Պաշտոնը՝ կրթական բովանդակության մասնագետ
Աշխատանքի տեսակը՝ կամավորական
Տևողությունը՝ 3-6 ամիս
Ծրագրի մասին
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, նախաձեռնել են Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ): Ծրագրով նախատեսվում է ՀՀ դպրոցներում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու ազգային այլընտրանքային կրթական ծրագիր` Արարատյան բակալավրիատ (ԱԲ), և պատրաստել այդ ծրագրի պահանջներին համապատասխան ուսուցիչներ:
Ծրագրի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Պարտականություններ
Մենք ցանկանում ենք, որ Դուք լինեք լավագո՛ւյնն այս ոլորտում։
ԿԳԱԾ-ի պաշտոնական բլոգում ստեղծել կրթությանը վերաբերող բացառիկ բովանդակություն (ներառյալ տարբեր երկրներում իրականացված առանձնահատուկ կրթական բարեփոխումների մասին նյութեր, կրթական ոլորտի մասին նյութերին հղումներ, ԿԳԱԾ-ի բարեփոխումների մասին տեղեկատվություն և այլն)՝ կենտրոնանալով կրթության մասին հանրային քննարկում ձևավորելու վրա:
Աշխատանքի կազմակերպում
ԿԳԱԾ-ի հասարակայնության հետ կապերի թիմն աշխատում է աշխատանքի ճկուն մեթոդաբանությամբ, որը ձևափոխմամբ փոխառվել է ծրագրակազմերի հետ աշխատանքի կազմակերպման ոլորտից։ Այսպիսով՝ Ձեր՝որպես կրթական բովանդակության մասնագետի աշխատանքը բավականին ճկուն է և պահանջում է շաբաթական միայն մեկ կամ երկու այցելություն գրասենյակ. մնացած աշխատանքն իրականացվում է առցանց:
Մասնագիտական որակավորման պահանջներ
(Կարող եք դիմել նաև պահանջների նվազագույն համապատասխանության դեպքում)։
Նվազագույն պահանջներ
- Հասարակական և հումանիտար գիտությունների բաժնի բակալավրում կամ մագիստրատուրայում սովորող կամ վերջերս ավարտած ցանկացած անձ
- Հետաքրքրասիրություն և մշտապես սովորելու պատրաստականություն
- Բովանդակության որոնման ու վերլուծության մեծ հմտություններ՝ ԿԳԱԾ-ի բլոգը ընդլայնելու և հետաքրքիր դարձնելու նպատակով
- Ինչպես հայերենով, այնպես էլ անգլերենով կարդալ-գրելու գերազանց ունակություններ
- Սոց.ցանցերում աշխատելու փորձ
- Գերազանց հումորի զգացում
Նախընտրելի որակավորում
- Հետազոտություններ անցկացնելու տարրական հմտություններ (հիմնական մեթոդաբանության իմացություն, վստահելի աղբյուրների հայտնաբերում)
- Նախաձեռնողություն, արագ փոփոխվող միջավայրում տարատեսակ առաջադրանքներն ինքնուրույն իրականացնելու ունակություն
- Հայերեն/ռուսերեն/անգլերեն լեզուներով գերազանց գրել-կարդալու ունակություններ
- Ժամանակի կառավարման գերազանց ունակություններ՝ մեծ ուշադրություն դարձնելով վերջնաժամկետներին
- Ստեղծարարություն և ընթերցողների կարիքների հանդեպ ուշադրություն
- Հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների լավ հմտություններ
- Սոց.ցանցերում աշխատելու մեծ փորձ (բրենդային էջերի կառավարում, սոց.ցանցերի ու կայքերի վերլուծության տարրական գիտելիքներ)
Ինչ կտա այն Ձեզ
- Ժամանակակից բովանդակության ստեղծման գերազանց փորձ
- Սոց.ցանցերի կառավարման և վերլուծության մեծ փորձ ու նոր գիտելիքներ
- Կրթության ոլորտի մասին գիտելիքներ
- Գերազանց փորձ կրթական մեծ բարեփոխումների ծրագրում
- Հարցման դեպքում երաշխավորագիր նամակի տրամադրում
Ինչպես դիմել
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրությունը (CV) և, առկայության դեպքում, LinkedIn սոց.ցանցի Ձեր էջի հղումը welcome@ayb.am էլ. հասցեին: Նամակի թեմայի դաշտում խնդրում ենք նշել հաստիքի անվանումը՝ Educational Content Manager:
Հայտերն ընդունվում են մինչև 2015թ.հունվարի 26–ը ներառյալ:
Աղբյուրը` armscoop.com