Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ավարտական աշխատանքների նախապաշտպանություն

Հայտնում ենք  “Կիրառական արվեստ”  մասնագիտության բակալավրի  4-րդ կուրսի ուսանողներին, որ 2014թ. ապրիլի 26-ին` ժամը  11:00 – ին, Դեկորատիվ  կիրառական արվեստի ամբիոնում տեղի կունենա ավարտական աշխատանքների  նախապաշտպանություն:

Ղեկավար դասախոսների, 4-րդ կուրսեցիների, ֆակուլտետի գեղխորհրդի անդամների մասնակցությունը պարտադիր է :

 Գեղխորհուրդ

Հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտա­ժողով

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը 2014 թվականի ապրիլի 25-ից 26-ը կազմակերպում է լեզվաբանության հիմնախնդիրներին նվիրված հանրապետական գիտաժողով, որը նվիրվում է հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին: 

Հայ գիտական բարբառագիտության հիմնադրման

100-ամյակին նվիրված հանրա­պե­տա­կան

գիտական նստաշրջանի ծրագիր

Ժամը 10: 30, սրահ  28

Բացման խոսք` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյան

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վարդան Ալեքսանյան

 Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վաչագան Ավագյան

 Գիտաժողովի քարտուղար Գարիկ Մկրտչյան 

 

Ժամը 11: 00, սրահ` 28 

Նիստի նախագահ` Վիկտոր Կատվալյան

 

Բարբառագիտություն

 1. Վիկտոր Կատվալյան (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)

Խոսվածքային առանձնահատկությունները Բայազետի բարբառում

2. Հասմիկ Խաչատրյան (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)

Դիտարկումներ տուն և տնտեսություն իմաստային դաշտն արտացոլող բառանվանումների շուրջ  

3. Ջեմմա Բառնասյան (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)

Արարատյան բարբառի Լոռու խոսվածքի դերանունները (իմաստագործառական քննություն)

4. Լուսինե Ղամոյան (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)

Առօրյա խոսքում գործածվող օտար բառերի և դրանց հայերեն համարժեքների խնդիրը

5.Մերի Սարգսյան (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)

Որոշ դիտարկումներ Երևանի խոսակցական լեզվի հասարակական տարբերակվածության վերաբերյալ  

6.    Անահիտ Քարտաշյան (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)

Երևանի խոսակցական լեզվի հնչյունական առանձնահատկությունները

7.    Գարիկ Մկրտչյան (ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)

Լեհահայ բարբառի ընդհանուր բնութագիրը

 

Ժամը 11: 00, սրահ` 50 

Նիստի նախագահ`Նարինե Դիլբարյան

 

Հատկանվանագիտություն, համեմատական քերականություն, ոճագիտություն

 1.    Նարինե Դիլբարյան (Երևանի պետական համալսարան)

Հայկական բնականունների կառուցվածքը

2.    Անի Վարդանյան (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)

Ֆրեդերիկ Կորտլանդի հայերենագիտական ուսումնասիրությունները

3.    Ջեննի Թամարյան (Երևանի պետական համալսարան)

Վրացերենը Հ. Աճառյանի  «Արմատական բառարան»-ում

4.    Արսեն Հարությունյան  (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ)

Փոխառյալ բառերը Ս. Էջմիածնի  միաբանական գերեզմանոցի  

տապանագրերում

5.    Վլադիմիր Պողոսյան (Երևանի պետական համալսարան)

Մակարավանքի վիմագրերի անձնանունները և նրանց ծագման հարցը

6.    Ալետա Հակոբյան, Նորայր Պողասյան (Երևանի պետական համալսարան)

Տավուշի մարզի Արճիս գյուղի ավանդություններն ու մանրատեղանունները

7.    Մերի Հովհաննիսյան (Երևանի պետական համալսարան)

Բարբառային բառերի ոճական արժեքը Տերյանի չափածոյում

Ժամը 11: 00, սրահ` 51 

Նիստի նախագահ`Էսթեր Խեմչյան

 Հայ բանահյուսություն, միջին հայերեն

1.    Էսթեր Խեմչյան (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ)

Տավուշի ասույթաբանական բանահյուսությունը (ըստ 1970-90-ական թթ. հավաքած նյութերի)

2.    Արմեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ)

Համանունհարանունային դրսևորումները անեկդոտ զվարճախոսություններում

3.    Մարինե Խեմչյան (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ)

Նվիրատուն և խորհրդատուն Տավուշի հեքիաթներում

4.    Եվա Զաքարյան (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ)

Շնորհի ստացման մասին ժողովրդական պատկերացումները  (ըստ հայկական հեքիաթների նյութի)

5.    Հասմիկ Թադևոսյան (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)

Անկատար դերբայի բարբառային կիրառությունները 17-րդ դարի բժշկարաններում

6.    Հասմիկ Վանյան (Երևանի պետական համալսարան, Ւջևանի մասնաճյուղ)

«Սասնա ծռեր» և «Շահնամե»

7.    Խաչիկ Հարությունյան  (Երևանի պետական համալսարան)

Հայկական ձեռագիր հիշատակարանի պատմությունը. սկզբնավորումը և զարգացումը   

 

 Զեկուցման տևողությունը` 15 րոպե

Ժամը 15: 00, սրահ`  28

Նիստի նախագահ`Սամվել Առաքելյան

Լիագումար նիստ և գիտաժողովի փակում, ելույթներ:

Միացե՛ք Ջահերով երթին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բոլոր ուսանողական, երիտասարդական, քաղաքական, հասարակական կազմակերպություններին կոչ է անում միանալ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:

Կոչ ենք անում հանդես բերել միասնություն և տեր կանգնել հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներին։

Երթի մեկնարկը՝ Ազատության հրապարակից ապրիլի 23-ին՝ ժամը 19:30-ին։

Հավաք-քննարկում` «Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց» թեմայով

«Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը «Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց» թեմայով 2014թ. ապրիլի 22-ին ժամը 14:00 -ին կազմակերպում է հավաք-քննարկում: Միջոցառմանը մասնակցելու են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողությունը, ՀՀ ՊՆ սպաներ, ժամկետային զինծառայողներ և ազատամարտիկներ:

Զեկուցումների թեմաները`

  • Ազգային բանակը որպես ցեղասպանության սպառնալիքի կանխարգելման գործոն.
  •  Սփյուռքը և արցախյան գոյամարտը. ցեղասպանությունից փրկված արևմտահայության ժառանգների պայքարը արցախյան պատերազմում.
  •  Հայ ժողովրդի նորօրյա հաղթանակների հոգեբանական դերն ու նշանակությունը ցեղասպանությունից տասնամյակներ անց.
  •  Թուրքիայի դերակատարությունը հայ -ադրբեջանական կոնֆլիկտի ընթացքում.

Հավաք-քննարկումը անց է կացվելու մասնաճյուղի մեծ դահլիճում`  դասախոսության և հարց ու պատասխանի ձևով:

Մասնակցել ցանկացողներն իրենց տվյալները կարող են ուղարկել acdp.ngo@yandex.com էլ. փոստին:

ԿԱԶՄ. ԽՈՒՄԲ

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է գրադարանի վարիչ Նելլի Ստեփանյանի ծննդյան տարեդարձը` մաղթելով քաջառողջություն, հաջողություն և անսպառ եռանդ: