Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանրապետական գիտաժողով

Հանրապետական գիտաժողով

2014 թ.-ի հոկտեմբերի 30-ին և 31-ին Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում տեղի է ունենալու հանրապետական գիտաժողով` նվիրված ինստիտուտի հիմնադրման 80-ամյակին:

Գիտաժողովի մասնակիցները կարող են`

  • Հանդես գալ զեկուցումով` առանց աշխատանքը տպագրելու,
  • Հանդես գալ զեկուցումով` աշխատանքը տպագրելով ԳՊՄԻ-ի «Գիտական տեղեկագիր» հանդեսի հոբելյանական համարում (բնագիտամաթեմատիկական ու տեխնիկական և հումանիտար ու հասարակական ուղղվածության երկու առանձին համարներում):

Առանց աշխատանքը տպագրելու գիտաժողովին մասնակցելու դեպքում հեղինակները պետք է ներկայացնեն աշխատանքի կես էջանոց հակիրճ տարբերակը` ամփոփման տեսքով:

Այն հեղինակները, ովքեր ցանկություն կհայտնեն, որ իրենց աշխատանքը տպագրվի, պետք է ներկայացնեն աշխատանքը մինչև 10 էջ, A4 ստանդարտ թղթերի վրա` առաջնորդվելով կից ներկայացված պահանջներով (տե’ս հավելված 1):

Հայտերը (տե’ս հավելված 2) ամփոփումների կամ հոդվածների հետ միասին անհրաժեշտ է մինչև սույն թվականի սեպտեմբերի 10-ը անձամբ կամ էլեկտրոնային փոստով ներկայացնել Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, հետբուհական և լրացուցիչ կրթության բաժին` գիտաժողովի պատասխանատու քարտուղար Արմենուհի Սարգսյանին:

Հասցե` ք. Գյումրի 3126, Պարույր Սևակի 4,

հեռ.` (094) 42 21 03, (095) 42 21 03, 0312 6 94 94,

 

Աղբյուրը` gspi.am

Ընդունող հանձնաժողովը տեղեկացնում է

Ընդունող հանձնաժողովը տեղեկացնում է

 

• Բանավոր և ներբուհական քննություններ հանձնող դիմորդները քննաթերթիկները կարող են ստանալ ս/թ հունիսի 25-ից 27-ը: Անձնագրի և ստացականի առկայությունը պատադիր է:

• Ավարտական փաստաթղթերի /ատեստատ, դիպլոմ/ բնօրինակների ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 10-ն է:

• 2014թ. առկա ուսուցման ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 15-ին:

Ի գիտություն դիմորդների

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2014թ. առկա ուսուցման ընդունելության երկրորդ փուլ հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
  • Քարտեզագրություն և կադաստրային գործ,
  • Պատմություն,
  • Հայոց լեզու և գրականություն,
  • Մանկավարժություն և հոգեբանություն,
  • Անգլերեն լեզու և գրականություն,
  • Ֆրանսերեն լեզու և գրականություն,
  • Կիրառական արվեստ,
  • Դիզայն (գեղար),
  • Տնտեսագիտության տեսություն,
  • Սերվիս:

Ընդունելության երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն

• Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները,

• օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

• նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված քաղաքացիները,

• նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները:

Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ

Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին` այստեղ:

Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը, ժամը 18:00-ն:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (0263) 4-00-50, (093) 41-51-22, (093) 20-65-05 հեռախոսահամարներով կամ գրել dimord.ysuib@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Բազեն հավաքագրում է նոր անդամներ

Բազեն հավաքագրում է նոր անդամներ

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի տեղի կունենա օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում։ 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող երիտասարդական հավաքում որոշակի փոփոխություններ են կատարվել ջոկատների կազմում։ «Բազե» հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացնում է, որ 2014-ին ավելացել են հասարակական կազմակերպությունների, լրագրողների, «Երկրապահ» կամավորականների միության «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության ջոկատները։

ԼՂՀ մեկ ջոկատին կավելանա նաև Արցախի պետական համալսարանի ջոկատը։
«Բազեում» այս տարի որոշակիորեն խստացվել են պահանջները։

Եթե նախկինում կարող էին մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդները, ապա 2014-ից մասնակիցների տարիքն իջեցվել է, և «Բազեին» կարող են դիմել 18-30 տարեկանները։

Եթե նախորդ տարիներին ջոկատի ղեկավարներին թույլատրվում էր մեկից ավելի անգամ մասնակցել հավաքին, ապա այդ հնարավորությունը ևս սահմանափակվել է։

Այս ամենը, ըստ Հովհաննես Գաբրիելյանի, արվել է, որպեսզի հնարավորինս նոր երիտասարդների կարողանան ներգրավել հավաքին։ Նա նաև տեղեկացնում է, որ արդեն 12 տարվա պատմություն ունեցող այս ծրագիրը սիրված, սպասված ու պահանջված է երիտասարդների կողմից. «Յուրաքանչյուր մասնակից այստեղ կարողանում է ոչ միայն ինքնադրսևորվել, չափել ուժերը տարբեր մրցույթներում, այլև ստանում է մեծ փորձառություն, դառնում է մի մեծ թիմի մասնիկը, թիմ, որի նպատակը համախմբումն է, միմյանց օգնելով՝ դեպի վերջնական նպատակին հասնելը։

Հավաքը նաև թիմային աշխատանքի մեծ փորձ է հաղորդում։ «Բազեն» լարված, դժվար պայքարի հարթակ է, որը նաև կոփում է երիտասարդներին»։

Անդրադառնալով լրագրողների ջոկատին՝ «Բազեի» ղեկավարը նշում է. «Լրագրողները կկարողանան ներսից ճանաչել հավաքը։ Թող մասնակցեն, տեսնեն հավաքի բոլոր առավելությունները, և եթե գտնեն թերություններ, թող տեղյակ պահեն, մենք էլ կփորձենք շտկել դրանք»։

Նշենք, որ ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում կձևավորվի 45 ջոկատ՝ յուրաքանչյուրում 9 անդամ։ Ընդհանուր առմամբ հավաքին այս տարի կմասնակցի շուրջ 500 երիտասարդ, ում սպասվում են հագեցած օրեր։

Մասնակիցներն ուժերը կչափեն մարզական ստուգատեսներում (լող, թենիս, ֆուտբոլ, շախմատ, հրաձգություն, բազկամարտ, սպորտլանդիա, վոլեյբոլ և այլն), մշակութային միջոցառումներում (երգ, պար, նորաձևություն), ինտելեկտուալ խաղերում։ Մրցելույթները կգնահատեն պրոֆեսիոնալ ժյուրին և համապատասխան ֆեդերացիաները ներկայացնող մրցավարները։

Սպասվում են նաև հանդիպումներ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ, տարբեր թեմաների շուրջ քննարկումներ, կինոդիտումներ։

Միջազգային տնտեսական համաժողով` Թբիլիսիում

Միջազգային տնտեսական համաժողով` Թբիլիսիում

Վրաստանի տեխնիկական համալսարանը՝ ս.թ. հոկտեմբերի 17-18-ին Թբիլիսիում կազմակերպում է երկրորդ միջազգային տնտեսական համաժողով (IEC 2014):

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը /էլփոստ-iec@gtu.ge /: 

Մասնակցության համար անհրաժեշտ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.iec.gtu.ge կայքէջը կամ կից ներկայացվող նյութերից: