Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Միջազգային ամառային ծրագիր Պրահայում

Հետաքրքրվա՞ծ եք կարիերայով միջազգային հարաբերություններում: Ուզու՞մ եք քննարկել ժամանակակից բարդ հիմնախնդիրները բազմակողմ ակադեմիական միջավայրում:

Ծրագրու՞մ եք այցելել Պրահա` Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Եթե պատասխանեցիք «Այո» վերոհիշյալ բոլոր հարցերին, ապա  «American Institute on Political and Economic Systems» կամ  պարզապես «AIPES» ծրագիրը Ձեզ համար է: Դարձե՛ք անփոխարինելի գլոբալ աշխատաշուկայում և ուսումնական միջավայրում՝ ստանալով անգնահատելի միջազգային փորձ այս ամառվա ընթացքում:

«Ամերիկյան ուսումնառության հիմնադրամը» (The Fund for American Studies TFAS) կազմակերպում է  միջազգային ակադեմիական ծրագրեր ավելի քան 20 տարի: Հիմնական նպատակն է ապահովել ճշգրիտ ակադեմիական փորձ, խթանել երկխոսություն, որը սահմաններ չի ճանաչում և ստեղծել ապագա պատասխանատու առաջնորդների համաշխարհային ցանց:

«AIPES»-ը բացառիկ ծրագիր է, որը միավորում է մոտ 120 ուսանողների Հյուսիսային Ամերկայից, Եվրոպայից, Մերձավոր արևելքից, Հյուսիսային Աֆրիկայից և Կենտրոնական Ասիայից` ուսումնասիրելու քաղաքական փիլիոսոփայության, քաղաքական տնտեսագիտության և կոնֆլիկների կառավարման հետ առնչվող հիմնարար խնդիրները: «AIPES»-ում ներկայացված ազգությունների, կրոնների և մշակույթների լայն շրջանակը  մասնակիցներին հնարավորություն է տալիս շփվելու, սովորելու և հաղորդելու իրենց փորձն այնպիսի ձևով, որը կնպաստի իրենց կրթական և մասնագիտական զարգացմանը:

«TFAS»-ի համապարփակ փաթեթն ընդգրկում է ակադեմիական կրեդիտներ Charles University-ում, որը Եվրոպայի ամենահին և ամենահեղինակավոր համալսարաններից է և հիմնադրամի գործընկերը` սկսած 1993թ.-ից, ինչպես նաև օթևանը, հիմնական սնունդը, մի շարք հեղինակավոր հրավիրված խոսնակների հետ հանդիպումներ, մշակութային ու սոցիալական միջոցառումներ և մասնագիտական զարգացման ու կապերի հաստատման հնարավորություններ:

«AIPES»-ն ավարտող ուսանողները դառնում են «TFAS»-ի 13.000 շրջանավարտների համաշխարհային ցանցի մի մասը: «TFAS»-ի շրջանավարտների` ապրելիս և աշխատելիս,  կարող եք հանդիպել աշխարհի ամենահետաքրքիր քաղաքներում` ներառյալ Վաշինգտոնը, Նյու-Յորքը, Փարիզը, Լոնդոնը, Բեյրութը, Հոնկոնգը, Բուենոս Այրեսը, Սանտիագոն և այլն: Մեր ծրագրերի շրջանավարտները կարողանում են օգտագործել այս մեծ ծանոթությունների ցանցը, որը դռներ է բացում բազում հեղաշրջիչ հնարավորություննների համար աշխարհի տարբեր անկյուններում:

Միացե՛ք մեզ ամռանը այս եզակի ծրագրի շրջանակներում` սովորելու Եվրոպայի պատմական կենտրոններից մեկում` գեղեցիկ Պրահայում:

2014թ.-ի ծրագիրը տեղի ունենա հուլիսի 12-ից օգոստոսի 4-ը:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք այստեղ:

Աղբյուրը` armscoop.com

Լուսանկարների մրցույթ` «Կրթություն առանց սահմանների» խորագրով

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Կրթություն առանց սահմանների» խորագրով լուսանկարների մրցույթ:

Լուսանկարները կարող են արտացոլել կրթության ոլորտի ցանկացած թեմա /կրթության իրավունք, կրթության հասանելություն և մատչելիություն, կրթություն և աշխատանք, կրթություն և նորարարություն, և այլն/։

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել անսահմանափակ քանակությամբ լուսանկարներ: Լուսանկարները պետք է ունենան վերնագիր/հակիրճ նկարագիր:

Բոլոր լուսանկարները կներկայացվեն ցուցահանդեսի ժամանակ։ Լավագույնները կպարգևատրվեն։

Լուսանկարները կարող եք ուղարկել espaces@kasa.am հասցեով՝ նամակի թեմա/վերնագիր նշելով Photo Contest բառը, կամ ներկայացնելով ք. Երևան, Նալբանդյան 29, բն 36. հասցեով /հեռ.` (010) 54-18-44/։

Տպագիր նկարները պետք է լինեն A3 ձևաչափի։ Կցված նկարը անհրաժեշտ է վերնագրել Ձեր անուն, ազգանունով։ Լուսանկարների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է:

Մրցույթը բաց է բոլորի համար։

Աղբյուրը` youthcanal.do.am

Դպրոցականների օլիմպիադա

2014թ մարտի 15-ին`  ժամը 11:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անց է կացվելու դպրոցականների օլիմպիադա:

Օլիմպիադան կանցկացվի հետևյալ հանրակրթական առարկանների գծով`

  • մաթեմատիկա,
  • մարդու իրավունքներ և ժողովրդավարություն,
  • ֆիզիկա,
  • հայոց լեզու և գրականություն,
  • քիմիա,
  • ռուսաց լեզու,
  • ինֆորմատիկա,
  • անգլերեն,
  • կենսաբանություն,
  • ֆրանսերեն,
  • աշխարհագրություն,
  • գերմաներեն,
  • հայ ժողովրդի պատմություն,
  • ստեղծագործական  աշխատանք,
  • հայ եկեղեցու պատմություն:

Օլիմպիադան նախատեսվում է 12-րդ դասարանի աշակերտների համար:

Ըստ առարկաների յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ:

Օլիմպիադայի  մասնակիցները  մարտի 15 –ին` ժամը 10:00-ին, պետք է ներկայանան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի նիստերի  դահլիճ, որը գտնվում  է  Կիրառական  արվեստի  ֆակուլտետի  առաջին հարկում:

Հասցե` ՀՀ, ք.Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Մինչև փետրվարի 25-ը  անհրաժեշտ է հաստատել  աշակերտների  մասնակցությունն ըստ առարկաների` նշելով աշակերտի անուն, հայրանուն, ազգանունը և այն ուղարկելով  vahagn.chobanyan@mail.ru էլ. փոստին:

Օլիմպիադայի  փակման և պարգևատրման  արարողությունը  տեղի  կունենա մարտի 28-ին,  ժամը 15:00-ին ԵՊՀ  մեծ  դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

“Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման”  բաժնի վարիչ  Վ.Չոբանյան, հեռ. 093-711-713

«Կանայք, առաջնորդությունը և հասարակությունը»

ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) կազմակերպում է իր գիտաժողով՝ «Կանայք, առաջնորդությունը և հասարակությունը» խորագրով:

Գիտաժողովը տեղի է ունենալու 2014 թ-ի հունիսի 10-ին, որը շեշտադրելու է կանանց առաջնորդությանը քաղաքական, տնտեսական և բիզնես, մշակութային, կրթական, իրավական, սոցիալ-հոգեբանական և մի շարք այլ ինչպես Հայաստանում, այնպես էլ առհասարակ միջազգային ասպարեզում:

Գիտաժողովի ելույթների հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 31-ն է:

Մանրամասներն՝ այստեղ:

Հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և
առաջնորդության կենտրոնի գրասենյակ:

Ա. Մանուկյան փող. 1, ԵՊՀ, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ
Սենյակ 436
Էլ. հասցե. cgls@ysu.am, genderlead@yahoo.com
Հեռ` +37460710390

Աղբյուրը` www.ysu.am

Ստեղծագործող երիտասարդության և ուսանողների XII միջազգային փառատոն

 

2014 թ-ի մայիսի 29-ից հունիսի 5-ը և հուլիսի 4-ից 11-ը Ղրիմում կազմակերպվում է Ստեղծագործող երիտասարդության և ուսանողների XII  միջազգային փառատոնը, որին մասնակցելու համար հրավիրված են նաև ՀՀ քաղաքացիները:

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են մասնակիցները:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով  perm.bezformata.ru կայքէջը:

Աղբյուրը` www.ysu.am