երիտասարդ գիտնականներին)։

Այլ մանրամասներ տե՛ս այստեղ։

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

(հայ ասպիրանտների (PhD) համար)

Այս կրթաթոշակը նախատեսված է ազգությամբ հայ այն ուսանողներին, որոնք կընդունվեն և ուսանելիս կլինեն PhD ծրագրով միջազգային առաջադեմ ակադեմիական հաստատություններից որևէ մեկում։ Կրթաթոշակը կտրվի (առավելագույնը) չորս տարով։

Դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 50000 ԱՄՆ դոլլար։

Հատկացվող դրամաշնորհների քանակը (տարեկան)՝ 4 դրամաշնորհ։

Ովքե՞ր կարող են դիմել.  գիտնականներ բոլոր գիտական ճյուղերից, բացի հայագիտությունը (առավելությունը կտրվի հումանիտար ուղղության ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են ժամանակակից արդիական հիմնահարցերի ուսումնասիրմամբ)։

Ե՞րբ դիմել. 2015-2016 ակադեմիական տարվա համար հայտերը ընդունվում են հունվարի 1-ից փետրվարի 28֊ը։

Այլ մանրամասներ տե՛ս այստեղ։

ԿՐԹԱԹՈՇԱԿ ՀԱՅԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

(հայագետների համար՝ անկախ ազգային պատկանելիությունից)

Այս կրթաթոշակը նախատեսված է բոլոր հայագետներին (անկախ ազգությունից), որոնք սովորում են աշխարհի ակադեմիական հաստատություններից որևէ մեկում և իրենց հետազոտությունը կլինի հայագիտության շրջանակներում։ Կրթաթոշակը կտրվի (առավելագույնը) չորս տարով։

Դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 5000 ԱՄՆ դոլլար։

Հատկացվող դրամաշնորհների քանակը (տարեկան)՝ 6 դրամաշնորհ։

Ովքե՞ր կարող են դիմել. հայագետներ, որոնք արդեն կրթություն են ստանում մագիստրոսական, ասպիրանտական կամ հետդոկտորական ծրագրերով։ Առավելություն կտրվի այն թեմաներին, որոնք առնչվում են այն խնդիրների հետազոտությանը, որոնք ծառացած են Հայաստանի և սփյուռքի առջև։

Ե՞րբ դիմել. 2015-2016 ակադեմիական տարվա համար հայտերը կսկսվեն ընդունվել մարտի 1-ից մայիսի 15-֊ը։

Այլ մանրամասներ տե՛ս այստեղ։

ԿՐԹԱԹՈՇԱԿ ԲԱԿԱԼԱՎՐԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

(հայազգի ուսանողների համար)

Այս կրթաթոշակը նախատեսված է խթանելու ազգությամբ հայ ուսանողներին (թույլ զարգացած երկրներից, մասնավորապես՝ Լատինական Ամերիկայից և Մերձավոր Արևելքից), որպեսզի նրանք կրթություն ստանան առաջադեմ բուհերում։

Դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 5000 ԱՄՆ դոլլար։

Հատկացվող դրամաշնորհների քանակը (տարեկան)՝ շուրջ 40 դրամաշնորհ։

Ովքե՞ր կարող են դիմել. մինչև 26 տարեկան անձանց ցանկացած գիտական ոլորտի համար։

Ե՞րբ դիմել. 2015-2016 ակադեմիական տարվա համար հայտերը կսկսվեն ընդունվել փետրվարի 1-ից մարտի 31֊-ը։

Այլ մանրամասներ տե՛ս այստեղ։

ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱ

(արևմտահայերենի ապագա ուսուցիչների համար)

Այս կրթաթոշակի նպատակն է պատրաստել  արևմտահայերեն լեզվի և մշակույթի ուսուցիչներ։ Կրթաթոշակը նախատեսված է բոլոր ցանկացողների համար։

Դրամաշնորհի առավելագույն գումարը՝ կախված կլինի ներկայացված հայտից։

Հատկացվող դրամաշնորհների քանակը (տարեկան)՝ 6 դրամաշնորհ։

Ովքե՞ր կարող են դիմել. անհատներ, ովքեր ա) սովորում են արևմտահայերեն և ցանկություն ունեն աշխատելու հայկական դպրոցներում կամ աշխատել հայերենի ուսուցիչ այլ դպրոցներում, բ) արդեն սովորում են մանկավարժություն և ցանկանում են հմտանալ արևմտահայերենի դասավանդման մեջ որևէ ճանաչված բուհում կամ լեզվի կենտրոնում։

Ե՞րբ դիմել. 2015-2016 ակադեմիական տարվա համար հայտերը կսկսվեն ընդունվել մարտի 1-ից ապրիլի 30֊ը։

Այլ մանրամասներ տե՛ս այստեղ։

Աղբյուրը` armscoop.com

Նորարար գաղափարների մրցույթ կլիմայի փոփոխություն. վաղ ազդարարման համակարգեր թեմայով

Կլիմայի փոփոխության բացասական հետևանքները, այդ թվում նաև տեղումների նվազումը և ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, նկատելի ազդեցություն կունենան Հայաստանի սոցիալական ու տնտեսական իրավիճակի վրա առաջիկա տասնամյակների ընթացքում:

Ջերմաստիճանի բարձրացումը, տեղումների նվազումը, գետերի և լճերի մակարդակի անկումը, ծայրահեղ շոգը, ջերմային ալիքները, սողանքները և երաշտը կարող են դառնալ սովորական երևույթներ:

Եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, Հայաստանի բազմաթիվ ոլորտներում կարող են տեղի ունենալ անդառնալի խորքային փոփոխություններ: Երկրի առավել աղքատ խավը, հատկապես գյուղական բնակչությունը, խոցելի իրավիճակում կհայտնվի:

Սոցիալական հետևանքները. ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հետևանքով կարող է արձանագրվել յուրահատուկ հիվանդությունների աճ; ջրային ռեսուրսների պակաս և էլեկտրականության սակագների աճ, գյուղատնտեսական արտադրության անկման պատճառով առաջացած մթերային ճգնաժամ; սողանքների ու անտառածածկույթի անկմանը զուգահեռ հնարավոր է մրրկաքամիների հաճախացում:

Տնտեսական հետևանքները. բիզնեսի եկամուտների, աշխատատեղերի, տնային տնտեսությունների եկամուտների անկում; գյուղատնտեսական արտադրանքի նվազում; էլեկտրականության սակագների աճ.

Հայաստանն անշուշտ ունի դեռևս չշահագործված գյուղատնտեսական և արդյունաբերական ռեսուրսների պաշարներ, որոնք մեծացնում են տնտեսական աճի հավանականությունը: Սակայն կլիմայի փոփոխությանն արագ ու ռազմավարական արձագանք չտալու դեպքում, տնտեսական առաջընթացը կդառնա անիրական:

Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարը կախված է այն որոշումներից, որոնք կկայացնի այսօրվա սերունդը ՝ կանխարգելման ու ադապտացման ուղղությամբ:

Ի վերջո, կլիմայի փոփոխության ազդեցությունը կախված է թե՛ յուրաքանչյուր քաղաքացու իրականացրած քայլերից, թե՛ պետության ռազմավարական մոտեցումից:

Վաղ ահազանգման համակարգեր
Եթե կլիմայի փոփոխության ընթացքն անդառնալի է, ապա գոնե դրա հետևանքների կանխարգելումը և վաղ ահազանգման միջոցների մշակումն ավելի իրատեսական է:

Աջակցելով վաղ ահազանգման համակարգերի մշակմանը Հայաստանում, հնարավոր կլինի արձագանքել ինչպես կարճաժամկետ (օրինակ սողանքներ, փոթորիկներ), այնպես էլ երկարաժամկետ բնույթ ունեցող վտանգների (օրինակ երաշտը):

Արդյունավետ վաղ ահազանգման համակարգը կօգնի և՛ ադապտացման, և՛ պատրաստվածության տեսանկյունից: Աշխարհում արդեն մշակվում են բազմաթիվ արագ արձագանքման համակարգեր:

Սակայն ինչպիսին պետք է լինի կլիմայի կտրուկ փոփոխության վաղ ահազանգման համակարգը: Ինչպես է կարելի է առավել արդյունավետ կերպով տեղեկացնել լայն հանրությանը որևէ աղետի մասին:

Ինչպես կարող են իշխանությունները, գործարարները, քաղաքացիական հասարակությունը ավելի լավ ներգրավված լինել նախազգուշցման տարածման հարցում: Ինչպես կարող են նոր տեխնոլոգիաներն մեղմել կլիմայի փոփոխության ռիսկերը:

Դուք ունե՞ք պատասխաններ: Կոլբա լաբը հայտարարում է նորարար գաղափարների մրցույթ՝ արձագանքելու դարի մարտահրավերին: Եթե ունեք հետաքրքիր լուծումներ և առաջարկներ, որոնք ենթադրում են տեղեկատվական (լինի դա վեբ թե բջջային) տեխնոլոգիաների կիրառումը կլիմա փոփոխության հետեւանքների վաղ ահազանգման համար , ապա մենք սպասում ենք ձեր մտքերին:

Բա հետո՞

Հրավիրված ժյուրին կընտրի ներկայացրած մտքերից լավագույններին:

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին, ինչպես նաեւ ՏՏ մասնագետներին, բջջային հավելված նախագծողներին, դիզայներներին ու այլ նորարար մարդկանց Կոլբա լաբը կհրավիրի մասնակցելու սոցիալական նորարարության ճամբարին 2015 թ. գարնանը:

Աղբյուրը` armacad.blogspot.com

Նորարար գաղափարների մրցույթ մարդու իրավունքների վերաբերյալ

Մարդու իրավունքները հաճախ ընկալվում են որպես իրավական փաթեթ, որն ընդունվում ու տարածվում է պետական ու միջազգային կառույցների կողմից: Անհատներն այս դեպքում ընկալվում են որպես հաճախորդներ, ովքեր այս գործարքում ենթադրաբար պետք է սպառեն այն, ինչ ուրիշն առաջարկում է իրենց:
Սակայն մարդու իրավունքների պաշտպանությունը դժվար թե այսպիսի սխեմայով գործող մեխանիզմ է: Բոլորի հանդեպ արդարության ու հավասարության հասնելու գործընթացը՝ անկախ տարիքից, խոցելիությունից, սեռից, էթնիկական ծագումից, կամ կրոնից, չի կարող ձեռք բերվել առանց քաղաքացիներին ակտիվ ներգրավվածության:
Մարդու իրավունքների մասին ռազմավարության շրջանակներում ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկել աջակցելու մարդու իրավունքների պաշտպանությանը: Այնուամենայնիվ, առկա է հասանելիության և իրազեկման պակաս մարդու իրավունքների ինստիտուտների, պաշտպանության մեխանիզմների, արդարադատության համակարգերի և գործընթացների մասին:
Օրինակ, գյուղական բնակավայրերում չկան բավականաչափ թվով համապատասխան մարմիններ, որոնք կկարողանան իրավաբանական խորհրդատվության տալ, որի պատճառով որոշ քաղաքացիներ շարունակում են խտրականության ենթարկվել, երբ չարաշահվում են նրանց աշխատանքային իրավունքները:
 Սակայն, այս բոլոր ոլորտներում քաղաքացիների ակտիվ ներգրավվածությամբ, նոր գաղափարների ու մոտեցումների մշակմամբ, հնարավոր է զգալի դրական փոփոխությունների հասնել:
Կոլբա լաբը հավատում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը հնարավոր է քաղաքացիների ակտիվ գործողությունների շնորհիվ:
Աշխատելով կառավարության հետ միասին, քաղաքացիները կօգնեն որպեսզի ողջ հասարակությունը շահի մարդու իրավունքների ոլորտի բարեփոխումներից և հետևի, որպեսզի այդ բարեփոխումները լիովին իրականանան: Կոլբա լաբը տալիս է այդ համագործակցության և գործընթացներում ներգրաված լինելու հնարավորությունը հետաքրքրված անձանց:
Եթե դուք ունեք որևէ գաղափար, որն առնչվում է մարդու իրավունքների հարցերին կամ արդեն իսկ աշխատում եք որոշակի նախագծի վրա, մենք պատրաստ ենք աջակցել ձեզ:
Ոգեշնչու՞մ եք փնտրում
Օգտվեք գաղափարի մշակման մեր գործիքից: Այն թույլ է տալիս ձեր ձևակերպած խնդիրը վերածել լուծման՝ ստանալով ստեղծագործ ու նորարար մոտեցումներ:
Որպես օրինակ կարող եք նայել մարդու իրավունքների ոլորտում այլուր կիրառված մի քանի լավագույն գաղափարներ, որոնք կարող են ոգեշնչել Ձեզ:
  • Արդարության մատչելիության սխեմաներից մեկը Ֆիլիպիններում մշակված Justice-on-wheels ծառայությունն է:Այս ծրագրի շնորհիվ հատուկ կահավորված ավտոբուսները, որոնց մեջ կա դատարանի դահլիճ, հանդիպումների համար նախատեսված սենյակ և այլ հարմարություններ գնում էին այնպիսի բնակավայրեր, որտեղ արդարադատությունը հասանելի չէր  մի շարք պատճառներով (դատավորների թվի պակասի կամ պարզապեր հեռավոր բնակավայր լինելու պատճառով): Արդարության մատչելիությունը ապահովելու մեկ այլ միջոց է օրինակ Youtube այնպիսի ալիքների ստեղծումը, որոնք անվճար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրում:
  • Կոպերատիվ համագործակցության ցանցեր, որոնք կիսում են իրենց գիտելիքներն ու փորձը: Օրինակ, Եվրոպական ցանցը՝ Equinet-ը,  համախմբել է հավասարության հարցերի շուրջ աշխատող 41 կազմակերպությունների եվրոպական 31 տարբեր երկրներում, որպեսզի կարողանա տարածաշրջանում հավասարությունը լիովին առաջ տանել:

Աղբյուրը` armacad.blogspot.com

Նորարար գաղափարների բաց մրցույթ Կոլբա լաբից

Կոլբա լաբը հայտարարում է նորարար գաղափարների մրցույթ, որը չունի որեւէ թեմատիկ սահմանափակում ու վերջնաժամկետ։
Ինչ-որ խնդիրներ եք տեսնում ձեր շուրջ ու ուզում եք որևէ բան ձեռնարկել: Ի՞նչ կարող ենք անել ձեզ համար:
Այս մրցույթը յուրահատուկ է նրանով, որ չի սահմանափակում ձեզ որևէ թեմայի, ոլորտի ու մարտահրավերին արձագանքելու կոչով: Դուք եք հիմնավորում խնդիրը, առաջարկում նորարար լուծումը, իսկ մենք օգնում ենք ձեզ մեր բոլոր հնարավոր ռեսուրսներով:
Մենք փնտրում ենք հենց քեզ՝ նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի, ով ուզում է փոփոխություն տեսնել իրեն շրջապատող միջավայրում: Չկա սխալ գաղափար, եթե դու ունես խնդրի հստակ ընկալում ու պատկերացում, թե ինչպես պետք է այն լուծել, միացիր մեզ:
Ինչպես է կարելի հնարավորինս արդյունավետ արձագանքել 21-րդ դարի սոցիալական, տնտեսական, բնապահպանական մարտահրավերներին: Ավանդաբար լուծումները մշակվում են կառավարման վերին օղակներում:
Ծառայությունների հասցեատերը որպես կանոն ուղղակիորեն չի մասնակցում որոշումների կայացման ու ծառայութունների մշակման գործընթացին: Կոլբա լաբը հավատում է, որ որոշումների ընդունման ուղղահայաց ու հիերարխիկ մոտեցումը չի համապատասխանում ժամանակակից հասարակության պահանջներին:
Քաղաքացիների ստեղծագործ ու նորարար մտածելակերպը Հայաստանում առկա հսկայական ռեսուրս է, որի օգտագործումը մեծ հնարավորություններ է բացում զարգացման ծրագրեր իրականացնելու համար:
Եթե դուք հստակ տեսնում եք խնդիր ու վստահ եք, որ կարող եք իրականացնել նախագիծ, որն այն կլուծի, դիմեք մեզ:
Նշանակություն չունի, թե նախագիծը որ փուլում է ՝ գաղափարի մշակման ու զարգացման, թե իրականացման: Կոլբա լաբը պատրաստ է միանալ ու օգնել ձեզ ցանկացած պահի:
Ձեր գաղափարը կարող է իրենից ներկայացնել նոր ապրանքի կամ ծառայության առաջարկ, ապրանքի տարածման նոր միջոց կամ միգուցե առկա ապրանքի ու/կամ ծառայության մատուցման այլընտրանքային տարբերակ կամ միգուցե առաջարկեք ապրանքի վերամոդելավորում՝  հարմարացնելու բնակչության որոշակի խմբին:
Տարբերակները շատ-շատ են…Մենք կսպասենք ձեր առաջարկներին:
Աղբյուրը`  armacad.blogspot.com

Թափուր աշխատատեղեր