Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ավարտական աշխատանքների պաշտպանությունը կիրառական արվեստի ֆակուլտետում

2012թ. մայիսի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետում առաջին անգամ իրականացվեց ավարտական աշխատանքների պաշտպանություն՝ կրեդիտային համակարգի պահանջներին համապատասխան:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ նկարիչների միության նախագահ, վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Կ. Աղամյանը: Կարդալ ավելին

Ինտելեկտուալները պարգևատրվեցին

Մայիսի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ամփոփվեց “Facebook” սոցիալական ցանցում ուսանողական գիտական ընկերության ստեղծած «Ինտելեկտուալ հարցեր» խմբի 2-րդ մրցույթը:

Մրցույթին մասնակցում էին տարբեր բուհերի ուսանողներ և շրջանավարտներ:

«Լավագույն հարցեր կազմող» անվանակարգում առաջին տեղ զբաղեցրեց Խորեն Տիգրանյանը Գյումրիից: Այդ անվանակարգում նրան հաջորդում էին Արտուշ Չիբուխչյանը և Մերի Ամիրզյանը: Կարդալ ավելին

ՈՏՔԻ’, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ

Ապրիլի 23-ին` Մեծ եղեռնի 97-ամյա տարելիցի նախօրեին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր բեմականացում: Բեմադրվեց Պերճ Զեյթունցյանի «Ոտքի’, դատարանն է գալիս» պիեսը:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ նախագահ Սլավիկ Ալավերդյանը, ապա սկսվեց ներկայացումը: Կարդալ ավելին

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսը Գրողների միության անդամ

2012թ. մարտի 25-ին ԵՊՀ ԻՄ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., ասիստենտ Ալիսա Հասանյանը դարձավ Հայաստանի գրողների միության անդամ:

Անդամատոմսերը  հանձնվեցին Ծաղկաձորում` Գրողների միության ստեղծագործական տանը: Գրողների միության կազմը համալրվեց շուրջ չորս տասնյակ անդամներով:

Արժևորելով Ա. Հասանյանի գրականագիտական և քննադատական գործունեությունն ու Տավուշի մարզի գրական-հասարակական կյանքում ունեցած ակտիվ մասնակցությունը` ԳՄ նախագահ Լ. Անանյանը նշեց, որ Միության անդամակցությունը որքան պատվաբեր է, նույնքան էլ պարտավորեցնող: