Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մրցույթներ միջպետական համաձայնագրերի շրջանակներում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակներում հայտարարում է մրցույթներ 2014-2015 ուսումնական տարում  Բուլղարիայի,  Ռումինիայի,  Լեհաստանի,  Վրաստանի,  Հորդանանի,   Չինաստանի,  Ռուսաստանի Դաշնության  բարձրագույն ուսումնական հաստատություններում  բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար:

Աղբյուրը` edu.am

Ինտելեկտուալ մրցույթ

ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնը ապրիլի 3-ին՝ ժամը 13:00-ին, կազմակերպում է «Ինտելեկտուալ մրցույթ»: Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է կազմեն 5 հոգուց բաղկացած խմբեր և լրացնեն հայտը: Մրցույթին մասնակցել կարող են 14-30 տարեկան անձինք:

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերի անդամները կստանան պատվոգրեր, իսկ առավելագույն միավորները հավաքած թիմի անդամները՝ պատվոգրեր և «Գիտելիքների շտեմարաններ»:

Հայտերն ընդունվում են ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում (հասցե՝ ք. Իջևան, Անկախության 9 (նախկին Ջրմուղկոյուղու հարևանությամբ) կամ էլ. փոստով՝ hehtavush@gmail.com:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մարտի 30-ը:

«Գնահատում և վարձատրություն. փոփոխման ռազմավարություն» խորագրով ուսումնական ծրագիր

Միացյալ Թագավորության (UK) Միջազգային Հանրային Կառավարման գրասենյակը հրավիրում է մասնակցելու 2014 թվականի սեպտեմբերի 15-ից 26-ը Լոնդոնում կայանալիք «Գնահատում և վարձատրություն. փոփոխման ռազմավարություն» խորագրով ուսումնական ծրագրին:

Ծրագրին կարող են մասնակցել կենտրոնական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, առողջապահության, սոցիալական, կրթական կամ արդարադատության ոլորտներում աշխատանքային փորձ ունեցող անձինք:

Ծրագրի մասնակցության արժեքի, ժամանակացույցի, և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ` այցելելով www.public-admin.co.uk կայքէջը:

Գերմանիայի Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը

Գերմանիայի Բունդեսթագը` Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ միասին, երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող համալսարանական շրջանավարտներին 5 ամսով հրավիրում է Բեռլին՝ մասնակցելու Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագրին: Շուրջ 15 շաբաթների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու գերմանական խորհրդարանական համակարգին և գործնական փորձ ձեռք բերելու խորհրդարանական աշխատանքի բնագավառում: Բացի այդ, կրթաթոշակակիրները ամառային ուսումնական կիսամյակի ընթացքում կհանդիսանան Հումբոլդտի համալսարանի ունկնդիրներ և հնարավորություն կունենան մասնակցելու Ազատ համալսարանի և Տեխնիկական համալսարանի դասախոսություններին և ուսումնական միջոցառումներին:

Ծրագիրը նպատակ ունի խթանել և ամրացնել մասնակից երկրների հարաբերությունները Գերմանիայի հետ:

Ծրագիրը տևում է 2015թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2014թ. հունիսի 30-ը:

Մասնակցության նախադրյալները`

·     հայկական քաղաքացիություն

·     հաջողությամբ ավարտված համալսարանական կրթություն (բակալավր, դիպլոմ, մագիստրոս, պետական քննություն կամ ասպիրանտուրա): Բարձրագույն կրթության մասին ապացույցը հիմնավորված դեպքերում կարող է ներկայացվել մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը:

·     գերմաներենի շատ լավ իմացություն

·     մասնագիտական նպատակներ` պետական ծառայություն կամ այլ գործունեություն սեփական երկրի հասարակական ոլորտում (լրատվամիջոցներ, կուսակցություններ, միություններ, բուհեր և այլն)

·     տարիքային սահմանափակումը՝ դիմել կարող են այն անձինք, ովքեր ծնվել են 1985 թվականի մարտի 1-ից հետո:

Խնդրում ենք ուղարկել լիարժեք մրցույթային փաստաթղթերը էլեկտրոնային փոստով` մեկ փաստաթղթով, որի անունը պետք է բաղկացած լինի Ձեր ազգանունից և անունից (օրինակ` Poghosyan-Poghos), հետևյալ էլեկտրոնային հասցեին`

info@eriwan.diplo.de

Հարցերի դեպքում կարող եք դիմել՝

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ

Հայաստան, Երևան 0025, Չարենցի փ. 29

Հեռ.` (00374 10) 52 32 79

Ֆաքս` (00374 10) 52 47 81

Աղբյուրը` www.eriwan.diplo.de

Լուսանկարչական մրցույթ` «Ինքնություն» խորագրով

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի հետ համատեղ հայտարարում է լուսանկարչական մրցույթ «Ինքնություն» խորագրով։ Մրցույթը մաս է կազմում «Բազմատարր ինքնություն, բազմակի թևե՞ր» միջոցառումների շարքի, որը տեղի է ունենում ս.թ. փետրվարի 15-ից ապրիլի 12-ը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի Օրեր 2014-ի շրջանակներում։

Photoմրցույթին մասնակցելու համար՝

Ուղարկե՛ք ձեր նկարը jpg ձևաչափով (300 dpi) մինչև ս.թ. մարտի 25-ը հետևյալ հասցեով՝ identites2014[at]gmail.com
Պետք է կցված լինեն նաև հետևյալ տեղեկությունները.
-Լուսանկարչի անունը, ազգանունը և տարիքը
-Լուսանկարի ամսաթիվը/վայրը
-Լուսանկարի վերնագիրը (ֆրանսերենով կամ հայերենով)
-Լուսանկարի վերաբերյալ փոքրիկ բացատրություն (նախադասություն կամ փոքրիկ տեքստ)

Մրցույթը բաց է բոլորի համար։

Թումանյան 24, 0001 Երևան
Հեռ.՝ 010 58 40 32
Էլ.փոստ՝ kasaam[at]kasa.am

Շահումյան 69, 3101 Գյումրի
Հեռ.՝ 0312 5 65 28
Էլ.փոստ՝ kasa.gumri[at]kasa.am

Մոսկովյան 5, 0001 Երևան
Հեռ.՝ 010 54 66 99
Էլ.փոստ՝ communication[at]alliancefr.am

Աղբյուրը` kasa.am