Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ընդունող հանձնաժողովը տեղեկացնում է

  • Բանավոր և ներբուհական քննություններ հանձնող դիմորդները քննաթերթիկները կարող են ստանալ ս.թ. հունիսի 25-ից 27-ը: Անձնագրի և ստացականի առկայությունը պարտադիր է:
  • Ավարտական փաստաթղթերի (ատեստատ, դիպլոմ) բնօրինակների ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 10-ն է:
  • «Կիրառական արվեստ» մաս­նա­գիտության դիմորդները ներբուհական «Գունա­նկարչություն» առարկայի քննության ժամանակ աշ­խա­տանքը կատարելու են ջրաներկով:
  • 2013թ. առկա ուսուցման ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 15-ին:

Ի գիտություն դիմորդների

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2013թ. առկա ուսուցման ընդունելության երկրորդ փուլ հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
  • Էկոլոգիական քիմիա,
  • Պատմություն,
  • Հայոց լեզու և գրականություն,
  • Մանկավարժություն և հոգեբանություն,
  • Անգլերեն լեզու և գրականություն,
  • Ֆրանսերեն լեզու և գրականություն,
  • Կիրառական արվեստ,
  • Տնտեսագիտության տեսություն,
  • Սերվիս:

Ընդունելության երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն`

  • Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները,
  • օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
  • նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված քաղաքացիները,

նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները:

Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ:
Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին` այստեղ:

Փաստաթղթերն ընդունվում են  ս.թ. հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը, ժամը 18:00-ն:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (0263) 4-00-61, (093) 41-51-22, (093) 20-65-05  հեռախոսահամարներով կամ գրել dimord.ysuib@gmail.com էլեկտրոնային հասցեին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով փորձագիտական գնահատում իրականացնող խմբի այցի ժամանակացույց

2013թ. հունիսի 24-ին տեղի կունենա փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով փորձագիտական գնահատում իրականացնող խմբի այցը Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ:

Այցի ընթացքում փորձագիտական խումբը հանդիպումներ կունենա մասնաճյուղի վարչակառավարչական, դասախոսական և ուսանողական համակազմերի, մասնաճյուղի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, կդիտարկի մասնաճյուղի ռեսուրսները` գրադարան, ՏՀՏ ռեսուրսներ, մարզադահլիճ, բուժկետ, ճաշարան և այլն:

Ստորև ներկայացվում է այցի ժամանակացույցը:

«Վստահության կառուցումը Հարավային Կովկասում»

ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան ՄԱԿ-ի շվեդական ասոցիացիայի համագործակցությամբ իրականացնում է «Վստահության կառուցումը Հարավային Կովկասում» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մարդու իրավունքների ու վստահության ամրապնդման հարցերով հետաքրքրված երիտասարդության կարողությունների զարգացմանն ու անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների փոխանցմանը, ինչպես նաև երիտասարդների մարզային համագործակցությանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսված է Երևան քաղաքում և ՀՀ 6 մարզերում (Տավուշ, Կոտայք, Սյունիք, Վայոց Ձոր, Արագածոտն, Գեղարքունիք) անցկացնել իրազեկության բարձրացման միջոցառումներ/սեմինարներ մարդու իրավունքների վերաբերյալ: Դրանից հետո յուրաքանչյուր համայնքից առավել ակտիվ 2 երիտասարդներ կմասնակցեն կարողությունների զարգացման եռօրյա դասընթացին, որը տեղի կունենա ս.թ. օգոստոսին Ծաղկաձորում:

Դասընթացի նպատակն է ամրապնդել մարդու իրավունքների և վստահության կառուցման արժեքների մասին գիտելիքները, երիտասարդներին զինել Ծրագրեր մշակելու և իրականացնելու անհրաժեշտ հմտություններով` իրենց համայնքներում տեղական նախաձեռնություններով հանդես գալու համար: Տեղական նախաձեռնությունները կիրականացվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին` ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի ֆինանսական աջակցությամբ:

Ծրագիրը կամփոփվի նոյեմբերին Երևանում տեղի ունենալիք եզրափակիչ խորհրդաժողովով, որտեղ կներկայացվեն իրականացված նախաձեռնությունները և կքննարկվեն հետագա համագործակցության ուղիները:

Իջևանում սեմինարը տեղի կունենա ս.թ. հունիսի 26-ին` ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 28 լսարանում (ք. Իջևան, Ուսանողական 3):

Փորձագիտական խմբի ԵՊՀ այցի ժամանակացույցը

2013 թ. հունիսի 16-19-ը տեղի կունենա փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով փորձագիտական գնահատում իրականացնող խմբի այցը Երևանի պետական համալսարան:

Այցի ընթացքում փորձագիտական խումբը հանդիպումներ կունենա ԵՊՀ կառավարման և ղեկավար մարմինների, դասախոսական և ուսանողական համակազմերի, համալսարանական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ:

Ստորև ներկայացվում է այցի ժամանակացույցը: