Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Օրենսդրական հաստատությունների մասնագետների ծրագիր

Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը հրավիրում է երիտասարդ օրենսդրական ոլորտի մասնագետներին ներկայացնելու օնլայն դիմումի հայտ մինչեւ 2014թ. ապրիլի 3-ը:
PFP-ն հնարավորություն է ընձեռում խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական կրթության հաստատություններում, քաղաքացիների շահերի պաշտպանության միություններում, քաղաքական կուսակցություններում կամ ընտրական գործընթացը վերահսկող կազմակերպություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական եւ/կամ քաղաքականության մշակման գործընթացում: Ծրագրի մասնակիցները կլինեն PFP-ի ավելի լայն խմբի մաս, միանալով այլ երկրների մասնակիցնեին: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու ԱՄՆ-ի պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:
PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝
  • ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական գործընթացներին
  •  կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին,
  • ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ
  • ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու:
PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգից վեց շաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում: Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն 2014թ. աշնան ծրագրի մասնակիցներ ԱՄՆ-ում կլինեն սեպտեմբերի 29-ից մինչեւ նոյեմբերի 8-ը: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ թոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝
  • լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ բնակիչ
  • ունենան առնվազն բակալավրի կամ ավելի բարձր աստիճան
  • դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան
  • ցուցաբերեն առաջնորդելու եւ համագործակցելու հմտություններ:
  • ունենան համապատասխան աշխատանքային փորձ եւ մտադրություն աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական եւ հասարակական սեկտորում
  • տիրապետեն անգլերենին: PFP մրցույթի առաջին փուլն անցնելու դեպքում մասնակիցների համար կանցկացվի TOEFL թեստ, եթե դիմորդը նախկինում չի հանձնել եւ չի կարող ներկայացնել TOEFL-ի (paper based) 500 միավորից բարձր կամ IBT TOEFL-ի 60 միավորից բարձր թեստի կամ դրանց համարժեք անգլերենի այլ թեստերի (օրինակ IELTS թեստի 6 միավորին) արդյունքները:
PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները  պետք է մինչև 2014թ. ապրիլի 3-ը ներկայացնեն
օնլայն դիմում՝ https://ais.americancouncils.org/pfp
Ծրագրին դիմելու գործընթացի եւ մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ PFP ծրագրի վեբ կայքից  http://professionalfellows.americancouncils.org/ կամ կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ PFP ծրագրի պատասխանատու Նանե Աբրահամյանին ստորեւ նշված հասցեով կամ pfp@americancouncils.am էլ-փոստի հասցեով:

Աղբյուրը` armacad.blogspot.com

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործնական մեկնաբանություններն առցանց

www.e-lawyer.am տվյալների էլեկտրոնային բազան «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» (ELL PARTNERSHIP) իրավաբանական գրասենյակի հերթական նախագծերից մեկն է, որը նպատակ ունի էլեկտրոնային բազաների միջոցով մասնագիտական լսարանին ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության առավել կարևոր իրավական ակտերի առանձին նորմերի գործնական մեկնաբանությունները՝ հիմնված ՀՀ վճռաբեկ դատարանի, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների վրա:

Առաջին հրապարակումը վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործնական մեկնաբանություններին, որը 2013թ-ին տպագրվեց և արդեն մի քանի ամիս անց գրախանութներից ամբողջությամբ վաճառվեց:
Հայկական իրականությունում իր տեսակի մեջ աննախադեպ այս աշխատանքը նվիրված է հայկական պետականության համար ամենից կարևոր արժեքներից մեկի զարգացմանը` մասնավոր իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման, դրա շուրջ ձևավորված ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային բնույթ ունեցող որոշումների վերլուծությանը և հետևաբար` մասնավոր հարաբերությունները կարգավորող իրավական առանձին դրույթների կարգադրագրի առավել հստակ պատկերացմանը:
Քաղաքացիական հարաբերությունների կարգավորման համակարգ կազմող և համալիր այս հետազոտությունը կատարվել է հեղինակի կողմից հինգ տարիների ընթացքում, որի ընթացքում նա աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում և անմիջականորեն ներգրավված է եղել Վճռաբեկ դատարանի վերլուծական աշխատանքներում, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում զբաղվել է գիտակրթական աշխատանքներով: Սա ավելի է ընդգծում և բարձրացնում աշխատանքի թե՛ տեսական, թե՛ գործնական արժեքը:
Եվ իրականում. այսօր դժվար թե գտնվի մեկ հաջողակ փաստաբան, ով իր դատական ներկայացուցչությունները իրականացնելիս, գործի փաստական և իրավական հիմքերը ներկայացնելիս կամ դատավորը գործն ըստ էության լուծող դատական ակտ ընդունելիս չփորձի հիմնվել նախկինում ընդունված դատական ակտերի եզրահանգումների վրա` դրանով իսկ նպաստելով միատեսակ հարաբերությունների միևնույն եղանակով կարգավորման ապահովմանը:
Մինչև հեղինակի կողմից այս աշխատանքի կատարումը հայկական իրականությունում բացակայում էր որևէ ամբողջական հետազոտություն, որ կփորձեր մեկտեղել ՀՀ վճռաբեկ դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի և Դատարանների նախագահների խորհրդի որոշումները և դրանք օգտագործել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հիմնական դրույթների տեսագործնական մեկնաբանությունն իրականացնելու համար:
Այս հետազոտությունը յուրաքանչյուր փաստաբանի, դատավորի և առհասարակ` իրավաբանի գրադարանի անբաժան և ամենից շատ օգտագործվող մասն է կազմելու:
Աշխատանքի հեղինակն է ի.գ.թ., փաստաբան Գոռ Թորոսյանը, խմբագիրը՝ ի.գ.թ., փաստաբան Տարոն Վ. Սիմոնյանը:
Գործընթացում են գտնվում նաև ՀՀ այլ օրենսգրքերի և օրենքների գործնական մեկնաբանությունները:
Գործընկերությունը համախմբում է Հայաստանի և արևմտյան առաջավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանած երիտասարդ և փորձառու իրավաբան գիտնականների և փաստաբանների, ովքեր զբաղվել և զբաղվում են իրավաբանությամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում:
Գործընկերության և դրա անդմաների գործունեությունը բխում է «Ընդարձակելով ազատության սահմանները» կարգախոսից, ինչը վերաբերելի է դառնում նաև սույն կայքի շրջանակներում Գործընկերության հետ համագործակցող անձանց:
Գործընկերությունը համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան իրավաբան գիտնականների, հետազոտական հիմնարկների, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ֆիզիկական անձանց և առևտրային կազմակերպությունների հետ:
Աղբյուրը` armscoop.com

ՉԻՆԱՐԵՆԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ

Երևանի Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի «Ասիական կենտրոն» բաժինը հայտարարում է սկսնակների համար չինարենի անվճար դասընթացի մեկնարկի մասին:

Տևողությունը կլինի 2 ամիս:

Գրանցվել կարող են բոլոր ցանկացողները:

Գրանցման վերջնաժամկետը` 2014թ. մարտի 31:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել Երևանի Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի թիվ 21 գրադարան-մասնաճյուղում` որպես ընթերցող (անձնագիր կամ ծննդյան վկայական, 1 լուսանկար` 3×4 չափսի) և լրացնել գրանցման հայտ (այն կարող եք գտնել հետևյալ էլ. հղմամբ կամ «Ասիական կենտրոն» բաժնում):

Անչափահաս ընթերցողները առաջին անգամ գրադարան պետք է այցելեն ծնողներից որևէ մեկի ուղեկցությամբ:

Գրանցման ժամկետը՝
Սկիզբ՝ 17/03/2014
Ավարտ՝ 31/03/2014

№21 Գրադարանմասնաճյուղ – Ասիական Կենտրոն
քԵրևան, 0019, Բաղրամյան 20/5
Հեռ.՝ (010) 580-173; (077) 892-829
Էլփոստ՝ asiancenteryerevan@gmail.com 
www.facebook.com/asiancenteryerevan

 

Աղբյուրը` armscoop.com

ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան կայցելի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, Հունաստանի դեսպան Իոաննիս Թայիսը, Շվեդիայի թագավորության գործերի հավատարմատար Մարտինա Քուիքը, ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության հարցերի պատասխանատու Անահիտ Ազատյանը և պատվիրակության աշխատակից Բեն Քենարդը ԵՄ պատվիրակության մարզային  այցերի շրջանակներում մարտի 28-ին ժամանելու է Իջևան:

Այցի ընթացքում դեսպան Հրիսթեան հանդիպելու է Տավուշի մարզպետի, Իջևանի քաղաքապետի, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ:

Ժամը 14:00-ին դեսպանը  հանդիպելու է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողների հետ՝ ՀՀ-ում ԵՄ գործունեության և Արևելյան գործընկերության մասին  մեկ ժամ տևողությամբ դասախոսություն կարդալու, ներկաների հարցերին պատասխանելու  նպատակով:

Դասախոսությունը կլինի անգլերեն լեզվով: Հայերեն թարգմանությունը կապահովի պատվիրակությունը, որը նաև բոլոր  ցանկացողներին կտրամադրի Եվրամիության մասին գրականություն:

Դպրոցական օլիմպիադայի արդյունքները