Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաժողով

Բանակցության երևանյան կենտրոնը կազմակերպում է համաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում. պատմական արդարության վերականգնման ուղին»
6 դեկտեմբերի 2014թ., ժամը` 09:30 – 14:00
Արմենիա Մարիոթ հյուրանոց, «Արարատ» սրահ
Համաժողովին կմասնակցեն ակադեմիական, ցեղասպանագիտական ոլորտների և ՀՀ դիվանագիտական կորպուսի ակնառու ներկայացուցիչներ, որոնք կկիսվեն իրենց աշխատանքով և տեսակետներով երեք առանցքային հարցերի շուրջ` ճանաչում, հատուցում և իրականացվող դիվանագիտություն:
Համաժողովին մասնակցելու համար խնդում ենք գրանցվել այստեղ։
Տեղերը սահմանափակ են։
Աղբյուրը` armacad.blogspot.com

Ուսանողական գիտական նստաշրջան

Հարգելի՛ ուսանողներ, 2015թ. մայիսի 7-ին Վանաձորի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան:

Զեկուցումների թեմատիկան ազատ է:

Գիտական նստաշրջանին ներկայացված լավագույն զեկուցումները տպագրվելու են ՎՊՀ ՈՒԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում:

Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը, տպագրվող հոդվածին ներկայացվող պահանջները, ամբիոնի երաշխավորագրի ձևաթուղթը և մասնակցության հայտաձևը:

Հարվարդի համալսարանի բնապահպանության կենտրոնը հայտարարում է

Հարվարդի համալսարանի բնապահպանության կենտրոնը 2015 թվականի համար ունի 6 կրթաթոշակներ:

Բնապահպանական կենտրոնի կրթաթոշակակիրները երկու տարի շարունակ կաշխատեն իրենց ընտրությամբ ցանկացած ամբիոնի կամ կենտրոնի աշխատակիցների հետ՝ նոր իմացություն ու գիտելիք ստեղծելու ինչպես նաև համալսարանի տարբեր կենտրոնների կապն ամրապնդելու համար:  

Ցանկացած ոլորտում թեկնածուական աստիճան ունեցող կամ չունեցող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել:

Մանրամասները`  armacad.blogspot.com կայքում:

Ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլի մեկնարկը

Սիրելի՛ ուսանողներ,

2014թ. նոյեմբերի 29-ին` ժամը 14:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն լսարանում տեղի կունենա ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլը, որին հրավիրված են տնօրեն Ս. Առաքելյանը և ֆակուլտետների դեկանները:

Սիրով սպասում ենք ձեզ:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերություն

«100-ամյա լռություն» միջոցառումների շարք

«Միշտ երիտասարդ» ԵՀԿ-ն սկսում է «100-ամյա լռություն» խորագրով միջոցառումների շարք` նվիրված հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:

Միջոցառումների հիմնական նպատակը լինելու է երիտասարդների շրջանում հայոց Մեծ եղեռնի մասին ինֆորմացիայի տարածումը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Կլինեն տարաբնույթ միջոցառումներ, որոնցում ներգրավված կլինեն երիտասարդներ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից:

Միջոցառումները տեղի կունենան 2015 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին: Իսկ նախապատրաստական աշխատանքների մեկնարկը կտրվի ս.թ. նոյեմբերի երկրորդ կեսին. հենց այդ ժամանակ էլ ավելի մանրամասն կխոսենք բոլոր միջոցառումների մասին՝ ներկայացնելով ոլորտը, մասնակցության տարբերակները, ժամանակահատվածը և այլ մանրամասներ:

Նշենք նաև, որ յուրաքանչյուր երիտասարդ, երիտասարդական կազմակերպություն կամ ցանկացած այլ կառույց կարող է իր ներդրումն ունենալ «100-ամյա լռություն» նախագծի իրականացման մեջ` դառնալով մեր թիմի անդամ, որպես կամավոր կամ հնարավոր բոլոր միջոցներով աջակցելով կազմակերպչական աշխատանքներին: Բոլոր ցանկացողները կարող են լրացնել հայտը և ուղարկել մեզ:

Մենք կկապվենք բոլորի հետ աշխատանքները սկսելու նախօրեին:

Հարգանքներով՝ «Միշտ երիտասարդ» Երիտասարդական հասարակական կազմակերպություն:

Աղբյուրը` normitq.am