Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Արդյունավետ զարգացման մոդելի փնտրումը. սոցիալ-տնտեսական արդիականացման գործընթացի տնտեսաիրավական ասպեկտները հետխորհրդային տարածքում» թեմայով միջազգային գիտաժողով

2014 թ-ի նոյեմբերի 2-9-ը ԵՊՀ-ում կկայանա «Արդյունավետ զարգացման մոդելի փնտրումը. սոցիալ-տնտեսական արդիականացման գործընթացի տնտեսաիրավական ասպեկտները հետխորհրդային տարածքում» թեմայով միջազգային գիտաժողով:

Մասնակցության համար անհրաժեշտ է դիմում-հայտերը և հոդվածներն ուղարկելsorich@mail.ru էլ. հասցեին:

Դիմում-հայտերի ուղարկման վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է, իսկ հոդվածների ուղարկման վերջնաժամկետը՝ 30 նոյեմբերը:

Գիտաժողովի նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում, ժամը՝ 09:00-ին:

Կից ներկայցվում է նաև գիտաժողովի ծրագիրն ու օրակարագը:

Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել http://noik.org/ ինտերնետային կայքը:

Աղբյուրը` ysu.am

Փետրագնդակի մասնաճյուղային առաջնություն

 

2014թ. հոկտեմբերի 28-ին` ժամը 15:30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա փետրագնդակի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև հոկտեմբերի 25-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Կրթաթոշակային ծրագիր (Ռումինիա)

 

Ռումինիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջոցով ասպիրանտներին և գիտությունների թեկնածուներին 2015թ մարտի 1-ից «Եուջեն Իոնեսկու»-ի եռամսյա կրթաթոշակներ տրամադրելու մասին (Bourses-Eugen-Ionescu)։

Տվյալ կրթաթոշակները ստանալ ցանկացողները պետք է կապվեն Ռումինիայի պրոֆիլային համալսարանների հետ և վերջիններիս համաձայնությունը ստանալուց հետո մինչև 2015թ դեկտեմբերի 14-ը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գրասենյակ։

Տեղեկատվությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ էլ հասցեով.

http://www.auf.org/bureau-europe-centrale-et-orientale/appels-offre-regionales/bourses-eugen-ionescu-14-15-appel/

Աղբյուրը` www.edu.am

Սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն

2014թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 15:30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև հոկտեմբերի 25-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: