Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոյի հետ

2012թ.  հունիսի 7-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի նիստերի դահլիճում  տեղի կունենա հանդիպում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոյի հետ: Հանդիպմանը կարող են մասնակցել մասնաճյուղի աշխատակազմը և ուսանողները:

Մրցույթ ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների զբաղեցման համար

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է մրցույթ

  • Ընդհանուր տնտեսագիտության,
  • Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի

ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների զբաղեցման համար:

Ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին կարող են մասնակցել գիտությունների թեկնածուի /դոցենտի/ կամ դոկտորի /պրոֆեսորի/ գիտական աստիճան /կոչում/ ունեցող անձինք, ովքեր ունեն առնվազն հինգ տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ:
Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի վարիչի պաշտոնի հավակնորդների համար գիտական աստիճանի /կոչման/ առկայությունը պարտադիր չէ:

Հավակնորդները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անձնակազմի կառավարման բաժին պետք է ներկայացնեն.

  • դիմում տնօրենին,
  • կադրերի հաշվառման թերթիկ,
  • քաղվածք աշխատանքային գրքույկից,
  • համառոտ ինքնակենսագրություն,
  • գիտական /որակավորման/ աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեններ,
  • տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը,
  • տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև սույն թվականի հունիսի 24-ը:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անձնակազմի կառավարման բաժին:

Հասցեն` ք. Իջևան, ՈՒսանողական 3
Հեռ. (0263) 4-04-50

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2012թ. բակալավրատի առկա ուսուցման ընդունելություն

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2012թ. առկա ուսուցման ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա
  • Բնապահպանություն և բնօգտագործում
  • Պատմություն
  • Հայոց լեզու և գրականություն
  • Մանկավարժություն և հոգեբանություն
  • Անգլերեն լեզու և գրականություն
  • Ֆրանսերեն լեզու և գրականություն
  • Կիրառական արվեստ
  • Տնտեսագիտության տեսություն
  • Սերվիս

Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ:
Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին` այստեղ:

Ուսման տևողությունը 4 տարի է:
Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի դիպլոմ:

Փաստաթղթերն ընդունվում են ս/թ մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը, ժամը 18:00-ն:
Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 3:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (0263) 4-00-61, (093) 41-51-22, (093) 20-65-05 հեռախոսահամարներով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2012թ. մագիստրատուրայի առկա ուսուցման ընդունելություն

ՀՀ Կրթության և գիտության նախարարի 16.03.2012թ. № 01/18.1/2609-12 187-Ա/Ք հրամանով 2012-2013 ուսումնական տարվանից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվելու է կիրառական արվեստի մագիստրոսի պատրաստման կրթական ծրագիր: Մագիստրատուրա կարող են ընդունվել «Կիրառական արվեստ» մասնագիտության ընթացիկ տարվա շրջանավարտները և ՀՀ պետական և ըստ տվյալ մասնագիտության հավատարմագրված ոչ պետական բուհերի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող նախորդ տարիների շրջանավարտները:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (0263) 4-00-35 հեռախոսահամարով:

ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Բասկետբոլի մասնաճյուղային առաջնություն

Ի գիտություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների հայտնվում է, որ ս/թ

ապրիլի 11 -ից 14-ը

տեղի կունենա բասկետբոլի մասնաճյուղային առաջնություն: Մասնակցության և առաջնության հետ կապված մանրամասների համար դիմել մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ. Պողոսյանին` մինչև ս/թ
ապրիլի 10-ը:

 

ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԱՄԲԻՈՆ