Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Դպրոցական օլիմպիադայի արդյունքները

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ՍԼՈՎԱԿԻԱ)

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը 2014 թվականին իրականացնում է փոխանակման ծրագիր, որին կարող են մասնակցել նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի ուսանողները, ասպիրանտները, դասախոսները, գիտաշխատողները և նկարիչները:

Ծրագրի տևողությունը՝ 1-ից 12 ամիս է:

Ցանկացողները պետք է գրանցվեն www.scholarships.sk կայքէջում մինչև ս.թ. ապրիլի 30-ը:

Աղբյուրը` www.edu.am

«ԱՐՏ-ՖԵՍՏ» երկրորդ երիտասարդական հանրապետական բաց փառատոն

ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը 2014թ. մայիսին մեկնարկում են «ԱՐՏ-ՖԵՍՏ» երկրորդ երիտասարդական հանրապետական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով:

«ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնը ընդգրկում է արվեստի մի քանի տեսակներ՝ Թատերական արվեստ, Կինոարվեստ, Կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): Փառատոնին կարող են մասնակցել 16-35 տարիքային սահմանում գտնվող քաղաքացիներ: «ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնը կրում է ներկայացուցչական-մրցութային բնույթ: Փառատոնի նպատակն է երիտասարդ ստեղծագործողների համար ստեղծել ինքնադրսևորվելու, սեփական ստեղծագործությունները ներկայացնելու հնարավորություն` ձևավորելով համագործակցության նորանոր շրջանակներ: Ցուցադրություններից հետո արվեստի յուրաքանչյուր տեսակից ընտրվում է մեկ ոսկե, երկու արծաթե, երեք բրոնզե մրցանակակիր: Ստեղծագործությունները գնահատում է տվյալ ոլորտի մասնագիտական հանձնախումբը:

Մասնակցության հայտ լրացնելու համար անհրաժեշտ է us.tatron@gmail.com էլ. փոստին ուղարկել նամակ “ցանկանում եմ մասնակցել” գրառումով, որից հետո, Ձեր էլ. փոստին կուղարկվի հայտի ձևաչափ: Հայտը լրացնելուց և նույն՝ us.tatron@gmail.com հասցեին ուղարկելուց հետո, Ձեզ կտեղեկացնեն մասնակցության մասին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2014 թ. ապրիլի 10-ը ներառյալ։ ք. Երևան, Ամիրյան 26, ԵԹԿՊԻ Ուսումնական թատրոն: Հարցերի դեպքում զանգահարել 010-53-09-73, 099-53-09-73

Աղբյուրը` tatron.info

Գիտական զեկուցում

2014թ. մարտի 26-ին` ժամը 13:30-ին,  տեղի կունենա Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Նարինե Դավթյանի  գիտական զեկուցումը «μ21 պարամետրի վերին գնահատականը համասեռ գրաֆների համար» թեմայով:

  Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն

Միջազգային ամառային ակադեմիա Քոբլենց-Լանդաու համալսարանում

Քոբլենց-Լանդաու համալսարանը 2014թ․ սեպտեմբերի 8-ից 21-ը կազմակերպում է «Spatial Ecotoxicology and Ecotoxicological Risk Assessment» թեմայով Միջազգային ամառային ակադեմիա։ Դասընթացը նախատեսված է երիտասարդ գիտնականների համար։

Ամառային ակադեմիան հիմնվել է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական օժանդակությամբ։

Դիմելու վերջնաժամկետը 2014թ․ ապրիլի 15-ն։

Մանրամասն տեղեկություններ անգլերենով կարող եք ստանալ նշված հղումներով․

Աղբյուրը` eriwan.diplo.de