Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԿՐԹԱՎՃԱՐ 2014

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԿՐԹԱՎՃԱՐ 2014

ՀՕՖ-ը «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր՝
ա) ընդունվել են.

Երևանի պետական համալսարանի հետևյալ ֆակուլտետներ`

• մաթեմատիկա և մեխանիկա,

• ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,

• ֆիզիկա,

• քիմիա,

• կենսաբանություն,

• միջազգային հարաբերություններ /քաղաքագիտություն, հանրային կառավարում/,

• սոցիոլոգիա /սոցիալական աշխատանք/,

• փիլիսոփայություն,

• հոգեբանություն /հոգեբանություն/,

• հայ բանասիրություն,

• ժուռնալիստիկա:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետևյալ ֆակուլտետներ`
• կառավարում,

• ֆինանսներ,

• կառավարման տեղեկատվական համակարգեր,

• հաշվապահական հաշվառում,

• ապահովագրական գործ:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետևյալ ֆակուլտետներ`
• կոմպյուտերային համակարգեր և ինֆորմատիկա,

• մաթեմատիկա,

• ընդերքաբանություն և մետալուրգիա:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետևյալ ֆակուլտետներ`
• ագրոբիզնես և շուկայաբանություն,

• Տնտեսագիտական,

• անասնաբուժական և անասնաբուժական բժշկագիտություն,

• ագրոնոմիկա:

բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով և ընդունվել վճարովի ուսուցման համակարգ,

գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,

դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:

«Մաթևոսյան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը.
Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո 2014թ. հուլիսի 14-ից օգոստոսի 1-ը ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• Դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից, բուհի ընդունելության հանձնաժողովից),

• Անձնագրի պատճենը,

• Միջնակարգ կրթության վկայականի պատճենը,

• Միասնական քննությունների գնահատականները,

• ՀՀ ԿԳ նախարարության բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի կամ ԲՈՒՀ-ի տեղեկանքը համապատասխան ֆակուլտետ ընդունվելու վերաբերյալ,

• Ընտանիքի սոցիալական անձնագրի պատճենը (առկայության դեպքում),

• Տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճենը:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն: Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:

Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.

1. Ներկայացված փաստաթղթերի քննում,

2. Ուսանողների տուն կատարված այցերի արդյունքների ամփոփում,

3. Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում:

Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ծրագրի համակարգող Էդուարդ Կարապետյանին (060) 52 66 60 հեռախոսահամարով:

Աղբյուրը` www.facebook.com/farusa

ԳԻՏԱԺՈՂՈՎ` «ԱՆՀԱՏԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ»

ԳԻՏԱԺՈՂՈՎ` «ԱՆՀԱՏԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ»

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնը և «Համաշխարհային պատմության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը կազմակերպում են գիտաժողով «ԱՆՀԱՏԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ» թեմայով:

Անհատի դերակատարության և պատմության ընթացքի վրա նրա ներգործության հարցը հումանիտար գիտությունների առանցքային խնդիրներից է: Պատմության տարբեր շրջափուլերում անհատների և նրանց սատարող հասարակական-քաղաքական ուժերի մշակած և փորձարկած ծրագերը դրսևորվում են տարբեր ներուժով և պատմության ընթացքի վրա ազդեցության աստիճանով: Անցումային դարաշրջաններում, երբ հանրույթը կանգնում է իր ապագայի ընտրության այլընտրանքների առջև, անհատների դերակատարությունը հույժ բարձր է: Ասվածը առավել քան կարևոր է արդի գլոբալացման համատեքստում:

Գիտաժողովի նպատակն է ապահովել ուսումնասիրության միջկրթանքային ընդգրկումը: Այն նախատեսվում է ոչ միայն երիտասարդ պատմագետների, այլև փիլիսոփաների, ընկերաբանների (սոցիոլոգների) մշակութաբանների, տնտեսագետների, քաղաքագետների, միջազգայնագետների համար:
Լավագույն զեկուցումները հրատարակվելու են առանձին ժողովածուով և էլեկտրոնային տարբերակով:

Գիտաժողովը տեղի կունենա 2014 թ. հունիսի 28-29-ը: Կարող են մասնակցել երիտասարդ հետազոտողներ, ասպիրանտներ, մագիստրատուրայի ուսանողներ և բուհերի բարձր կուրսերի ուսանողներ:

Անհրաժեշտ է մինչև 2014թ. հունիսի 15-ը մասնակցության հայտն ուղարկել armworldhistory@gmail.com էլ. փոստի հասցեին: Հայտի ձևը կարող եք ներբեռնել այստեղից կամ գիտաժողովի ֆեյսբուքյան խմբի փաստաթղթեր բաժնից:
Հարցերի դեպքում զանգահարել 091 69 23 20 հեռախոսահամարով:

Գիտաժողովի կազմկոմիտե՝ Լիլիթ Մինասյան, պատմ. գիտ. թեկ., դոցենտ, Դավիթ Թինոյան պատմ. գիտ. թեկ., դոցենտ, Ջուլիետա Կճանյան, ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ:

Աղբյուրը` armscoop.com

«Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ընդունելություն

«Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ընդունելություն

 

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի 2014 թ.-ի մայիսի 20-ից մեկնարկվելիք նոր ընդունելության շրջանակում «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցման համար հատկացվել է 3 տեղ, որից 1-ը՝ տարկետման իրավունքով:

Աղբյուրը` masters.armeniansgenocide.am

 

Ի գիտություն դիմորդների

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2014թ. առկա ուսուցման ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
  • Քարտեզագրություն և կադաստրային գործ,
  • Պատմություն,
  • Հայոց լեզու և գրականություն,
  • Մանկավարժություն և հոգեբանություն,
  • Անգլերեն լեզու և գրականություն,
  • Ֆրանսերեն լեզու և գրականություն,
  • Կիրառական արվեստ,
  • Դիզայն (գեղար),
  • Տնտեսագիտության տեսություն,
  • Սերվիս:

Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ: Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին` այստեղ: Ուսման տևողությունը 4 տարի է: Շրջանավարտներին տրվում էԵրևանի պետական համալսարանի դիպլոմ  Փաստաթղթերն ընդունվում են  ս.թ. մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը: Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (0263) 4-00-50, (093) 41-51-22, (093) 20-65-05 հեռախոսահամարներով կամ գրել dimord.ysuib@gmail.com էլեկտրոնային հասցեին:

 Ուշադրություն. Փաստաթղթերի ընդունման և ձևակերպման (1500 դրամ), ինչպես նաև յուրաքանչյուր ներբուհական քննության (1500-ական դրամ) համար նախատեսված գումարը պետք է վճարել «Արդշինինվեստբանկ»-ում բացված ԵՊՀ ԻՄ-ի հետևյալ հաշվեհամարին՝ 247610017094: Բանկում կատարած վճարման անդորրագիրը փաստաթղթերի հետ միասին ներկայացնել մասնաճյուղի ընդունող հանձնաժողով: