Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայկական սովետական հանրագիտարանի էլեկտրոնային տարբերակը համացանցում

Հայկական սովետական հանրագիտարան, կրճատ՝ ՀՍՀ, առաջին բազմակողմանի հանրագիտարանն է հայերենով, որը հրատարակվել է 1974-1987 թվականներին և բաղկացած է 13 հատորից։ Այժմ թվայնացված և Քրիեյթիվ Քոմոնս թույլատրագրի ներքո կայանում է նրա սրբագրման գործը Վիքիդարանում:

ArmScoop-ը կոչ է անում բոլորին միանալ հանրագիտարանի սրբագրման կարևոր աշխատանքին:

Ինչպե՞ս սրբագրել Վիքիդարանում

Ստորև ներկայացված ենք հանրագիտարանի հատորների հղումները՝ սրբագրման գործին աջակցելու համար։

Աղբյուրը` armscoop.com

ԵՊՀ ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջան

Սիրելի՛ ուսանողներ և ասպիրանտներ,

ԵՊՀ ՈՒԳԸ-ն  2015 թ. ապրիլի 27-30-ը կազմակերպում է տարեկան գիտական նստաշրջան: Զեկուցումների թեմատիկան ազատ է: Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.

  • Աշխարհագրություն և երկրաբանություն
  • Աստվածաբանություն
  • Արևելագիտություն
  • Դեղագիտություն և քիմիա
  • Ժուռնալիստիկա
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
  • Իրավագիտություն
  • Կենսաբանություն
  • Հայ բանասիրություն
  • Մաթեմատիկա և մեխանիկա
  • Միջազգային հարաբերություններ
  • Պատմություն
  • Ռադիոֆիզիկա
  • Ռոմանագերմանական բանասիրություն
  • Ռուս բանասիրություն
  • Սոցիոլոգիա
  • Տնտեսագիտություն և կառավարում
  • Փիլիսոփայություն և հոգեբանություն
  • Ֆիզիկա

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2015 թ. մարտի 15-ը լրացնել առցանց հայտաձևը:

Ներկայացվելիք զեկուցման ամբողջական էլեկտրոնային տարբերակն անհրաժեշտ է մինչև ապրիլի 1-ը համապատասխան ամբիոնի երաշխավորագրի հետ միասին ներկայացնել ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահին կամ երաշխավորագրի սքանավորված տարբերակով ուղարկել ՈՒԳԸ էլեկտրոնային փոստի հասցեին (sss@ysu.am):

Գիտական նստաշրջանին ներկայացված այն զեկուցումները, որոնք կարժանանան համապա­տաս­խան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանը,կտպագրվեն «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականում:

Կից ներկայացնում ենք ՈՒԳԸ ժողովածուում տպագրվող գիտական հոդվածի չափորոշիչները:

Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Աղբյուրը` ysu.am

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏ

 

  • Կազմակերպութուն՝ «Յուքոմ» ՍՊԸ
  • Ոլորտ՝ Հեռահաղորդակցություն
  • Անցկացման վայր՝ ք. Երևան, Հայաստան
  • Սկիզբ՝ Անմիջապես
  • Տևողություն՝ Մշտական
  • Աշխատանքի տեսակ՝ Լրիվ դրույք
  • Պահանջվող կրթության աստիճան՝ Բակալավր

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները career@ucom.am էլ. հասցեով` վերնագրի դաշտում նշելով “PR Specialist”: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:

Դիմելու վերջնաժամկետ՝ 3 հունվարի 2015թ.:

Որակավորումներ
  •  Բարձրագույն կրթություն հումանիտար, լեզվաբանական և հասարակագիտության ոլորտներում,
  • Ցանկալի է 2-3 տարվա աշխատանքային փորձ գովազդի և հանրային կապերում,
  • Գերազանց համակարգչային հմտություններ,
  • Համացանցից օգտվելու գերազանց հմտություններ,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Նամակագրության, հաղորդակցության  և միջանձնային գերազանց հմտություններ,
  • Սեղմ ժամկետներում և սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
  • Վերլուծական ունակություններ,
  • Ճկուն և թիմային աշխատանք:
Պարտականություններ
  • Մասնակցել ընկերության հանրային կապերի աշխատանքների պլանավորմանը,
  • Կազմակերպել հանրային կապերի միջոցառումներ,
  • Մասնակցել Ընկերության գովազդային գործունեության շրջանակներում տպագրական և այլ նյութերի պատրաստման գործընթացին,
  • Մշտական կապ պահպանել ԶԼՄ -ների հետ,
  • Խմբագրել և թարգմանել Ընկերության հանրային կապերի միջոցառումների անհրաժեշտ տեքստեր. վեբ կայքեր, տպագրված նյութեր և այլն,
  • Մշտապես հետևել Ընկերության պաշտոնական վեբ կայքում կատարվող փոփոխություններին և թարմացումներին, կատարել, իսկ անհրաժեշտության դեպքում նաև խմբագրել թարգմանություններ,
  • Մշտապես թարմացնել և տեղադրել Ընկերության գործունեությանը վերաբերվող տեղեկատվությունը բլոգերում և այլ գովազդային կայքերում,
  • Հետևել մրցակից ընկերությունների հանրային ակտիվություններին,
  • Հետևել սոց.ցանցերի ընկերության պաշտոնական էջերին, կատարել թարմացումներ և ապահովել մշտական կապը օգտատերերի հետ,
  • Տալ ամսական հաշվետվություններ,
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ:
Կոնտակտային անձ
Արփինե Մնացականյան կամ career@ucom.am
Աղբյուրը` www.ucom.am

Համաժողով և իրավական ուղեցույցի շնորհանդես

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը ՀՀ Նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» թեմայով համաժողով և «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» իրավական ուղեցույցի շնորհանդես:

Համաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի երիտասարդական հիմնարդամի շենքում (ԵՊՀ սև շենքի մոտ):

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՆՔԵՐԸ» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

1.Բացման խոսք – Տարոն Սիմոնյան (Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն)

2.Ողջույնի խոսք – Վիգեն Քոչարյան (ԵՊՀ-ի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ)

3.«Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի հաշվետվության հիմնական դրույթների ներկայացում – Վլադիմիր Վարդանյան (ծրագրի ղեկավար, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր)

4.Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ առկա միջազգային իրավական մարտահրավերների ներկայացում – Լևոն Գևորգյան (Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր)

5.«Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» իրավական ուղեցույցի հիմնադրույթներին ներկայացում – Եղիշե Կիրակոսյան (Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր)

6.Ելույթներ (մինչև 5 րոպե)

7.Քննարկում «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» իրավական ուղեցույցի շնորհանդես Ընդունելություն համաժողովի մասնակիցների համար

Նշենք, որ «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 28-ին Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում-քննարկում, որտեղ ներկայացվեցին Հայոց ցեղասպանության ոլորտին առնչվող արդի մարտահրավերների համատեքստում առկա իրավական խնդիրները, ներկայացվեցին ծրագրի հիմնական ուղղությունները:

Նշվեց, որ ծրագիրի նպատակն է վեր հանել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը, հստակեցնել այն իրավական նորմերի շրջանակը, որոնք կիրառելի են Հայոց ցեղասպանության համար համապատասխան սուբյեկտներին պատասխանատվության կանչելու համատեքստում, վերլուծել համապատասխան միջազգային իրավական պահանջներ ներկայացնելու հնարավոր ձևերն ու եղանակները, ներկայացնել հիմնական եզրահանգումները շահագրգիռ անձանց եւ հաստատություններին:

Աղբյուրը` armscoop.com

Ղևոնդ Ալիշանի երկերը համացանցում

«Հայ մատենագրութեան թուանշային գրադարան»-ը կազմել է հայ մշակույթի երևելի այրերից մեկի՝ նշանավոր գրող, պատմաբան, բանաստեղծ, աշխարհագետ, բանահավաք, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանի (1820-1901) երկերի թվայնացված և առցանց տարբերակների ցանկը՝ համապատասխան հղումներով: 

Հայր Ղևոնդ Ալիշանի կենսագրությունը տե՛ս.
Սիմոն Երեմեան, Կենսագրութիւն Հ. Ալիշանի, Վենետիկ-Ս. Ղազար, 1902 (https://ia802608.us.archive.org/5/items/kensagrutiwnhal00eremgoog/kensagrutiwnhal00eremgoog.pdf)

————————–————–

Տեղագիր Հայոց Մեծաց կամ աշխարհագրութիւն Հայաստանի, Վենետիկ-Ս.Ղազար, 1853 
(http://digitale-sammlungen.ulb.uni-bonn.de/content/pageview/105837)
(html ձեւաչափ` http://www.digilib.am/digilib/?menu=10&wrk=1359&captn=14911&wrpg=0&aupg=0)
(pdf ձեւաչափ՝ http://www.digilib.am/digilib/?menu=10&wrk=1359&media=298&mediaPg=0&mediaZoo=400&wrpg=0&aupg=0)

Lettre d’Abgar ou histoire de la conversion des Édesséens par Laboubnia écrivain contemporain des Apôtres traduite sur la version arménienne du 5. siècle, Venise : Imprimerie mekhitariste de S. Lazare, 1868 
(http://digitale-sammlungen.ulb.uni-bonn.de/content/pageview/115285)

Յուշիկ հայրենեաց Հայոց, հատոր Ա-Բ, Վենետիկ-Ս.Ղազար, 1869-1870 
(html ձեւաչափ՝ http://www.digilib.am/digilib/?menu&wrk=373&wrpg=0&aupg=0)
(https://ia600407.us.archive.org/12/items/ShnorhaliEwParagayIwrshnorhaliAndHisTimes/Shnorhali.pdf)

Physiographie de l’Arménie, Seconde édition. Venise, 1870 
(http://digitale-sammlungen.ulb.uni-bonn.de/content/pageview/106532)

S. Théodore, le Salahounien : martyr arménien, Venise, MDCCCLXXII (1872) 
(http://digitale-sammlungen.ulb.uni-bonn.de/content/pageview/187718)
(https://ia902301.us.archive.org/30/items/bub_gb_0C4qf27xjgUC/gb_0C4qf27xjgUC.pdf)

Շնորհալի եւ Պարագայ իւր, Վենետիկ-Ս.Ղազար, 1873 
(http://digitale-sammlungen.ulb.uni-bonn.de/content/pageview/2378323)

ՇիրակՏեղագրութիւն պատկերացոյց, Վենետիկ-Ս.Ղազար, 1881 
(http://digitale-sammlungen.ulb.uni-bonn.de/content/pageview/242246)

Հայկական աշխարհագիտութիւն յարաբերութեամբ Աշխարհագրական համազգային երրորդ ժողովոյն եւ հանդիսին որ ի Վենետիկ, Վենետիկ-Ս. Ղազար, 1881 
(https://ia601408.us.archive.org/18/items/haykakanashkhar00alisgoog/haykakanashkhar00alisgoog.pdf)

Léon le magnifique, premier roi de Sissouan ou de l’Armenocilicie, Venise-St. Lazare, 1888 
(https://ia902305.us.archive.org/28/items/lonlemagnifique00alisgoog/lonlemagnifique00alisgoog.pdf)

ԱյրարատԲնաշխարհ Հայաստանեայց, Վենետիկ-Ս.Ղազար, 1890 
(http://digitale-sammlungen.ulb.uni-bonn.de/content/pageview/250426)

Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ-Ս.Ղազար, 1893 
(http://digitale-sammlungen.ulb.uni-bonn.de/content/pageview/668641)
(https://ia701209.us.archive.org/35/items/SisakanTeghagrutiwnSiwneatsAshxarhisisakanTopographyOfTheLandOf/Alishan_Sisakan.pdf)

L’Armeno-Veneto: compendio storico e documenti delle relazioni degli Armeni coi Veneziani, Primo Periodo. Secoli XIII-IV, Venezia-S. Lazzaro, 1893 
(https://ia802606.us.archive.org/6/items/larmenovenetoco00alisgoog/larmenovenetoco00alisgoog.pdf)

Աբուսահլ Հայ. Պատմութիւն եկեղեցեաց եւ վանորէից Եգիպտոսի, Վենետիկ, 1933 (երկրորդ հրատ.)
(http://www.digilib.am/digilib/?menu=10&wrk=1059&media=50&mediaPg=0&mediaZoo=400&wrpg=0&aupg=0)

Հայ-բուսակ կամ Հայկական բուսաբանութիւն, Վենետիկ-Ս.Ղազար, 1895 
(https://ia801407.us.archive.org/21/items/Haybusak/Haybusak.pdf)

Կամենից. Տարեգիրք Հայոց Լեհաստանի եւ Ռումենիոյ, հաւաստչեայ յաւելուածովք, Վենետիկ-Ս.Ղազար, 1896։ 
(html ձեւաչափ http://www.digilib.am/digilib/?menu=10&wrk=325&captn=10530&wrpg=0&aupg=0)
(pdf ձեւաչափ http://www.digilib.am/digilib/?menu=10&wrk=325&media=2&mediaPg=0&mediaZoo=400&wrpg=0&aupg=0)

Հայ-Վենետ, կամ յարընչութիւնք հայոց եւ վենետաց ի ԺԳ-Դ եւ ԺԵ-Զ դարս, Վենետիկ-Ս.Ղազար, 1896 
(pdf ձեւաչափ՝ https://ia601408.us.archive.org/11/items/hayvenetkamharn00alisgoog/hayvenetkamharn00alisgoog.pdf)
(html ձեւաչափ՝ http://www.digilib.am/digilib/?menu=10&wrk=1321&captn=-1&wrpg=0&aupg=0)

Աւետիք Պաղտասարեան, ընթերցող Տիգրանակերտցի,- «Բազմավէպ», 1897 
(http://www.digilib.am/digilib/?menu=10&wrk=1483&media=338&mediaPg=0&mediaZoo=400&wrpg=0&aupg=0

http://www.digilib.am/digilib/?menu=10&wrk=1484&media=339&mediaPg=0&mediaZoo=400&wrpg=0&aupg=0;

http://www.digilib.am/digilib/?menu=10&wrk=1485&media=327&mediaPg=0&mediaZoo=400&wrpg=0&aupg=0;

http://www.digilib.am/digilib/?menu=10&wrk=1486&media=328&mediaPg=0&mediaZoo=400&wrpg=0&aupg=0)


Sissouan ou l’Armeno-Cilicie. Description géographique et historique avec carte et illustrations. Venise – S. Lazare, 1899 
(http://digitale-sammlungen.ulb.uni-bonn.de/content/pageview/105958)

Հայապատում. պատմիչք եւ պատմութիւնք Հայոց, Վենետիկ-Ս.Ղազար, 1901։ 
(Հատոր Ա՝ https://ia902205.us.archive.org/32/items/hayapatumpatmut00alisgoog/hayapatumpatmut00alisgoog.pdf)
(Հատոր Բ-Գ՝ https://ia600501.us.archive.org/23/items/HayapatumPatmutiwnHayotsvolumes2And3/hayapatumvols2-3.pdf)

Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք Հայոց, Վենետիկ-Ս.Ղազար, 1910 
(https://ia601408.us.archive.org/35/items/HinHawatkKamHetanosakanKronkHayotstheAncientFaithOrPagan/alishan_hinhawatk.pdf)

Արշալոյս քրիստոնէութեան Հայոց, Վենետիկ-Ս.Ղազար, 1901 
(https://ia802609.us.archive.org/27/items/arshaloyskristo00alisgoog/arshaloyskristo00alisgoog.pdf)

[Զարդանկարք աւետարանի Մլքէ թագուհւոյ. ըստ ըղձից Հ. Ղ. Ալիշանի հրատարակեալ, 902-1902, Վենետիկ-Ս. Ղազար, 1902] 
(http://digitale-sammlungen.ulb.uni-bonn.de/content/pageview/3257545b)

Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան, Վենետիկ-Ս. Ղազար, 1904 
(https://ia700401.us.archive.org/12/items/ArmeniaBeforeBecomingArmenia/Alishan_HYKLH.pdf)

 Աղբյուրը` armscoop.com