Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտական զեկուցումներ` «Սոցիալականացման սոցիալ-մանկավարժական հարացույցեր» թեմայով

Ս.թ. դեկտեմբերի 24-ին` ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի օնլայն լսարանում «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները կներկայացնեն «Սոցիալականացման սոցիալ-մանկավարժական հարացույցեր» թեմայով գիտական զեկուցումներ:

ԵՊՀ ԻՄ-ի հոգեբանության և մանկավարժության ամբիոն

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ (ԻՍՐԱՅԵԼ)

Իսրայելի կառավարությունը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաֆինանսավորմամբ հրավիրում է մասնակցելու կրթաթոշակային ծրագրի մրցույթին:

Հաղթողներին հնարավորություն կընձեռնվի 2014թ. մարտի 11-ից մինչև ապրիլի 9-ը մասնակցելու “Addressing the Urbanization Challenge” խորագրով վերապատրաստման միջազգային դասընթացին, որը  կկայանա Իսրայելի Ռեհովոթ քաղաքում:

Կրթաթոշակները նախատեսված են նախագծողների, ճարտարապետների, ինժեներների, տնտեսագետների, համայնքային ծառայողների, կառավարիչների, քաղաքականություն մշակող մասնագետների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և համայնքային կազմակերպությունների, ակադեմիական հիմնարկների և գործարար կազմակերպությունների ներկայացուցիչների համար, որոնք ներգրավված են հետնախորշերի բարեկարգման ծրագրերում:

Մրցույթին մասնակցելու հրավիրված յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 3 թեկնածու:

Մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:

Թեկնածուները պետք է լրացնեն կից ներկայացված հարցաթերթիկները և մինչև ս.թ. դեկտեմբերի 23-ը ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին ներկայացնեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահանջված բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև Իսրայելի դեսպանություն փոխանցվելիք բոլոր փաստաթղթերի բնօրինակները:

«Ստեղծագործ մտքի մրցույթ»

Ավարտուն աշխատանքդ ուղարկիր կազմակերպիչներին՝ amazon@editprint.am էլ. հասցեով: Նախնական փուլն անցնելուց հետո ստեղծագործության որոշակի ծավալ (ծավալը համաձայնեցվում է հեղինակի հետ) կտեղադրվի editprint.am կայքում: Կայքի այցելուները հնարավորություն են ունենում ստեղծագործությունները կարդալու և մեկնաբանություն թողնելու: Ստեղծագործություններին ծանոթանալուց հետո՝ գործերի ընդունման ժամկետի ավարտին հաջորդող մեկամսյա ամփոփման փուլի ընթացքում ժյուրին կընտրի դրանցից լավագույններն ու կսահմանի եզրափակիչ փուլ անցած աշխատանքների ցանկը, որից հետո էլ հրատարակչությունը կընտրի հաղթողներին:

  • Կարող ես ընտրել առաջարկվող ժանրերից յուրաքանչյուրը՝ դետեկտիվ, արկածային, միստիկա, ֆանտաստիկա, փիլիսոփայական երկ, սիրային, կամ նույնիսկ յուրահատուկ ոճով միաձուլել դրանցից մի քանիսը՝ ստեղծագործել:
  • Ստեղծագործության ծավալը՝ 20 – 100 էջ. լրացրու տեքստն ըստ ձևաչափի՝ ներբեռնել
  • Կարող ես ստեղծագործել հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով:
  • Ստեղծագործությունդ կարող է տպագրված լինել 2003-2013թթ. ընկած ժամանակահատվածում (ուղարկելիս նշել տպագրության տեղը և ժամանակը):
sddddd
Մրցույթի մեկնարկը՝ 2013թ-ի դեկտեմբերի 3-ին: Ստեղծագործությունների ընդունման վերջնաժամկետը՝ 2014թ-ի հունիսի 1: Արդյունքների ամփոփման մեկամսյակ՝  2014թ-ի  հունիսի 1– հուլիսի 1:
1-2

 Մրցանակներ

  • գործերի հեղինակների հետ կկնքվի էքսկլյուզիվ պայմանագիր
  • գործերը կթարգմանվեն
  • կկատարվեն գրքի ձևավորման աշխատանքները
  • կպատրաստվեն գրքերի էլեկտրոնային տարբերակները, որոնք էլ կվաճառվեն աշխարհի ամենամեծ էլեկտրոնային գրախանութներում՝ amazon, ibookstore, smashwords, kobo, pubit, nook, editprint, booktango և այլն:

Այսքանով մրցանակները չեն սահմանափակվում:

2

Աղբյուրը` amazon.editprint.am

Տեղական խորհրդատուների ընտրության մրցույթ

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը հայտարարում է տեղական խորհրդատուների ընտրության մրցույթ` «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում   ՀՀ հանրակրթական դպրոցների մանկավարժների մասնագիտական զարգացմանն ուղղված մանկավարժամեթոդական նյութեր  մշակելու համար:

Տեղական խորհրդատուների աշխատանքի շրջանակն է՝

  • ուսումնասիրել և տեղայնացնել ոլորտում առկա համապատասխան միջազգային փորձը,
  • մշակել ՀՀ հանրակրթական դպրոցների մանկավարժների մասնագիտական զարգացմանն ուղղված մանկավարժամեթոդական նյութեր:

Թեկնածուներին ներկայացվող նվազագույն որակավորման պահանջներն են`

  • բարձրագույն կրթություն մանկավարժության, հասարակական գիտությունների և այլ համապատասխան  ոլորտներում,
  • դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառման վերաբերյալ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ,
  • ՀՀ հանրակրթական համակարգի և ոլորտում տեղի ունեցող  բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածություն,
  • մանկավարժամեթոդական նյութերի մշակման փորձառություն,
  • հայերենի գերազանց իմացություն,
  • անգլերենի իմացությունը ցանկալի է:

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն դիմում, ինքնակենսագրություն  /CV` անգլերեն և հայերեն լեզուներով, 1 լուսանկար, բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, 2 երաշխավորագիր-նամակ [Recommendation letter]:

Պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գրասենյակ մինչև 2013 թ. դեկտեմբերի 9-ը, ժամը 1700, հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Տիգրան Մեծի նրբ. 3, տարածք 17: Հեռախոս (374/10-55-30-04, 091-38-05-39):

Աղբյուրը`  edu.am

ԱԶԳԱՅԻՆ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ 2013

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան այս տարի առաջին անգամ «ԱԶԳԱՅԻՆ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ 2013»-ի շրջանակներում հայտարարում է Տարվա լավագույն ուսանող անվանակարգում բաց մրցույթ:

Մրցույթը բաց է ՀՀ-ում սովորող բոլոր ուսանողների համար (կրթական աստիճանը` բակալավր, մագիստրոս, ասպիրանտ և այլն): Մրցույթն անց է կացվում ինքնաառաջադրման սկզբունքով:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 12-ը` ժամը 18.00-ն ներառյալ:

Փաստաթղթերի ներկայացման համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝             (094) 515005       ժամը 14.00-18.00:

Մրցույթին մասնակցության փաստաթղթերի ցանկը ներկայացվում է ստորև`
1. Անձնագրի պատճեն,
2. 1 Լուսանկար (3.5*4.5սմ),
3. Ինքնակենսագրություն (CV ձևաչափով),
4. Էսսե/շարադրություն (ինչու եմ հենց ես արժանի լինելու տարվա լավագույն ուսանող, առավելագույնը 2 էջ),
5. Բուհից տեղեկանք առաջադիմության մասին (ՄՈԳ),
6. Երաշխավորագիր` տրված ֆակուլտետի դեկանի կողմից,
7. Երաշխավորագիր`տրված բուհի ուսանողական խորհրդի կողմից,
8. Երաշխավորագիր` տրված հասարակական կազմակերպության կողմից,
9. Մասնագիտական նվաճումները հավաստող փաստաթղթերի պատճեններ (մրցանակներ, գավաթներ, մեդալներ, դափնիներ և այլն),
10. Հեղինակային (նորարական, գյուտեր, հայտնագործություններ) աշխատանքների առկայությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ,
11. Վեհաժողովների, համաժողովների, գիտաժողովների, աշխատաժողովների մասնակցությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ (օր.` մասնակցության սերտիֆիկատ/հավաստագիր, վկայական, պատվոգիր),
12. Դասընթացների, սեմինարների, թրեյնինգների մասնակցությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ (օր.` մասնակցության սերտիֆիկատ/հավաստագիր, վկայական, պատվոգիր),
13. Սեփական նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերի պատճեններ,
14. Ազգային մակարդակում գիտական և մասնագիտական հոդվածների, հետազոտությունների հրապարակումը հավաստող փաստաթղթերի պատճեններ,
15. Միջազգային մակարդակում գիտական և մասնագիտական հոդվածների, հետազոտութոյունների հրապարակումը հավաստող փաստաթղթերի պատճեններ,
16. Կառավարման խրհրդում, գիտական խորհրդում և ակադեմիական այլ խորհուրդներում անդամությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ (հնարավոր է նաև նախկինում անդամության վերաբերյալ փաստաթղթերի ներկայացում):

Մանրամասների համար այցելեք http://blognews.am

Աղբյուրը` youthcanal.do.am